Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
439.27
RUB
4.7901
GEL
137.62
2026 թ. մարտի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ի՞նչ դռներ է բացում արհեստական բանականությունը բիզնեսի համար. Սամվել Գևորգյան

25.04.2024, 23:18
Հայաստանում գործող բիզնեսների միայն 8% է թվայնացված, սա շատ մտահոգիչ է, իսկ ամպային տեխնոլոգիաներից օգտվում է ընդամենը12%–ը: Երբ համեմատում ենք Երևանն ու մարզերը ավելի լուրջ խնդիր է առաջանում, ասում է «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը:
Նրա խոսքով՝ բիզնեսի թվայնացումը, արհեստական բանականությունը անսահման հնարավորություններ է տալիս, այդ թվում մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարում: Ցավոք Հայաստանի տնտեսության թվայնացման օրակարգ չկա, դրա մասին միայն խոսում են, գործողությունների պլան, ռազմավարություն գոյություն չունի: Մինչդեռ բիզնեսի թվայնացմանն այլընտրանք չկա: