#ՀԱՅԱՍՏԱՆ
ՌԴ–ի հետ գազի գնի սուբսիդավորման բանակցությունները եզրափակիչ փուլում են. Հայաստանի էներգետիկայի նախարարություն
Ռուսաստանի հետ Հայաստան մատակարարվող բնական գազի գնի սուբսիդավորման վերաբերյալ բանակցությունները եզրափակիչ փուլում են, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարներին նախարար Արմեն Մովսիսյանը։Հայաստանն ակնկալում է, որ ԵՄ–ն կընդլայնի աջակցությունը բարեփոխումների իրագործման հարցում. Սարգսյան
Հայաստանը հաստատակամ է շարունակելու և նոր թափ հաղորդելու մի շարք ուղղություններով երկրում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին՝ ակնկալելով դրանց իրագործմանը ցուցաբերվող աջակցության ընդլայնում, չորեքշաբթի Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։Հայաստանում գինու արտադրությունը հունվար–մայիսին աճել է 24%–ով` կազմելով 1982 հազար լիտր
Հայաստանում գինու արտադրությունը 2013 թվականի հունվար–մայիսին 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24 տոկոսով` կազմելով 1982 հազար լիտր, լրագրողներին հայտնեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։Հայաստանում պաղպաղակի արտադրությունը հունվար–մայիս ամիսներին աճել է 22,1%–ով` հասնելով 1,7 մլն լիտրի
Հայաստանում պաղպաղակի արտադրությունը 2013թ.–ի հունվար–մայիս ամիսներին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 22,1 տոկոսով` կազմելով 1 750,1 հազար լիտր, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։HSBC Հայաստան Բանկի առևտրի ֆինանսավորման ծավալը 2012թ.–ին աճել է 65%–ով` հասնելով 30,5 մլրդ դրամի
HSBC Հայաստան Բանկի առևտրի ֆինանսավորման ծավալը 2012թ.–ի վերջին կազմել է 30,5 մլրդ դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 65 տոկոսով, ասաց բանկի առևտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանը։Ոչ հավաստի ֆինանսական հաշվետվություններ ներկայացրած Հայաստանի խոշոր ընկերությունները կզրկվեն պետական մրցույթներին մասնակցության իրավունքից
Ոչ հավաստի ֆինանսական հաշվետվություններ ներկայացրած Հայաստանի խոշոր ընկերությունները, ինչպես նաև այն ընկերությունները, որոնց գործունեությունում աուդիտի արդյունքներով լուրջ թերություններ են հայտնաբերվել, այսուհետ կզրկվեն պետական մրցույթներին մասնակցության իրավունքից։Միջազգային փորձագետները Երևանում քննարկում են աշխարհում հետճգնաժամային զարգացումները և հայկական տնտեսության մարտահրավերները
«Համաշխարհային տնտեսության հետճգնաժամային զարգացումները և հայկական տնտեսության մարտահրավերները» երկօրյա գիտաժողովը, որին մասնակցում են Հայաստանի, ԱՄՆ–ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի փորձագետները, մեկնարկել է չորեքշաբթի Երևանի պետական համալսարանում։Finstore.am–ը նոր խոսք է Հայաստանի մեդիաարդյունաբերության շուկայում
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ.-ի մայիսի 1-ից: «ԱՌԿԱ» գործակալությունն իր պրոֆեսիոնալ հիմքերն է համարում հուսալիությունը, հավաստիությունը և օպերատիվությունը։ 2012թ.–ին գործակալությունը ձեռնամուխ եղավ նոր նախագծի` Finstore.am–ի մշակմանը։ Դրա զարգացման հնարավորությունների և հեռանկարների մասին Review բիզնես հանդեսը զրուցել է «ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովի հետ։«Ամերիա»-ն ներկայացրել է Հայաստանում արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը նվիրված հետազոտություն
«Ամերիա» խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է հերթական հետազոտությունը` նվիրված Հայաստանում արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը հայ քաղաքացիներից հայրենիք վերադառնալու օգնության մասին դիմումներ չի ստացել. ԱԳՆ
Այս պահին Եգիպտոսում հանգստացող ՀՀ քաղաքացիներ կան, սակայն Կահիրեում գտնվող հայկական դեսպանությունը հայրենիք վերադառնալու հարցում նրանց օգնելու դիմումներ չի ստացել, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` վկայակոչելով հայկական արտաքին գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանին։Նորություններ 11641 - 11660 of 14674
First | Prev. | 581 582 583 584 585 | Next | Last