#ՀԱՅԱՍՏԱՆ
Ոստիկանությունը Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում խախտումների 32 ահազանգ է ստացել. թարմացված տվյալներ
Ոստիկանությունը տեղական ժամանակով ժամը 15։00–ի դրությամբ ահազանգեր է ստացել Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում տեղ գտած 32 խախտումների վերաբերյալ, հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։Ընտրությունների ընթացքում երևանցիների բողոքները հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում առկա կուտակումներին. ԿԸՀ
Երևանի Ավագանու ընտրությունների ընթացքում ընտրողներն ամենից շատ բողոքում են ընտրատեղամասերում մարդկանց կուտակումներից, «Արմնյուս» հեռուստաալիքին տված հարցազրույցում տեղեկացրեց ԿԸՀ իրավաբանական բաժնի պետ Նունե Հովհաննիսյանը։Երևանը նոր քաղաքապետարան կունենա երևանցու կամքի իրականացման դեպքում. Րաֆֆի Հովհաննիսյան
«Բարև, Երևան» դաշինքի միջուկը կազմող «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանի Ավագանու ընտրություններին քվեարկեց 10/06 ընտրատեղամասում և հայտարարեց, որ վստահ է, որ Երևանը նոր քաղաքապետարան կունենա ընտրություններին երևանցիների կամքն իրականացնելու դեպքում։ՀՀ օմբուդսմենի գրասենյակը Երևանի Ավագանու ընտրությունների ընթացքում գրանցված խախտումների մասին ահազանգերի աննշակ քանակ է ստացել
ՀՀ օմբուդսմենի գրասենյակում ընտրողների կողմից զանգեր են ստացվում Երևանի Ավագանու ընտրությունների քվեարկության ընթացքում գրանցված խախտումների կապակցությամբ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաղորդեցին մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունից։ԲՀԿ–ից Վարդան Օսկանյանը մտահոգված է Երևանի Ավագանու ընտրություններին գրանցված խախտումների մասին ահազանգերից
Երևանի Ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը 9/23 ընտրատեսամասում քվեարկելուց հետո լրագրողներին հայտարարեց, որ մտահոգված է քվեարկության ընթացքում գրանցված խախտումների մասին ահազանգերից։ՀՅԴ–ից Արմեն Ռուստամյանը քվեարկեց Հայաստանի մայրաքաղաքում արմատական փոփոխությունների համար
Երևանի Ավագանու ընտրություններին ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը քվեարկեց 3/23 ընտրատեղամասում` մասնավորապես մայրաքաղաքում և ընդհանրապես Հայաստանում արմատական փոփոխությունների համար, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։Երազանքի Երևանն առաջիկա տարիներին իրականություն կդառնա նրա բնակիչների համար. Տարոն Մարգարյան
Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով Երևանի Ավագանու ընտրություններին գլխավորում է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը, քվեարկեց իրենց քաղաքի վերաբերյալ Երևանի բնակիչների երազանքներն իրականություն դառնալու համար։«Բարև, Երևան» դաշինքը քվեարկում է մայրաքաղաքի կառավարման համակարգում փոփոխությունների համար
«Բարև, Երևան» կուսակցական դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը Երևանի Ավագանու ընտրություններին քվեարկեց 6/28 ընտրատեղամասում և հայտարարեց, որ իր ձայնը տվեց այն քաղաքական ուժին, որը կողմ է կառավարման համակարգում արմատական փոփոխություններին։Ոստիկանությունը Երևանի Ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում գրանցված խախտումների 23 դեպք է քննում
ՀՀ ոստիկանությունում առավոտյան ժամը 10–ի դրությամբ քննվել և քննության գործընթացում է գտնվում խախտումների 23 դեպք, որոնք գրանցվել են Երևանի Ավագանու ընտրությունների ընթացքում անցկացված նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում, լրագրողներին տեղեկացրեց Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը։Երևանի Ավագանու ընտրությունների օրը ոստիկանությունում գործում է համակարգող խումբը և «թեժ գիծը»
Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունում ձևավորվել է համակարգող խումբ: Գործում է «1-02» բազմուղի ցանցը, նաև` (010)54-69-12 և (010)54-69-14 հեռախոսահամարները, հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը։Նորություններ 12181 - 12200 of 14667
First | Prev. | 608 609 610 611 612 | Next | Last