#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի կառավարության ձևավորումը հինգշաբթի կքննարկվի ՀՀԿ–ի նիստում
Հինգշաբթի երեկոյան կկայանա Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, իսկ դրան կհաջորդի ՀՀԿ Խորհրդի նիստը, երկու նիստերի օրակարգում ընդգրկված է կառավարության ձևավորման հարցը, գրում է «Հրապարակ» օրաթերթը։Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիտվայի Հանրապետություն
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 18-ին Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հրավերով երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լիտվայի Հանրապետություն:ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է, որ ցրտահարության հետևանքով կարող են տուժել ծաղկման փուլում գտնվող պտղատու այգիները
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության` հանրապետության Տավուշի, Լոռու մարզերում և Սյունիքի նախալեռներում ապրիլի 17-20-ը ընկած ժամանակահատվածում, գիշերվա երկրորդ կեսից հետո, սպասվում է ջերմաստիճանի անկում` օդում մինչև 0 -2C0 :ԵՏՀ–ն Հայաստանի և Ուկրաինայի հետ առևտրի և տեխնիկական կարգավորման հարցերի վերաբերյալ հուշագրեր է ստորագրել
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն Ուկրաինայի և Հայաստանի կառավարությունների հետ առևտրի և տեխնիկական կարգավորման հարցերով փոխգործակցության հուշագրեր է ստորագրել, հայտնեց ԵՏՀ ղեկավար Վիկտոր Խրիստենկոն ՌԴ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում։Հայաստանը պետք է կողմնորոշվի, թե ինչպես պետք է առավելագույնը երկու տարում ինտեգրվի Եվրասիական միությանը. Հայկ Բաբուխանյան
Հայաստանը պետք է կողմնորոշվի, թե որ ուղիով է գնալու և ինչպես է ինտեգրվելու Եվրասիական միությունում առավելագույնը 1.5-2 տարում, չորեքշաբթի հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական պատգամավոր, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը։ԱՄՀ–ն 2013թ.–ին Հայաստանի ՀՆԱ–ի 4.5%–նոց աճ է կանխատեսում. զեկույց
Արժույթի միջազգայի հիմնադրամի գնահատականներով, Հայաստանի ՀՆԱ աճը 2013 թվականին կկազմի 4.35 տոկոս, իսկ 2014 թվականին` 4.1 տոկոս։ Այս մասին ասվում է ԱՄՀ–ի «Գլոբալ տնտեսական կանխատեսում» (World Economic Outlook) զեկույցի ապրիլի խմբագրման մեջ։Հայրենական արտադրության պանրի ծավալների կրճատման վերաբերյալ մեկնաբանություն է ներկայացրել Գյուղատնտեսության նախարարությունը
Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով հայրենական արտադրության պանիրների ծավալների կրճատման անդրադարձների վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մեկնաբանություն է ներկայացրել։«Արմավիայի»` Երևան–Կրասնոդար չվերթի տոմսեր ունեցողները կարող են անվճար օգտվել «Յակուտիա» ավիաընկերության ինքնաթիռներից
«Արմավիայի»` Երևան–Կրասնոդար չվերթի տոմսեր ունեցող առաջին ուղևորները կարող են երեքշաբթի անվճար մեկնել «Յակուտիա» ավիաընկերության ինքնաթիռներով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց «Յակուտիա» ավիաընկերության հայկական ներկայացուցչության տնօրեն Բարսեղ Բարսեղյանը։Հայաստանը որոշել է Եվրախորհրդի առաջիկա նախագահության հիմնական առաջնահերթությունները
Երևանը որոշել է հիմնական առաջնահերթությունները Եվրախորհրդի նախարարների կոմիտեի առաջիկա նախագահության շրջանակներում, որը հանրապետությանը կանցնի 2013թ.–ի մայիսին, չորեքշաբթի Երևանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյերն Յագլանդի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը։Հայաստանի և ԵՄ–ի միջև ազատ առևտրի գոտին կարող է սկսել գործել 2014թ.–ի կեսից. Սիմոնս
Հայաստանի և Եվրամիության միջև «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագիրը կարող է սկսել գործել 2014թ.–ի կեսից, Հայաստանի և ԵՄ–ի տնտեսությունների վրա ազատ առևտրի գոտու ազդեցության հետազոտմանը նվիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության առաջին խորհրդական Օնո Սիմոնսը։ԵՄ–ի հետ «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագիրը շահավետ է ՀՀ բնակչության 93%–ին. եվրոպացի փորձագետ
Եվրամիության հետ «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագիրը շահավետ կլինի Հայաստանի բնակչության 93 տոկոսի համար, կարծում է Սոցիալ–տնտեսական հետազոտությունների կենտրոնի (CASE, Լեհաստան) փորձագետ Վոյցեխ Պաչինսկին, ով զբաղվում է Հայաստանի և ԵՄ–ի տնտեսությունների վրա ազատ առևտրի գոտու ազդեցության հետազոտմամբ։Հայաստանի գործնական ակտիվության ցուցիչը 2013թ.–ի առաջին եռամսյակում նվազել է 0,8 տ.կ.–ով` կազմելով 59,8
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցիչը (ՏԱՑ) 2013թ.–ի առաջին եռամսյակում նվազել է 0,8 տ.կ.–ով անցյալ եռամսյակի համեմատ` կազմելով 59,8, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։Հայաստանում 2013 թ.–ի փետրվարին անշարժ գույքի ավելի քան 14 հազար գործարք է իրականացվել
Անշարժ գույքի գործարքների թիվը 2013 թվականի փետրվարին կազմել է 14571, ինչը 46,6 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, ասվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշետվությունում։Հայաստանի մարզերում փետրվարին 0,2%-ով թանկացել են մասնավոր տների գները
Հայաստանի մարզերում մասնավոր տների միջին շուկայական գները 2013 թվականի փետրվարին, հունվարի համեմատ, բարձրացել են 0.2 տոկոսով։ Այս մասին ասվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաշվետվության մեջ։Երևանում բնակարանների գինը փետրվարին բարձրացել է` հասնելով միջինը 268 հազար դրամի՝ մեկ քառակուսի մետրի դիմաց
Երևանում բազմաբնակարան շենքերի բնակտարածքների մեկ քառակուսի մետրի գինն ընթացիկ տարվա փետրվարին կազմել է 268 հազար դրամ՝ անցյալ տարվա փետրվարին գրանցված 250 100 դրամի դիմաց, իսկ 2013թ.–ի հունվարի համեմատ աճը կազմել է 0,6 տոկոս, նշված է «Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը փոխանցած հաշվետվության մեջ:Նորություններ 12321 - 12340 of 14666
First | Prev. | 615 616 617 618 619 | Next | Last