#ՀԱՅԱՍՏԱՆ
Երևանի ոստիկանապետը խոստացել է բացել Երևանի Բաղրամյան պողոտան այն բանից հետո, երբ ցուցարարները կցրվեն
Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունը միանշանակ կբացի Երևանի Բաղրամյան պողոտան այն բանից հետո, երբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները կցրվեն։Րաֆֆի Հովհաննիսյանը բանակցություններ է վարում ՀՀ ոստիկանապետի հետ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լքեց իր կողմնակիցներին, որոնք փորձում էին Բաղրամյանի պողոտայով շարժվել ՀՀ նախագահի նստավայր, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ բանակցություններ վարելու նպատակով, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։ՀՀ ոստիկանությունը սպառնացել է հատուկ միջոցներ կիրառել դեպի նախագահի նստավայր երթի մասնակիցների դեմ
ՀՀ ոստիկանությունը սպառնացել է հատուկ միջոցներ կիրառել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների դեմ, որոնք փորձում են Բաղրամյանի պողոտայով մոտենալ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից շրջապատած ՀՀ նախագահի նստավայրին։ԵՏՀ–ի և ՀՀ կառավարության միջև փոխգործակցության մասին հուշագիր կստորագրվի Երևանում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն և ԵՏՀ կոլեգիայի ինտեգրման և մակրտոտնտեսության հիմնական ուղղությունների անդամ (նախարար) Տատյանա Վալովան ապրիլի 10–11–ին աշխատանքային այցով կայցելեն Հայաստան, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԵՏՀ մամուլի ծառայությունից։Հովհաննիսյանի կողմնակիցները, ովքեր փորձում էին մոտենալ նախագահի նստավայրին, վերադառնում են Ազատության Հրապարակ
Փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները վերադառնում են Ազատության Հրապարակ։ԵԶԲ–ն Հայաստանին 100 մլն դոլար կհատկացնի «Հյուսիս–Հարավ» ճանապարհի շինարարության աշխատանքներն իրականացնելու համար
Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) Հայաստանին 100 միլիոն դոլար կհատկացնի «Հյուսիս–Հարավ» մայրուղու շինարարության աշխատանքների իրականացման համար, երեքշաբթի ասաց Բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ժամանակ։«Ամերիա» ընկերությունը մշակում է առաջարկությունների փաթեթ` ուղղված Հայաստանի կենսաթոշակային համակարգի բարելավմանը
«Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայությունը Սոցիալական պաշտպանության վարչարարական ծրագրի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվերով մշակում է առաջարկությունների փաթեթ` Հայաստանում կենսաթոշակային քաղաքականության բարելավման ու արդյունավետության բարձրացման նպատակով:Հայաստանի շաքարավազի խոշորագույն ներկրողը չի շահագործում շուկայում գերակշռող դիրքը. ՏՄՊՊՀ
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որևէ խախտում չի տեսնում «Ալեքս-Գրիգ» ընկերության գործունեության մեջ, որին բաժին է ընկնում Հայաստան ներկրվող շաքարավազի 99.9 տոկոսը, չորեքշաբթի խորհրդրաանի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:ՀՀ ՏՄՊՊՀ–ն կուսումնասիրի «Արմավիայի» հետ կապված խնդիրների պատճառով ավիատոմսերի թանկացման պատճառները
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հետազոտություն կանցկացնի` «Արմավիա» ավիաընկերության սնանկացման ընթացակարգին հաջորդող ավիատոմսերի թանկացման պատճառները բացահայտելու նպատակով, հայտնեց ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը։Նորություններ 12381 - 12400 of 14662
First | Prev. | 618 619 620 621 622 | Next | Last