#ՀԱՅԱՍՏԱՆ
Մինչև նոյեմբեր Դիլիջանում շուրջ 50 սոցիալական բնակարան կկառուցվի
«Ազգային սոցիալ–բնակարանային ասոցիացիա» հիմնադրամի (ASBA) «Սոցիալ բնակարաններ Դիլիջանում» ծրագրի` 2013 թվականի մարտին մեկնարկող առաջին փուլի շրջանակներում ծրագրվում է 50-52 բնակարանների կառուցում մինչև նոյեմբեր, հայտնեց ASBA հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Նազինյանը։Հայ փորձագետները միջազգային խմբի կազմում ստուգումներ են իրականացնում չեխական «Տեմելին» ԱԷԿ–ում
ԱԷԿ օպերատորների համաշխարհային ասոցիացիայի (WANO) միջազգային փորձագետները, այդ թվում` հայ մասնագետները, ստուգումներ են սկսել «Տեմելին» ԱԷԿ–ում, հայտնում է ЧТК գործակալությունը` հղում անելով ատոմային էլեկտրակայանի մամուլի քարտուղար Մարեկ Սվիտակին։Հայաստանը դիտարկում է անապահով շերտերի ու բոլոր ցանկացողների համար սոցիալական բնակարանի շինարարության հնարավորությունը. նախարար
ՀՀ կառավարությունը դիտարկում է անապահով շերտերի ու բոլոր ցանկացողների համար սոցիալական բնակարանների շինարարության հնարավորությունը, ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ԱՄՆ–ն մտադիր է 2013 թ.–ին 17%–ով կրճատել Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունը
Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է կրճատել Հայաստանին տրվող մարդասիրական օգնությունը 17 տոկոսով` նախորդ տարվա 44.2 մլն դոլարից մինչև 36.6 մլն դոլար 2013 թվականին, ասվում է Պետդեպարտամենտ կայքում տեղադրված օտարերկրյա ծրագրերի ֆինանսավորման նախագծում։Միկրոավտուբասային երկու երթուղիներում միկրոավտոբուսները կփոխարինվեն ավտոբուսներով. Երևանի քաղաքապետարան
Միկրոավտոբուսային համար 44 և 100 երթուղիներում շահագործվող միկրոավտոբուսները մինչև այս շաբաթավերջ կփոխարինվեն թվով 36 ավտոբուսներով, ընդ որում միկրոավտոբուսային 44 երթուղին կշարունակի գործել որպես 44 համարի ավտոբուսային, իսկ համար 100 միկրոավտոբուսային երթուղին կշահագործվի որպես 47 համարի ավտոբուսային երթուղի:Իրանի դեմ Արևմուտքի պատերազմը Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար ցավալի հետևանքներ կունենա. փորձագետ
Իրանի դեմ ԱՄՆ–ի և նրա կողմնակիցների ռազմական գործողությունը Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար ցավալի հետևանքներ կունենա, կարծում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ Վարդան Ոսկանյանը։Րաֆֆի Հովհաննիսյանը «բարևի հեղափոխություն» է իրականացնելու Հայաստանում
«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ուրբաթ Երևանում կայացած հանրահավաքի ընթացքում հայտարարեց, որ «բարևի հեղափոխություն» է սկսում, և ողջ երկրի տարածքով հանրահավաքներ են անցկացվելու։Հայաստանի տնտեսությունում կատարած արտասահմանյան ներդրումների ծավալը 2012թ.–ին կազմել է $350 մլն. Արտադրողների միության ղեկավար
Հայաստանի տնտեսությունում կատարած արտասահմանյան ներդրումների ծավալը 2012թ.–ի արդյունքներով կազմել է 350 մլն դոլար կամ ՀՆԱ–ի շուրջ 3,5 տոկոսը, տեղեկացրեց Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։Փորձագետները կարծում են, որ հետընտրական շրջանում Հայաստանի տնտեսությունում էական փոփոխություններ չեն լինի
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը և կառավարման ոլորտի փորձագետ Հարություն Մեսրոբյանը կարծում են, որ նախագահական ընտրություններից հետո էական փոփոխություններ չեն լինի երկրի տնտեսությունում։Նորություններ 12721 - 12740 of 14656
First | Prev. | 635 636 637 638 639 | Next | Last