#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի արդյունաբերական արտադրության ծավալը 2012թ.–ին գերազանցել է 1 տրլն դրամը. փորձագետ
Հայաստանի արդյունաբերական արտադրության ծավալը 2012թ.–ի արդյունքներով կազմել է 1 տրլն 120 մլն դրամ, ինչը 10 տոկոսով շատ է 2011թ.–ի ցուցանիշից, ուրբաթ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։«Մաքուր էներգիա» ՀԿ-ն և «Էլեկտրոսեվկավմոնտաժ» ընկերությունը կհամագործակցեն Հայաստանում մաքուր էներգիայի ներուժի հետազոտության հարցում
Փետրվարի 20-ին «Մաքուր էներգիա» ՀԿ-ն համագործակցության հուշագիր է կնքել «Էլեկտրոսեվկավմոնտաժ» ՍՊԸ հետ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ուժերով նպաստել Հայաստանում էներգետիկայի ոլորտի հումանիզացման ու ժողովրդավարացման գործընթացին, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին «Մաքուր էներգիա» ՀԿ–ից։Հայաստանի իշխանության կառուցվածքում կադրային փոփոխություններ են սպասվում. ՀՀԿ փոխնախագահ
Հայաստանի իշխանության կառուցվածքում առաջիկայում կադրային փոփոխություններ տեղի կունենան, հինգշաբթի լրագրողներին ասաց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։«Լեզվի մասին» օրենքի խախտումների տուգանքները 2012 թվականին կազմել են մոտ 6 մլն դրամ. Լեզվի պետական տեսչություն
«Լեզվի մասին» օրենքը նախորդ տարվա ընթացքում խախտած հայ տնտեսվարող սուբյեկտները տուգանվել են մոտ 6 մլն դրամով (14,7 հազար դոլար), հինգշաբթի հայտնեց Հայաստանի կրթության և գիտության նախարարությանն առընթեր Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը։ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Բրյուսել` մասնակցելու Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին նվիրված նիստին
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Բրյուսել` մասնակցելու Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին նվիրված նիստին, տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից։ԵԺԿ նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Նա անցած ընտրություններն անվանել է լավագույնն անկախ հանրապետության ողջ պատմության ընթացքում։ՀԲ–ի` Հայաստանի հարկային վարչարարության բարելավման ծրագիրը թույլ կտա 2,3-5,8%–ով ավելացնել հարկերի մասնաբաժինը ՀՆԱ–ում
Համաշխարհային բանկի` Հայաստանի հարկային վարչարարության բարելավման ծրագիրը թույլ կտա 2,3-5,8%–ով ավելացնել ՀՆԱ–ում հարկերի մասնաբաժինը, հայտնեց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին։ԵՄ–ն կոչ է անում ՀՀ իշխանություններին բարեփոխել ընտրական օրենսդրությունը
Եվրամիությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին բարեփոխել ընտրական օրենսդրությունը` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնարարականներին համապատասխան, որոնք հրապարակվել են 2012 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։Հայաստանի արդյունաբերական արտադրանքը 2013 թվականի հունվարի ավելացել է 18,8%–ով և 95,5 մլրդ դրամ կազմել
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2013 թվականի հունվարին, նախորդ տարվա 2012 թվականի համեմատ, ավելացել է 18,8%–ով և շուրջ 95.5 մլրդ դրամ կազմել։ Այս տվյալները ներկայացել է Ազգային վիճակագրական ծառայությունը։Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013թ.–ի հունվարին ավելացել է 21,7%–ով և կազմել շուրջ 422,5 մլն դոլար
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013թ.–ի հունվարին կազմել է 422,5 մլն դոլար ` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 21,7 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։Նորություններ 12741 - 12760 of 14656
First | Prev. | 636 637 638 639 640 | Next | Last