#ՀԱՅԱՍՏԱՆ
2012թ.-ին Հայաստան է ժամանել ավելի քան 843.3 հազար զբոսաշրջիկ, աճը կազմել է 11.3%. Էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանում ներգնա զբոսաշրջության ոլորտի աճը 2012թ.-ի արդյունքներով, 2011թ.-ի համեմատ, կազմել է 11,3 տոկոս կամ շուրջ 85 հազար զբոսաշրջիկ` հասնելով 843330 մարդու, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջին տեղում է ՀՀ բանկերի միջև բրենդի ճանաչելիության ցուցանիշով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջին տեղում է ՀՀ բանկերի միջև բրենդի ճանաչելիության ցուցանիշով։ Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, այդ մասին վկայում են Քաղաքական և սոցիալական խորհրդատվությունների ինստիտուտի (IPSC) կողմից անցկացված հետազոտության արդյունքները։Հայաստանի կադաստրի պետական կոմիտեն նորվեգական կառավարությունից 1.75 մլն դոլար դրամաշնորհ կստանա կոորդինատների երկրաբաշխական համակարգի ստեղծման համար
Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն Նորվեգիայի կառավարությունից 9.8 մլն նորվեգական կրոնա ($1 750 000) կստանա հանրապետությունում կոորդինատների երկրաբաշխական ժամանակակից համակարգի ստեղծման ծրագրի իրագործման նպատակով։Սերժ Սարգսյանն առաջատար է Հայաստանի նախագահի թեկնածուների ընտրական վարկանիշում. ՀԿՈՒՀԿ
Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը 61 տոկոսով առաջատար հորիզոնականն է զբաղեցնում Հայաստանի նախագահի թեկնածուների ընտրական վարկանիշում, վկայում են Հայաստանում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները։Մինչև 2013 թվականի ավարտը Գյումրիում ածիկի գործարան կբացվի
«Երևան գարեջուր» ՓԲԸ–ն պատրաստվում է մինչև 2013 թվականի ավարտը Գյումրիում ածիկի գործարան բացել, որը մոտ 800 մլն դրամ կարժենա, այս մասին խոսվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարևորում է «Աջակցություն մրգի վերամշակման արժեշղթայի զարգացման ծրագրի» իրականացումը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչներ Ֆրանկ Հարթվիքին և Մարիա Կլոսսին, ովքեր Հայաստանում են գյուղմթերքների վերամշակման տարբեր արժեքային շղթաների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված տեխնիկական աջակցության ծրագրի մշակման նպատակով տեղում առկա իրավիճակին ծանոթանալու համար:Նախագահի թեկնածու Սարգսյանը մի շարք անվճար ծառայություններ է խոստանում առողջապահության և կրթության ոլորտում
Հայաստանի նախագահի թեկնածու, պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանն Արտաշատ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ընթացքում խոստացավ անվճար բարձրագույն կրթություն ապահովել հանրապետության սոցիալապես անապահով շերտերի համար։Բաքուն ղարաբաղյան կարգավորման շուրջ որևէ առաջարկություն չի արել ԱԳՆ ղեկավարների` Փարիզում կայացած հանդիպման ժամանակ. Բալայան
Ադրբեջանը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կայացած փարիզյան հանդիպմանը որևէ առաջարկություն չի արել։Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2012թ.–ին աճել է 9,5%–ով` մինչև 840.4 մլրդ դրամ
Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2012թ.-ին կազմել է շուրջ 840.4 մլրդ դրամ՝ 2011 թվականի համեմատ աճելով 9,5 տոկոսով, հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:Հայաստանը չի կարող սփյուռքն ընկալել միայն որպես դոնորի. վարչապետ
Հայությունը միասնական փոխկապակցված օրգանիզմ է, որն ապրում է միասնական տրամաբանությամբ, այդ պատճառով Հայաստանը չի կարող սփյուռքն ընկալել միայն որպես դոնորի, «Մոսկովսկիե նովոստիին» տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։Նորություններ 12881 - 12900 of 14652
First | Prev. | 643 644 645 646 647 | Next | Last