Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանում կոնյակի արտադրությունը 2012թ.-ին ավելացել է 20.2%-ով

05.02.2013, 14:46
Հայաստանում 2012 թվականին արտադրվել է 18 481.4 լիտր կոնյակ, ինչը 2011թ.-ի ցուցանիշից շատ է 20.2 տոկոսով, տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։
Հայաստանում կոնյակի արտադրությունը 2012թ.-ին ավելացել է 20.2%-ով
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2012 թվականին արտադրվել է 18 481.4 լիտր կոնյակ, ինչը 2011թ.-ի ցուցանիշից շատ է 20.2 տոկոսով, տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Միաժամանակ, նշված ժամանակահատվածում  գինու արտադրության 7.7 տոկոս անկում է գրանցվել և արտադրվել է 5713,7 հազար լիտր գինի:

Նախորդ տարում օղու արտադրության ծավալներն ավելացել են 10.2 տոկոսով և կազմել 10 068,8 հազար լիտր:

Շամպայնի արտադրությունը 2012 թվականին կազմել է 478,8 հազար լիտր (23.2% անկում):  Բացի այդ, 2012թ.-ին 13 668,2 հազար լիտր գարեջուր է արտադրվել (7,3% անկում):

Հայաստանում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը կազմել է 45 216,6 հազար լիտր, ինչը 1.2 տոկոսով ավելի է 2012 թվականին արտադրվածից։ -0-