#ՀԱՅԱՍՏԱՆ
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ն 2012թ.–ին ավանդների քանակի և ծավալների աճ է արձանագրել
2012 թվականի տարեվերջին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի ներգրավված ավանդների ծավալը գերազանցել է 29,464.6 մլն ՀՀ դրամը` 2011 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 33.3%-ով:ՀՀ ֆինանսների նախարարությունը անհրաժեշտ քանակությամբ տեխզննման կտրոններ կտրամադրի
ՀՀ ֆինանսների նախարարությունը, ընդառաջ գնալով այն քաղաքացիներին, ովքեր 2012թ վերջին չեն կարողացել ձեռք բերել 2013 թվականի տեխնիկական զննման կտրոններ, նախատեսում է տրամադրել անհրաժեշտ քանակությամբ տեխզննման կտրոններ, հաղորդում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։Հարկային մուտքերի աճի ապահովումը ՀՀ կառավարության առանցքային խնդիրն է. ՀԲ
ՀՀ կառավարության բյուջետային քաղաքականության առանցքային խնդիրն է մնում եկամուտների ապահովման և հարկային մուտքերի մակարդակի բարձրացման համար ջանքերի մոբիլիզացումը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում նշեց Համաշխարհային Բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան–Միշել Հափին։Հայաստանն ընգրկված է Համաշխարհային բանկի հետ առավել արդյունավետ համագործակցող երկրների շարքում. Հափի
Հայաստանը Համաշխարհային բանկի հետ առավել արդյունավետ համագործակցող երկրների շարքում է, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան–Միշել Հափին։Համաշխարհային բացասական միտումները կարող են ազդել հայկական տնտեսության վրա. ՀԲ
Վերջին տնտեսական ճգնաժամը բացահայտեց մի շարք ուղիներ, որոնցով գլոբալ զարգացումները կարող են ազդել հայկական տնտեսության վրա, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Համաշխարհային Բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան–Միշել Հափին։Հայաստանը բանակցություններ է վարում Համաշխարհային բանկի հետ գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման ծրագրի երկարաձգման մասին
Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը հաջողությամբ իրագործվում է Հայաստանում, և հայկական կողմը ՀԲ–ի հետ այն երկարացնելու մասին բանակցություններ է վարում, հայտարարեց գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը։Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի համակարգի բարեփոխումները թույլ տվեցին նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը
Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի համակարգի համալիր բարեփոխումները, ուղղված քաղաքացիների հետ ուղիղ շփման առավելագույն բացառմանն ու աշխատանքի օպտիլացմանը, թույլ են տվել նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը, ասաց գերատեսչության ղեկավար Երվանդ Զախարյանը։Հայաստանի նախագահի թեկնածուն առաջարկում է բոլոր թեկնածուներին, բացի գործող նախագահից, ինքնաբացարկ հայտարարել
Հայաստանի նախագահի թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը բաց նամակով դիմել է նախագահական մրցավազքի բոլոր մասնակիցներին, բացի գործող նախագահ Սերժ Սարգսյանից, ինքնաբացարկ հայտարարել նախագահական ընտրություններին և միասնական քաղաքացիական ճակատ կազմել։Հայաստան 2012 թ–ի 11 ամիսների ընթացքում ստացվել է 4 653.6 տոննա մարդասիրական օգնություն
2012 թվականի հունվար–նոյեմբերին Հայաստան որպես մարդասիրական օգնություն ստացվել է 4 653.6 տոննա ապրանք` ավելի քան 22.3 մլրդ կամ 55.9 մլն դոլար արժողությամբ, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը` Պետական եկամուտների կոմիտեի տեղեկության հիման վրա։Նորություններ 13041 - 13060 of 14648
First | Prev. | 651 652 653 654 655 | Next | Last