#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանը չեղյալ է հայտարարել մուտքի արտոնագրերը ԵՄ երկրների և Շվեյցարիայի քաղաքացիների համար
Հինգշաբթի գործողության մեջ է մտնում ՀՀ կառավարության որոշումը` Եվրոպական միության անդամ պետությունների և Եվրոպական միության շենգենյան դրույթները կիրառող Եվրոպական միության ոչ անդամ պետությունների քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի միակողմանի կարգով չեղյալ հայտարարելու մասին։Heritage Foundation–ի տնտեսական ազատության վարկանիշում Հայաստանի դիրքի բարելավումը էական նշանակություն կունենա մեզ համար. վարչապետ
«Ժառանգություն» (Heritage Foundation) ամերիկյան հիմնադրամի հրապարակած «Տնտեսական ազատության ցուցիչը 2013» զեկույցի տվյալներով տնտեսական ազատության վարկանիշում Հայաստանի դիրքերի բարելավումը կնպաստի հանրապետությունում արտասահմանցի ներդրողների ներգրավմանը, հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։Հայ–ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովը 2013թ.–ին հավանաբար կրկին Հայաստանում կանցկացվի. ՌԴ դեսպան
Հայ–ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովը 2013թ.–ին հավանաբար կանցկացվի Հայաստանում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն։Տնտեսական ազատության վարկանիշում Հայաստանը 38–րդ տեղն է զբաղեցնում. Heritage Foundation
2012թ.–ի արդյունքներով` տնտեսական ազատության վարկանիշում 177 պետությունների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 38–րդ տեղը` առաջ անցնելով ԱՊՀ բոլոր երկրներից։ Այդ մասին վկայում են «Ժառանգություն» (Heritage Foundation) ամերիկյան հիմնադրամի հրապարակած «Տնտեսական ազատության ցուցիչը 2013» զեկույցի տվյալները։Հայաստանում հացի արտադրության ծավալը 2012թ.–ի հունվար–նոյեմբեր ամիսներին կազմել է 272,1 հազար տոննա
Հայաստանում 2012թ.–ի հունվար–նոյեմբեր ամիսներին արտադրվել է 272,1 հազար տոննա հաց, ինչը 0,5 տոկոսով պակաս է 2011թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից։Հայաստանում կաթի արտադրության ծավալը հունվար–նոյեմբեր ամիսներին աճել է 2,6%–ով` կազմելով 315,2 մլն լիտր
Հայաստանում կաթի արտադրության ծավալը 2012թ.–ի հունվար–նոյեմբեր ամիսներին կազմել է 315,2 մլն լիտր` 2011թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 307,1 մլն լիտրի դիմաց (2,6% աճ)։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից։Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի դասախոսների աշխատավարձերը հունվարից բարձրացվել են 40%–ով
Հայաստանի վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով Մանկավարժական համալսարանի դասախոսների աշխատավարձերը բարձրացվել են 40 տոկոսով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի համար 2013 թվականին առաջնահերթություն կլինեն սպառողների անվտանգությունը և ծառայությունների որակի բարձրացումը
«ՀայՌուսգազարդ» ընկերությունում հատուկ ուշադրություն կհատկացնեն մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, սպառողների անվտանգության խնդիրների ապահովման և կառավարման համակարգի բարելավման գործընթացներին, ասաց ընկերության վարչության նախագահ–գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը։Ավելի քան 8 000 մարդ է հարցաքննության ենթարկվել ՀՀ սոցապահովագրության պետական հիմնադրամում վատնման փաստով հարուցված գործի շրջանակներում
Հայաստանի Ոստիկանության Գլխավոր քննչական վարչության առանձնապես կարևոր գործերի քննության վարչության կողմից 8300 մարդ է ենթարկվել հարցաքննության` Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով քննվող քրեական գործի շրջանակներում, հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։Հայաստանի ՀԾԿՀ–ն հավանություն է տվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի` 2013-2015 թթ.-ի 33.98 մլրդ դրամի ներդրումային ծրագրին
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հավանություն է տվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի` 33.98 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ 2013-2015 թվականների ներդրումային ծրագրին, տեղեկանում ենք հանձնաժողովի կայքից։Հայաստանում պահածոների արտադրության ծավալը հունվար–նոյեմբեր ամիսներին կազմել է 8 530,1 տոննա
Հայաստանում արտադրված պահածոների ընդհանուր ծավալը 2012թ.–ի հունվար–նոյեմբեր ամիսներին կազմել է 8530,1 տոննա` 2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 24,5 տոկոսով, հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը։Հայաստանում մսի արտադրությունը հունվար–նոյեմբեր ամիսներին ավելացել է 3,6%–ով` կազմելով 48087,9 տոննա
Հայաստանում մսի արտադրությունը 2012թ.–ի հունվար–նոյեմբեր ամիսներին կազմել է 48087,9 տոննա (ներառյալ ֆերմերային տնտեսությունների վերամշակումը, բացի ներքին օգտագործումից), ինչը 3,6 տոկոսով կամ 1675,9 տոննայով ավել է 2011թ.–ի հունվար–նոյեմբեր ամիսների ցուցանիշից։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։Նորություններ 13061 - 13080 of 14648
First | Prev. | 652 653 654 655 656 | Next | Last