#ՀԱՅԱՍՏԱՆ
Բրիտանացի գործարարները կժամանեն Հայաստան՝ համագործակցության հեռանկարները քննարկելու համար
Նոյեմբերի 26-ին Միացյալ Թագավորությունից Երևան են ժամանելու գործարարներ՝ ծանոթանալու Հայաստանում գործարար համագործակցության պայմաններին և հնարավորություններին, հաղորդում է բրիտանական դեսպանատան մամուլի ծառայությունը:Հայաստան ներմուծվող ապրանքների դոլարային համարժեքով գները երրորդ եռամսյակում նվազել են 8,4 տ.կ.-ով
Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի գնահատականների՝ 2012թ.-ի երրորդ եռամսյակում դոլարային համարժեքով երկիր ներմուծվող ապրանքների գների 8,4 տ.կ.-ով անկում է գրանցվել՝ նախորդ եռամսյակի 6,8 տ.կ.-ի դիմաց, չնայած միջազգային սպառողական շուկայում գների խառը զարգացումներին:Բրիտանացի PR-մասնագետը համբավի մենեջմենթի և ճգնաժամային հաղորդակցությունների թեմայով սեմինարներ կանցկացնի Հայաստանում
Հասարակայնության հետ կապերի բրիտանական մասնագիտացված ինստիտուտի նախագահ Սյու Ուոլթենգոլմը փիառի հայ մասնագետների համար սեմինարներ կանցկացնի՝ համբավի մենեջմենթի և ճգնաժամային հաղորդակցությունների թեմայով, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:Հայաստանի բյուջեի` արդյունաբերության, տուրիզմի, առևտրի և ՏՏ գծով հարկային մուտքերը 10 ամիսների կտրվածքով կազմել են 199 մլրդ դրամ
Հայաստանի պետբյուջեի հարկային մուտքերը` վերամշակող արդյունաբերության, առևտրի, զբոսաշրջության և ՏՏ գծով, 2012 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել են 199 մլրդ դրամ, ինչը 15 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ցուցանիշից, հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:Հայաստանի կառավարությունը սիրիահայերին ազատել է անձնագրի ստացման կամ փոխանակման համար սահմանված վճարից
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հրավիրված նիստում որոշում է ընդունել սիրիահայերին ազատել Հայաստանի քաղաքացու անձնագրի ստացման կամ փոխանակման համար սահմանված 65 հազար դրամի վճարումից։ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստան կժամանեն նոյեմբերի 23-ին
Ղարաբաղայան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) վաղը կժամանեն Հայաստան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է հայտնել հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան ԲալայանըՀամացանցում տարածված հոլովակը ՃՈ երկու տեսուչների աշխատանքից ազատվելու պատճառ է դարձել
Հայաստանի Ճանապարհային ոստիկանության տեսուչներ Լևոն Մատինյանը և Կարեն Մելքոնյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել կադրային ռեզերվում՝ համացանցում տեղադրված տեսահոլովակի հետքերով անցկացված ստուգման արդյունքում:Հայաստանի ԱԳ փոխնախարարը Բաքվին մեղադրել է ռասիզմի և պատմությունը խեղաթյուրելու մեջ
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մենկաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, պաշտոնական Բաքվին մեղադրել է ռասիզմի և պատմությունը խեղաթյուրելու մեջ։«Արմենիան Քարդ» ընկերությունը 2012թ.-ի հոկտեմբերին ավելի քան 37,7 հազար քարտ է թողարկել
ArCa հայկական վճարային համակարգը 2012 թվականի հոկտեմբերին թողարկել է 37709 պլաստիկ քարտ, ինչը 3,2 տոկոսով շատ է 2011 թվականի հոկտեմբերին թողարկված քարտերի քանակից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերությունից:ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը պատրաստ է օգնել սիրիահայերին սեփական բիզնեսը բացելու հարցում
Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) պատրաստ է ինչպես տեղեկատվական, այնպես էլ ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն սիրիահայերին, ովքեր ցանկանում են Հայաստանում սեփական բիզնեսը բացել, հայտնեց Ազգային կենտրոնի տնօրեն Վարազդատ Կարապետյանը:Շուրջ 60 հազար մարդ զբաղված է Հայաստանի գործատուների հանրապետական միության կազմում ընդգրկված ընկերություններում
Շուրջ 60 հազար մարդ զբաղված է Հայաստանի գործատուների հանրապետական միության կազմում ընդգրկված ընկերություններում, չորեքշաբթի ՀԳՀՄ-ի հիմնադրման հինգամյա հոբելյանին նվիրված միջոցառման ընթացքում տեղեկացրեց Միության ղեկավար Գագիկ Մակարյանը:Նորություններ 13401 - 13420 of 14636
First | Prev. | 669 670 671 672 673 | Next | Last