#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի ԱԳՆ ղեկավար. պետք է դադարեցնել սպառնալիքներն ու ուժի կիրառումը Գազայի հատվածում
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Քուվեյթի Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Ալ Սաբահի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Գազայի հատվածում սխառնալիքները և ուժի կիրառումը դադարեցնելու անհրաժեշտության մասին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը Facebook-ում «Ամենաֆինանսական ստեղծագործություն» խորագրով ակցիա է հայտարարել
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Facebook սոցիալական ցանցում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 20-ը հայտարարում է լավագույն հեղինակային աշխատանքների մրցույթ` նվիրված բանկային և ֆինանսական ոլորտին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:Երևանի կենտրոնում փուչիկների բռնկման գործով ազատազրկման դատապարտված անձը տեղափոխվել է ուռուցքաբանական կենտրոն
Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին իշխող ՀՀԿ-ի կազմակերպած նախընտրական միջոցառման ժամանակ փուչիկների բռնկման գործով ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանը տեղափոխվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոն:Շփման գծում Ադրբեջանի բոլոր սադրանքները ամենակոշտ պատասխանը կստանան. Օհանյան
Շփման գծում Ադրբեջանի բոլոր սադրանքները ամենակոշտ պատասխանն են ստանալու, ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանում անվտանգության հարցերով գիտաժողովի ընթացքում, հաղորդում է ArmNews հեռուստաալիքը:Ուկրաինական ձեռնարկությունները պատրաստ են մասնակցել Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությանը
Ուկրաինական ձեռնարկությունները պատրաստ են մասնակցել Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությանը, երկուշաբթի հայտարարեց Ուկրաինայի պետական կորպորատիվ իրավունքների և գույքի կառավարման պետական գործակալության ղեկավար Դմիտրի Կոլեսնիկովը Երևանում հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստի ընթացքում:Եվրոպահայերը պատրաստ են ավելի քան 1,4 միլիոն եվրո հատկացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռախոսամարաթոնի շրջանակներում
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Հեռախոսամարաթոն 2012-ի ընթացքում, որն անցկացվեց նոյեմբերի 15-18-ը, հավաքագրել է ավելի քան 1 միլիոն 425 հազար եվրո նվիրատվության խոստում, տեղեկանում ենք հիմնադրամի կայքից:Ուկրաինական մի շարք ձեռնարկություններ հետաքրքրված են Հայաստանում արտադրություն կազմակերպելու հարցով
Ուկրաինական մի շարք ձեռնարկությունների հետաքրքրված են Հայաստանի տարածքում համատեղ ձեռնարկությունների ստեղծմամբ, երկուշաբթի հայտարարեց Ուկրաինայի պետական կորպորատիվ իրավունքների և գույքի կառավարման պետական գործակալության ղեկավար Դմիտրի Կոլեսնիկովը:«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն տասներորդ մասնաճյուղն է բացել
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ նորաբաց մասնաճյուղը գործում է «Դալմա Գարդեն մոլ» առևտրաժամանցային համալիրում, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից: Մասնաճյուղը Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 2012 թվականի նոյեմբերի 8-ին:Հայ-ուկրաինական ապրանքաշրջանառության ծավալը 2012 թ.-ի սեպտեմբերին 160 մլն դոլարի է հասել. նախարար
Հայաստանի և Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառությունը 2012 թվականի սեպտեմբերի տվյալներով կազմել է 160,4 մլն դոլար, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը Երևանում կայացած տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում։Հայաստանի ներսում առկա կոռուպցիան կարող է վտանգավոր դարձնել թուրքական կապիտալի մուտքը հանրապետություն. հայ փորձագետ
Հայաստանի ներսում առկա կոռուպցիան կարող է վտանգավոր դարձնել թուրքական կապիտալի մուտքը հանրապետություն, կարծում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:ՀԿԵ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները
2012 թվականի հունվար-հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը 2012թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է 6,3%-ով
Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012 թվականի հունվար-հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2877,6 հազար տոննա, ինչը 6,3%-ով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:2013թ.-ի պետբյուջեի նախագիծը կընդունվի խորհրդարանի կողմից՝ չնայած ընդդիմության կարծիքին. ՀՀԿ
Հայաստանի 2013թ.-ի պետբյուջեի նախագիծը կընդունվի Ազգային Ժողովի կողմից՝ չնայած վեց խմբակցություններից չորսի դիրքորոշմանը, երկուշաբթի լրագրողներին ասաց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մինասյանը:FAO-ն 2013թ.-ին ցորենի համաշխարհային արտադրության 2,7%-ով նվազում է կանխատեսում
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) 2013թ.-ին ցորենի համաշխարհային արտադրության 2,7 տոկոսով նվազում է կանխատեսում՝ մինչև 2 284 մլն տոննա, ինչը հիմնականում պայմանավորված է 5,5 տոկոսով ցորենի արտադրության ծավալի նվազումով և 2,5 տոկոսով կերի ցորենի արտադրության կրճատմամբ, տեղեկացվում է FAO-ի կայքում:Հայաստանը շահագրգռված է Աբխազիայի երկաթուղու գործարկման հարցում. վարչապետ
Հայաստանը շահագրգռված է, որ Աբխազիայի երկաթուղին գործարկվի և այդ ենթակառուցվածքից օգտվելու հնարավորություն ունենա, ուրբաթ ԱՊՀ–ի, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:Հայաստանը նպատակ ունի զբոսաշրջիկների թիվը տարեկան մինչև 3 միլիոնի հասցնել. Սարգսյան
Հայաստանն իր առջև նպատակ է դնում երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը տարեկան մինչև 3 մլն մարդու հասցնել, ուրբաթ ԱՊՀ–ի, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:Նորություններ 13441 - 13460 of 14636
First | Prev. | 671 672 673 674 675 | Next | Last