#ՀԱՅԱՍՏԱՆ
ՄԶԸ 16-րդ համագումարին մասնակցելու նպատակով Կոտ դ’Իվուար է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը
Նոյեմբերի 14-16-ը Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) 16-րդ համագումարին մասնակցելու նպատակով Կոտ դ’Իվուարի Հանրապետություն է մեկնել ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:Երևանի միջկուսակցական խորհրդակցությունները թույլ են տվել մոտենալ վերպետական կուսակցական ձևաչափի ձևավորման գաղափարին. Աշոտյան
Երևանի եվրասիական միջկուսակցական խորհրդակցությունները թույլ տվեցին մոտենալ վերպետական կուսակցական ձևաչափի ձևավորման գաղափարին, երեքշաբթի խորհրդակցություններից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում լրագրողներին տեղեկացրեց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:ՀՅԴ-ն ներկայացրել է Հայաստանում աշխատավարձերի բարձրացման մասին օրինագիծը, կառավարությունը բացասական եզրակացություն է տվել
ՀՀ ազգային ժողովը երեքշաբթի քննարկել է ՀՅԴ ընդդիմադիր խմբակցության կողմից նախաձեռնած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը, որը նախատեսում է նվազագույն աշխատավարձի հաշվարկման նոր մեխանիզմներ՝ դրա ավելացման նպատակով:Հայաստանի մարզերում 0,3%-ով թանկացել են մասնավոր տների գները
Հայաստանի մարզերում մասնավոր տների միջին շուկայական գները 2012 թվականի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, բարձրացել են 0.3 տոկոսով։ Այս մասին ասվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաշվետվության մեջ։Երևանում բնակարանների գինը սեպտեմբերին մեկ քառակուսի մետրի դիմաց միջինը 261 հազար դրամ է կազմել
Երևանում բազմաբնակարան շենքերի բնակտարածքների մեկ քառակուսի մետրի գինը սեպտեմբերին կազմել է 261 600 դրամ՝ ինչը 0.6 տոկոսով շատ է, քան օգոստոսի ցուցանիշը, նշված է «Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից «ԱՌԿԱ» գործակալություն փոխանցված հաշվետվության մեջ:Հայաստանում 2012 թ.–ի սեպտեմբերին անշարժ գույքի ավելի քան 12 հազար գործարք է իրականացվել
Անշարժ գույքի գործարքների թիվը 2012 թվականի սեպտեմբերին կազմել է 12 955, ինչը 18,4 տոկոսով շատ է, քան օգոստոսին և գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 15,3 տոկոսով, ասվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշետվությունում։Հայաստանում պետական ծառայողների աշխատավարձերը բարձրացվել են՝ որպես գանձվող սոցվճարների դիմաց փոխհատուցում
ՀՀ ԱԺ-ն երեքշաբթի կայացած նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որոնք նախատեսում են պետական ծառայողների աշխատավարձերի անվանական չափի բարձրացում՝ որպես սոցվճարների դիմաց փոխհատուցում, որը 2013թ.-ի հունվարի 1-ից ամբողջովին կգանձվի աշխատավարձերից:Հայ զինծառայողների աշխատավարձը կհարկվի եկամտահարկով
ՀՀ ԱԺ-ն երեքշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք ենթադրում են եկամտահարկի համակարգում նաև զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և փրկարար ծառայությունների աշխատակիցների աշխատավարձի ներառումը:Չնայած Բաքվի սադրանքներին` Հայաստանը կշարունակի անել հնարավորինը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար. Սարգսյան
Հայաստանը կշարունակի անել հնարավորինը Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը հասնելու համար՝ չնայած Բաքվի սադրանքներին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը LE FIGARO թերթին տված հարցազրույցում:Ավելի քան 608 հազար հայ զբոսաշրջիկներ հանգիստն անցկացրել են արտասահմանում
2012 թվականի հունվար-սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում հանգստանալու նպատակով Հայաստանից արտասահման է մեկնել 608 175 մարդ, ինչը 11,4 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երեքշաբթի լրագրողներին հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2012թ.-ին կհասնի 850 հազարի. Էկոնոմիկայի նախարարության կանխատեսում
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը, նախնական կանխատեսումներով, 2012 թվականի արդյունքներով կգերազանգի 800 հազարի շեմը և կկազմի մոտ 850 հազար, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:Նորություններ 13501 - 13520 of 14636
First | Prev. | 674 675 676 677 678 | Next | Last