#ՀԱՅԱՍՏԱՆ
Armenia StartUp Cup մրցույթի հաղթող դարձավ TECTVM թիմը
Հայաստանում այծի պանրի արտադրության բիզնես մոդել մշակած TECTVM թիմը դարձավ Armenia StartUp Cup մրցույթի հաղթող, հայտնում են մրցույթի կազմակերպիչները։Նախօրեին կայացած Armenia StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի հաղթողներին պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Հայաստանում առաջին Ձեռներեցության համաշխարհային շաբաթը: StartUp Cup մրցույթն անցկացվում է առաջին անգամ, և մրցույթն ուներ 11 մասնակից։
Փարիզը պատրաստ է խթանել ֆրանսիական ընկերությունների մուտքը Հայաստանի ազատ տնտեսական գոտիներ
Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոն նախօրեին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում իրենց պատրաստակամությունն է հայտնել Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում ֆրանսիական ընկերությունների մուտքը խրախուսելու հարցում, հայտնում է Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը:Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի Ղարաբաղի շուրջ բանակցությունները հասնեն իրենց վերջնական հանգրվանին
Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի Ղարաբաղի շուրջ բանակցությունները հասնեն իրենց վերջնական հանգրվանին, նախօրեին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Փարիզում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ավարտին կայացած համատեղ ասուլիսի ընթացքում:Հայաստանը և ԵՄ-ն մտադիր են հայրենիքում հայերի վերաինտեգրման համատեղ ծրագիր իրականացնել
Հայաստանը և ԵՄ-ն մտադիր են հայրենիք վերադարձող հայերի հասարակաության վերաինտեգրման համատեղ ծրագիր իրականացնել, երկուշաբթի տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) պետ Գագիկ Եգանյանը:Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերին, իսկ կվավերացվի՝ մինչև 2013թ.-ի կեսը. ԱԳՆ
Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է դեկտեմբերին, իսկ վավերացումը տեղի կունենա 2013թ.-ի կեսին, երկուշաբթի տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ Եվրոպայի կառավարման ԵՄ բաժնի պետ Մհեր Մարգարյանը:Հայ պանիր արտրադրողների դեմ ուղղված արշավը նախընտրական շոուի բաղադրիչ է. Պանիր արտադրողների միություն
Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից պանրի տեղական արտադրողների դեմ ուղղված «արշավը» «նախընտրական շոուի» բաղադրիչներից մեկն է, հայտնեց Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը:Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 2012թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ավելացել է 3,2%-ով. ԱՊՀ երկրներում միջին աճը 7,2% է
Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը (ներառյալ խողովակաշարերը) 2012թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 3,2 տոկոսով, այն դեպքում, որ ԱՊՀ երկրներում աճը 7,2% է կազմել, հրապարակված է ԱՊՀ երկրների վիճակագրական կոմիտեի կայքում:Մոլդովայի Ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կապիտանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական
Մոլդովայի երիտասարդական հավաքականի կապիտան և Տիրասպոլի «Շերիֆի» պաշտպան Արտեմ Խաչատուրովը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ լիտվացիների հետ ընկերական հանդիպմանը մասնակցելու, որը կանցկացվի նոյեմբերի 14-ին Երևանում:«Զվարթնոց» օդանավակայանը մտադիր է շարունակել համագործակցությունը «Արմավիա» ավիաընկերության հետ, սակայն կպաշտպանի իր իրավունքները
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը կշարունակի համագործակցել «Արմավիա» ավիաընկերության հետ, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց «Արմենիա. միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:Alitalia ավիաընկերությունը դեկտեմբերի 11-ին կիրականացնի Հռոմ-Երևան առաջին չվերթը
Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` Alitalia–ն, դեկտեմբերի 11-ին կիրականացնի Հռոմ-Երևան առաջին չվերթը, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց «Արմենիա. միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն:Հայաստանն անհամաչափ հարված կհասցնի Ադրբեջանին ռազմական հակամարտության վերսկսման դեպքում. Սարգսյան
Հայաստանի իշխանությունները կշարունակեն պնդել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, սակայն հայկական ուժերն անհամաչափ հարված կհասցնեն, եթե երկրների միջև ռազմական հակամարտություն սկսվի, The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:Հայաստանում տնտեսական սուբյեկտները նախօրոք կտեղեկացվեն տեսչական ստուգումների մասին
Հայաստանի տնտեսական սուբյեկտները՝ ռիսկերի գնահատman վրա հիմնված ստուգումների իրականացման նոր մեխանիզմի շրջանակներում, նախօրոք տեղեկություն կստանան նախատեսված տեսչական ստուգումների մասին, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը:Եվրոպացի մասնագետները կօգնեն շուկայի հսկողության և սպառողների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ ներմուծել Հայաստան
Եվրամիության մասնագետները համագործակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի հսկողության պետական տեսչության հետ՝ ԵՄ-ի չափանիշներին համապատասխան տեսչության ինստիտուցիոնալ հնարավորությունների ամրապնդման և դրանց ներդաշնակեցման Тwinning հերթական ծրագրի շրջանակներում:Նորություններ 13521 - 13540 of 14636
First | Prev. | 675 676 677 678 679 | Next | Last