#ՀԱՅԱՍՏԱՆ
Քրեական գործ հավանաբար կհարուցվի Երևանի կենտրոնում շենքի փլուզման փաստով. Հայաստանի ԱԻՆ
Քրեական գործ հավանաբար կհարուցվի Երևանի կենտրոնում շենքի փլուզման փաստով, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:Երևանի կենտրոնում շենքի փլուզումից հինգ տուժածների վիճակը ծանր է. ԱՆ
Երևանի կենտրոնում շենքի փլուզման հետևանքով 11 տուժածներից ինը «Շտապօգնության» մեքենաներով տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն, հինգի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, չորսինը` միջին ծանրության, հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։Երևանի կենտրոնում շենքի փլուզման հետևանքով տուժած տասը մարդ գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում
Երևանի կենտրոնում շենքի փլուզման հետևանքով տուժած տասը մարդ գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ևս մեկին այս պահին տեղափոխում են հիվանդանոց, հաղորդում է բուժկենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը։Հայ զինծառայողների աշխատավարձը եկամտահարկով չի հարկվի
Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի առաջին ընթերցմամբ լրացումներ կատարեց «Եկամտահարկի մասին» օրենքում, որոնք եկամտահարկի համակարգում ընդգրկում են նաև զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և փրկարար ծառայությունների աշխատակիցների աշխատավարձերը։Արցախի վերաբերյալ բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում չեն կարող դադարեցվել «Սաֆարովի գործի» պատճառով
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում չի կարող կանգ առնել «Սաֆարովի գործի» պատճառով, հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել պակասուրդի ֆինանսավորման համար ԱՄՀ–ի 42 մլն դոլարի վարկին
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել Ընդլայնված վարկավորման ծրագրի շրջանակներում (Extended Credit Facility – ECF) ԱՄՀ–ի կողմից 27 մլն SDR (մոտ 42 մլն դոլար) լրացուցիչ միջոցների հատկացմանը։Առաջիկա 10-15 օրերի ընթացքում Մեղրիում կսկսվի ՀԷԿ–ի կառուցումը. նախարար
Առաջիկա 10-15 օրերին Իրանի սահմանով անցնող Արաքս գետի վրա՝ Մեղրիում, կսկսվի ՀԷԿ–ի կառուցումը, հինգշաբթի հայտարարեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար, հայ–իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը։Հայաստան–Իրան երրորդ բարձրավոլտ էներգահամակարգի կառուցման խոչընդոտները վերացվել են. Իրանի էներգետիկայի նախարար
Հայաստան–Իրան երրորդ բարձրավոլտ ԷՀԳ–ի կառուցմանը խոչընդոտող խնդիրները վերացվել են, հինգշաբթի հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար, հայ–իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաջիդ Նամջուն։«Արմավիա» ավիաընկերության և Դոմոդեդովո օդանավակայանի տասնամյա համագործակցության արդյունքում 1,5 մլն մարդ է տեղափոխվել Երևանից Մոսկվա
Հայաստանի ազգայի ավիափոխադրող «Արմավիա» ընկերության և Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանի տասնամյա համագործակցության արդյունքում 1,5 մլն մարդ է տեղափոխվել Երևանից Մոսկվա, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ավիաընկերության մամուլի ծառայությունից:«Expo-Russia Armenia 2012» ցուցահանդեսի շրջանակում «ՀԿԵ» ընկերությունը ներկայացրել է իր ներդրումային պարտավորությունների կատարման գործընթացը
Հարավկովկասյան երկաթուղին մասնակցել է Հայ-ռուսական 5-րդ հոբելյանական արդյունաբերական «Expo-Russia Armenia 2012» ցուցահանդեսին, որը մեկնարկել է հոկտեմբերի 24-ին ՀՀ Կառավարության շենքում:Գվատեմալայում Հայաստանի դեսպանի հավատարմագրումը կօգնի բազմակողմ համագործակցության զարգացմանը. Նալբանդյան
Հայաստանի և Գվատեմալայի բազմակողմանի համագործակցությանը կնպաստի համատեղության կարգով ՀՀ դեսպանի հավատարմագրումը Գվատեմալայում, ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Գվատեմալայի արտաքին հարաբերությունների նախարար Հարոլդ Կաբայերոսի հետ հանդիպման ժամանակ:Ընդդիմությունը հայտարարում է, որ ՀՀ կառավարությունը «ՀայՌուսգազարդի» իր մասնաբաժինը վաճառել է Գազպրոմին. Էներգետիկայի նախարարությունը հերքում է
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չորեքշաբթի ԱԺ-ում հայտարարեց, որ վերջերս կառավարությունը որոշում է կայացրել «ՀայՌուսգազարդի» իր մասնաբաժինը վաճառել Գազպրոմին:Երևանն ու Թեհրանը քննարկում են ԷՀԳ-ի, նավթատարի և Արաքս գետի վրա ՀԷԿ–երի կառուցման համատեղ նախագծերը
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստի օրակարգում ընդգրկվել են Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի և նավթամթերքների խողովակաշարի շինարարության նախագծերն ու համագործակցության ընդլայնումը նավթաքիմիայի բնագավառում, ասաց հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը։Նորություններ 13681 - 13700 of 14635
First | Prev. | 683 684 685 686 687 | Next | Last