#ՀԱՅԱՍՏԱՆ
Պարենի գները 2012թ.–ի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, աճել են 1,1%–ով. թերթ
Պարենի գները 2012թ.–ի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, աճել են 1,1 տոկոսով, ինչը պայմանավորված է կենդանական և բուսական յուղերի, հացամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերում 1,5–10,7 տոկոս գնաճով, տեղեկացնում է «Օրակարգ» թերթը։ՀԿԵ-ն 2012 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին աշխատակիցներին մոտ 10 մլն. դրամի աջակցություն է հատկացրել
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, հավատարիմ մնալով իր սոցիալական քաղաքականությանը, հետևողականորեն աջակցում է իր աշխատակիցներին: Միայն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ընկերության սոցիալական փաթեթները կազմել են գրեթե 10 մլն. դրամ, տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը։Հայաստանը միակողմանի կարգով հանում է ԵՄ–ի քաղաքացիների և Շենգենյան գոտու երկրների համար նախատեսված մուտքի արտոնագրերը
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայանալիք նիստի ընթացքում կքննարկի միակողմանի կարգով ԵՄ–ի և ԵՄ–ի կազմում չընդգրկված, սակայն Շենգենյան համաձայնագրի դրույթը կիրառող երկրների քաղաքացիների համար նախատեսված մուտքի արտոնագրերը հանելու օրինագիծը։ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կաշխատի «Հայկական գինիներ» ապրանքանիշի առաջխաղացման ուղղությամբ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կաշխատի «Հայկական գինիներ» ապրանքանիշի առաջխաղացման ուղղությամբ, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության բաժնի պետ Հայկ Միրզոյանը։Հայաստանում բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարական աշխատանքների ծավալն օգոստոսին աճել է 42%–ով` կազմելով 8,5 մլրդ դրամ
Հայաստանում բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարական աշխատանքների ծավալն օգոստոսին ավելացել է 42 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ազգային վիճակագրական ծառայությունից, նշված ժամանակահատվածում շինարարական աշխատանքերի համար 8,5 մլրդ դրամ է հատկացվել բնակչության միջոցների հաշվին, որից շուրջ 8,1 մլրդ դրամը բաժին է հասնում շինարարական մոնտաժային աշխատանքներինՀայաստանի ԱԺ-ն զրկեց նախկին ԱԳ նախարար օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ ԱԺ–ն`գլխավոր դատախազի միջնորդությամբ, երեքշաբթի կողմ է քվեարկել ԱԳՆ նախկին ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն։ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է մինչև 2020թ.–ը եռապատկել գինու արտադրության և արտահանման ծավալները
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է մինչև 2020թ.–ը եռապատկել գինու արտադրության և արտահանման ծավալները, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության բաժնի պետ Հայկ Միրզոյանը։Գինու արտադրությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է 11.8%-ով
Գինու արտադրությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.8%-ով և կազմել 1.68 մլրդ դրամ, հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության բաժնի պետ Հայկ Միրզոյանը:ԲՀԿ–ն գլխավոր դատախազի հրաժարականն է պահանջում
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պահանջում է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրաժարականը, երեքշաբթի հայտարարեց խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն Ազգային ժողովում ԱԳՆ նախկին ղեկավար, պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ընթացքում։ՀՀ նախկին արտգործնախարար Օսկանյանը հրաժարվել է ելույթից և լքել ԱԺ նիստերի դահլիճը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն իրենց ելույթից հետո լքեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճը, որտեղ այս պահին քննարկվում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը:Անշարժ գույքի շուրջ 14 հազար գործարք է իրականացվել ՀՀ–ում 2012թ.–ի հուլիսին
Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ գործարքների թիվը 2012 թվականի հուլիսին կազմել է 14 048, ինչը 0.9 տոկոսով պակաս է, քան հունիսին, և 0.6 տոկոսով շատ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, ասվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի պետական կոմիտեի տրամադրած հաշվետվության մեջ։Երևանում բնակարանների գինը հուլիսին մեկ քառակուսի մետրի դիմաց շուրջ 258 հազար դրամ է կազմել
Երևանում բազմաբնակարան շենքերի բնակտարածքների մեկ քառակուսի մետրի գինը հուլիսին կազմել է 258400 դրամ՝ ինչը 0.4 տոկոսով շատ է, քան հունիսի ցուցանիշը, նշված է «Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը փոխանցած հաշվետվության մեջ:Նորություններ 13901 - 13920 of 14623
First | Prev. | 694 695 696 697 698 | Next | Last