#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի գլխավոր դատախազության աշխատակազմը պետբյուջե է վերադարձրել 2011թ.-ին տնտեսած 31 մլն դրամ
Հայաստանի գլխավոր դատախազության աշխատակազմը պետբյուջե է վերադարձրել 31 մլն դրամ, որը տնտեսվել էր 2011թ.-ի արդյունքում, երեքշաբթի խորհրդարանի պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկումների ընթացքում տեղեկացրել է գերատեսչության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանը:ՀՀ վարչապետը հանձնարարել է 17 մլն դրամ հատկացնել մշակույթի օբյեկտների վերակառուցման համար
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրենին հանձնարարել է 17 մլն դրամ հատկացնել երկրի մարզերի մշակույթի երեք օբյեկտների վերակառուցման համար, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդը կասկածում է նախագահական ընտրություններին միասնական թեկնածու առաջադրելու ընդդիմության հնարավորության հարցում
Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) առաջնորդ Արամ Սարգսյանը կասկածում է 2013թ.-ի փետրվարին կայանալիք երկրի նախագահական ընտրություններին միասնական թեկնածու առաջադրելու` ընդդիմության հնարավորության հարցում:ՀՀ վարչապետը կմասնակցի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Սեպտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Յալթա` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, հաղորդում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը:Քարտերի միջոցով կենսաթոշակ ստացող թոշակառուների թիվն աճել է Հայաստանում՝ կազմելով 23088
Պլաստի քարտերի միջոցով կենսաթոշակ ստացող թոշակառուների քանակը Հայաստանում սեպտեմբերի սկզբին կազմել է 23,088, ընդ որում տարեսկզբին այդ ցուցանիշը կազմել է 17346, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին «Արմենիան Քարտ» վճարային համակարգից:ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների բյուջետային ծախսերը 2011 թ.–ին կազմել են 13.8 մլրդ դրամ
Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների բյուջետային ծախսերը 2011 թվականին կազմել են 13.8 մլրդ դրամ` ապահովելով նախատեսված ցուցանիշի կատարումը 99.2 տոկոսով, հայտարարեց Հայաստանի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը` խորհրդարանում ներկայացնելով 2011 թվականի բյուջեի կատարողականի զեկույցը։ՀՊՄՀ–ի դասախոսների աշխատավարձը մինչև տարեվերջ կբարձրանա 40 %–ով
Հայաստանի վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը բուհի խորհրդի հերթական նիստում համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին հանձնարարել է 40 տոկոսով բարձրացնել դասախոսների աշխատավարձը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ՃԵԿ–ի խախտումների գրանցման կենտրոնն ավելի քան 2 մլրդ դրամ գումարի չափով շուրջ 3 հազար տուգանք է արձանագրել
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների գրանցման կենտրոնը 8 ամսում ավելի քան 2 մլրդ դրամ ընդհանուր գումարի չափով շուրջ 3 հազար խախտումների փաստով տուգանք է արձանագրել, որոնք արձանագրել են արագաչափերն ու տեսախցիկները, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը։Հայաստան–Իտալիա խաղի տոմսերի արժեքն անփոփոխ կմնա. ՀՖՖ
2014թ.–ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում անցկացվող Հայաստան-Իտալիա խաղի տոմսերը վաճառքի են հանվել սեպտեմբերի 24-ից, և դրանց գինն անփոփոխ է մնացել, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։Արա Գյուրջյանը նշանակվել է Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արա Գյուրջյանը նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատար, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։«Արմավիա» ավիաընկերությունը վճարել է «Զվարթնոց» օդանավակայանին ունեցած պարտքի մի մասը
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը երկուշաբթի վերսկսել է կանոնավոր չվերթերը, և Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սպասարկում է պայմանավորվածության համաձայն, ՌԻԱ Նովոստիին է հայտնել «Արմենիա. Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը։ՀՀ տնտեսության աճը 2011 թ.–ին կազմել է 4.6 %. ԿԲ
Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2011 թվականին ավելի քան երկու անգամ գերազանցել է 2010 թվականի մակարդակը (2,1%) և կազմել է 4.6 տոկոս, երկուշաբթի հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` խորհրդարանում ներկայացնելով 2011 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին ԿԲ հաշվետվությունը։ՀԱԳՄ–ն պատրաստ է աջակցել սիրիահայերին աշխատանք գտնելու և բիզնեսի կազմակերպման հարցերում
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը հայտարարություն է տարածել, որում պատրաստակամություն է հայտնել սիրիահայերի համար նոր աշխատատեղեր ստեղծելու և բիզնեսի կազմակերպմանն աջակցելու գործում։ՀՀ ՏՄՊՊՀ–ն տուգանել է մանկապարտեզներին սերուցքային կարագի փոխարեն սփրեդ մատակարարած 27 տնտեսվարող սուբյեկտների
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) երկուշաբթի նիստում մանկապարտեզներին սերուցքային կարագի փոխարեն սփրեդ (բուսասերուցքային խառնուրդ) և մարգարին մատակարարած 27 տնտեսվարող սուբյեկտների է տուգանել։Նորություններ 13981 - 14000 of 14623
First | Prev. | 698 699 700 701 702 | Next | Last