#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանում հուլիսին միջին ամսական աշխատավարձն ավելացել է 1,8%-ով՝ հասնելով 120 471 դրամի
Նախնական գնահատականներով՝ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2012թ.-ի հուլիսին հասել է 120 471 դրամի, ինչը 1,8տոկոսով բարձր է 2011թ.-ի հուլիսի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:«Արմենիան Քարդ» ընկերությունը 2012թ.-ի հուլիսին շուրջ 29 հազար քարտ է թողարկել
ArCa հայկական վճարային համակարգը 2012 թվականի հուլիսին թողարկել է 29200 պլաստիկ քարտ, ինչը 43% տոկոսով շատ է 2011 թվականի հուլիսի թողարկված քարտերի քանակից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերությունից:Ռուսաստանը Հայաստանի տնտեսության միակ իրական ներդրողն է. Դեմոկրատական կուսակցության ղեկավար
Ռուսաստանը միակ երկիրն է, որն իրական ներդրումներ է իրականացնում Հայաստանի տնտեսությունում, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) առաջնորդ Արամ Սարգսյանը:ՀԿԵ–ում բեռնափոխադրումների ծավալը 2012թ.–ի հունվար–հուլիսին աճել է 9,8%–ով
2012 թվականի հունվար-հուլիսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմեց 1886,3 հազար տոննա, ինչը 9,8% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։Վրաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-հունիս ամիսներին ավելացել է 2,1%-ով և կազմել ավելի քան 57 մլն դոլար
Վրաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2012թ.-ի հունվար-հունիս ամիսներին ավելացել է 2,1 տոկոսով՝ 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել 57 մլն դոլար: Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:Հայ բնապահպանները Սևանա լճի վրա Սոտքի հանքավայրի վնասակար ազդեցության դեմ բողոքի ակցիա կանցկացնեն
Հայ բնապահպանները հայտարարել են SOS Sevan նոր նախաձեռնության մեկնարկի մասին, որի շրջանակներում առաջիկայում բողոքի ակցիաներ կանցկացվեն Սևանա լճի ավազանի վրա Սոտքի ոսկու հանքավայրի վնասակար ազդեցության դեմ, հայտարարեց «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը։ՎՏԲ-Հայաստան բանկը Հայաստանում առաջատարն է բրենդի ճանաչելիության ցուցանիշներով
ՎՏԲ-Հայաստան բանկը Հայաստանում առաջատարն է բրենդի ճանաչելիության ցուցանիշով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղոդեցին բանկի մամուլի ծառայությունից՝ հիմնվելով Քաղաքական և սոցիալական խորհրդատվությունների ինստիտուտի (IPSC) հետազոտությունների վրա:Կրոնական քարոզչության իրականացման պատժամիջոցները պետք է ամրագրվեն խղճի ազատության մասին օրինագծում. հոգևոր հովիվ
Կրոնական քարոզչության իրականացման պատժամիջոցները պետք է նախատեսվեն խղճի ազատության մասին օրինագծում, ուրբաթ լրագրողներին ասաց Ազգային բանակի հոգևոր հովիվ Կորյուն քահանա Կարապետյանը:Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրման ծավալը հունվար-հունիս ամիսներին աճել է 9,1%-ով՝ կազմելով 4058,5 մլն կՎտ/ժ
Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրման ծավալն ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին կազմել է 4058,5 մլն կՎտ/ժ, ինչը 9,1 տոկոսով բարձր է2011թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:Նորություններ 14141 - 14160 of 14623
First | Prev. | 706 707 708 709 710 | Next | Last