EXPO RUSSIA ARMENIA 2012 հոբելյանական արդյունաբերական ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի վերջին Երևանում
18.08.2012,
14:59
«EXPO RUSSIA ARMENIA 2012» ռուս-հայկական արդյունաբերական հինգերորդ հոբելյանական ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 24-26-ը Երևանում, հաղորդեցին ցուցահանդեսի կազմկոմիտեից:
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «EXPO RUSSIA ARMENIA 2012» ռուս-հայկական արդյունաբերական հինգերորդ հոբելյանական ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 24-26-ը Երևանում, հաղորդեցին ցուցահանդեսի կազմկոմիտեից:
Որպես «EXPO-RUSSIA ARMENIA» ցուցահանդեսի կազմակերպիչն է «Զառուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն և «Մուլտի Գրուպ» կոնցեռնը: Միջոցառումներն անցկացվում են Ռուսաստանի առևտրա-արդյունաբերական պալատի պաշտոնական հովանի ներքո՝ ՌԴ Պետական դումայի, ԱԳՆ-ի և Ռուսաստանի ոլորտի նախարարությունների, ինչպես նաև ՀՀ կառավարության և Ազգային ժողովի, Հայաստանում Ռուսաստանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանատների և առևտրային ներկայացուցչությունների, Խաղաղության հիմնադրամների և Հայաստանի խաղաղության կոմիտեի միջազգային ասոցիացիների և երկու երկրների գործարար շրջանակների աջակցությամբ:
Ցուցահանդեսի թեմատիկ բաժինների թվում են՝ էներգետիկա, մեքենասարքավորմում և մետաղագործություն, սարքավորումներ, տրանսպորտ և լոգիստիկա, երկրաբանություն և հանքարդյունաբերություն, շինարարություն, քիմիկան արդյունաբերություն, կապ և հեռահաղորդակցություն, ՏՏ, նորարարություններ և ներդրումներ, բանկեր և ապահովագրական ընկերություններ, գյուղատնտեսություն և արդյունաբերություն, բժշկություն, կրթություն:
Ցուցահանդեսի շրջանակներում կկազմակերպվեն կլոր սեղաններ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում, գյուղատնտեսության նախարարությունում, առողջապահության նախարարությունում, կրթության և գիտության նախարարությունում, ինչպես նաև ամբողջական հանդիպումներ Հայաստանի ձեռնարկություններում և գիտահետազոտական հաստատություններում, որոնք ավանդաբար համագործակցում են Ռուսաստանի հետ:
Կազմկոմիտեից նշեցին, որ չորս տարվա ընթացքում՝ սկսած 2008թ.-ից, EXPO-RUSSIA ARMENIA ցուցահանդեսին մասնակցել է Ռուսաստանի և Հայաստանի 35 շրջաններից ավելի քան 500 ընկերություն: Ցուցահանդեսները բազմաթիվ դրական արձագանքներ են ստացել այնպիսի հայտնի ընկերությունների կողմից, ինչպիսիք են՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն, «Ատոմէներգանախագիծ» ԲԲԸ-ն, «Հայէներգաարտահանումը», «Ռոստսելմաշը», «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, «Զարգացման եվրասիական բանկը», «Հայաստանի էլեկտրացանցերը», «Ատոմռեդմեդզոլոտոն», «Առէկսիմբանկը», «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռները», «Գոռնիե մաշինի» ՓԲԸ-ն, Յարոսլավի էլեկտրամեքենասարքավորման գործարան՝«ELDIN» ԲԲԸ-ն, «Տիեզերական սարքաքավորումների ստեղծման ՌԴ ԳՀԻ» ԴՊՈՒՁ-ն, Մակերևույթի և վակուումի հատկությունների ուսումնասիրման գիտահետազոտական կենտրոնը, ԳՌԱ բիոօրգանական քիմիայի ինստիտուտը:
Ցուցահանդեսին ավանդաբար մասնակցում են ՌԴ ԱԳՆ-ի, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության, Դաշնային գործակալությունների, ՌԴ ԱԱՊ-ի, քաղաքների իշխանությունների, Հայաստանի նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները: Միջոցառմանը տեղեկատվական աջակցություն են ցուցաբերում ավելի քան 70 ռուսական և հայկական ԶԼՄ-ներ: -0-