#ԿԱՐԿՈՒՏ
Կարկտից տուժած գյուղացիներին 650 մլն դրամի արտոնություններ են տրամադրվել ոռոգման ջրի վճարների մասով
ՀՀ Արմավիրի մարզի գյուղացիներին, ովքեր տուժել էին մայիսին տեղացած կարկուտի պատճառով, 650 մլն դրամի արտոնություններ են տրամադրվել ոռոգման ջրի վճարների մասով, երեքշաբթի խորհրդարանական լսումների ժամանակ ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։Արցախի նախագահը կարկտահարության հետևանքների վերացման գործընթացին խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին այցելել է շրջկենտրոն Ասկերան և հրավիրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում կարկտահարության հետևանքների վերացման գործընթացին:Կարկուտը վնասել է Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի ցանքատարածքները
Հունիսի 17-ին, ժամը 18.46-ին ՀՀ ԱԻՆ–ը տեղեկություն է ստացել, որ ժամը 18.30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Բյուրական, Տեղեր, Անտառուտ և Օրգով գյուղերում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները:Արմավիրի մարզպետը շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարությանը կարկտից տուժած գյուղացիներին օգնություն ցուցաբերելու համար
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հինգշաբթի կայացած կառավարության արտագնա նիստի ընթացքում շնորհակալություն է հայտնել նախագահին, վարչապետին և կառավարությանը` վերջին ամիսներին պարբերաբար տեղի ունեցած կարկտահարությունից տուժած բնակչությանն աջակցելու համար։Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարությունից տուժած ավելի քան 1600 ընտանիք 50 հազար դրամի չափով դրամական օգնություն կստանա
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ որոշում ընդունեց Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարությունից տուժած 1606 սոցիալապես անապահով ընտանիքներին 50 հազար դրամի չափով միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին։ՀՀ կառավարությունը 857 մլն դրամ փոխհատուցում է տրամադրել կարկուտից տուժած գյուղացիներին
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ շուրջ 857 մլն դրամ է հատկացրել Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարությունից տուժած գյուղացիներին` որպես հողի հարկի և ոռոգման ջրի վճարի փոխհատուցում։Նորություններ 1 - 20 of 41
First | Prev. | 1 2 3 | Next | Last