Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ

08.08.2018, 10:43
Օդի ջերմաստիճանը 9-ին կնվազի 2-3, 11-ին ևս 3-5 աստիճանով:
Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումները։

Օգոստոսի 8-ի գիշերը և երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում,  9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 11-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Օգոստոսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 9-ին կնվազի 2-3, 11-ին ևս 3-5 աստիճանով:

Օգոստոսի 7-8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 9-10-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:–0–