#ՈՍԿԵՐՉՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում ոսկերչական իրերի արտադրության ծավալը 8 ամսում ավելացել է 59%–ով` հասնելով 11,1 մլրդ դրամի
Հայաստանում ոսկերչական իրերի արտադրության ծավալը 2015 թ.–ի հունվար–օգոստոսին կազմել է 11,15 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 59 տոկոսով, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։Հայաստանում ոսկերչական իրերի արտադրության ծավալը 2015 թ.–ի հունվար–ապրիլին նվազել է 7,7 տոկոսով և կազմել 3 667,4 մլն դրամ
Հայաստանում ոսկերչական իրերի արտադրության ծավալը 2015 թ.–ի հունվար–ապրիլին կազմել է 3 667,4 մլն դրամ` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 7,7 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի ամենամյա կոնգրեսը 2016 թվականին կանցկացվի Հայաստանում
Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի ամենամյա կոնգրեսը (CIBJO) 2016թ.–ին կանցկացվի Հայաստանում, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու ծրագրի ղեկավար Նիկա Մանուկովան։Ավելի քան 100 ընկերություն իր արտադրանքը կներկայացնի «Yerevan Show 2014» միջազգային ոսկերչական ցուցահանդեսին
Ավելի քան 100 ընկերություն իր արտադրանքը կներկայացնի «Yerevan Show 2014» միջազգային ոսկերչական ցուցահանդեսին, որը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 25-28–ը, ասաց «Մերիդիան» հոլդինգի նախագծերի ղեկավար Նիկա Մանուկովան։«Մերիդիան» ԱԳՏ-ն Հայաստանում նոր մշակույթով ոսկերչական կլաստեր է ստեղծում
Ոսկերչական արտադրանք արտադրողների և ընդհանրապես Հայաստանի տնտեսության համար ընձեռված հնարավորությունների, ոսկերչության արվեստը սովորեցնելու, ինչպես նաև ԱՏԳ-ի ռազմավարության մասին «ԱՌԿԱ» գործակալությանը պատմեց «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտու առաջին փոխտնօրեն Նիկա Մանուկովան։Հայաստանում ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալը հունվար–ապրիլին կազմել է 3.9 մլրդ դրամ` կրճատվելով 40.6%-ով
Ընթացիկ տարվա հունվար–ապրիլ ամիսներին ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալը կազմել է 3 857,5 մլն դրամ` 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 40.6%-ով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրության ծառայությունից:Հայաստանում ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալը I եռամսյակում կազմել է մոտ 3,1 մլրդ դրամ` կրճատվելով 38%-ով
Ընթացիկ տարվա հունվար–մարտ ամիսներին ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալը կազմել է 3 099 մլն դրամ` 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 38%-ով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրության ծառայությունից:Հայաստանում հունվար–փետրվարին ոսկերչական իրերի արտադրության ծավալը կազմել է 1 696.1 մլն դրամ
Հայաստանում 2014 թ.–ի հունվար–փետրվարին ոսկերչական իրերի արտադրության ծավալը կազմել է 1 696.1 մլն դրամ` 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 51 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։Երևանում մեկնարկել են ոսկերչական համաժողովն ու «Ոսկերչություն–2013» տասներորդ ցուցահանդես–վաճառքը
Երևանում մեկնարկել են Հայաստանի ոսկերչության ոլորտի զարգացման արդիական հարցերն ու ոլորտի զարգացման հեռանկարները քննարկող համաժողովը, ինչպես նաև «Ոսկերչություն–2013» տասներորդ ցուցահանդես–վաճառքը։ՄՄ–ին Հայաստանի անդամակցությունը ոսկերչության բնագավառի արտադրության ծավալների կրկնակի ավելացման կբերի
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը ոսկերչության բնագավառի արտադրության ծավալների կրկնակի ավելացման կբերի, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ոսկերիչների և ադամանդագործների ասոցիացիայի նախագահ, «Գնոմոն» երևանյան ոսկերչական գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանը։Երևանում ոսկերչության թեմայով համաժողով և «Ոսկերչություն-2013» ցուցահանդես–վաճառք կանցկացվեն
Երևանում դեկտեմբերի 13-15–ը Հայաստանի ոսկերչական ճյուղի զարգացման արդիական հարցերի շուրջ համաժողով, ինչպես նաև «Ոսկերչություն-2013» ոսկերչական ցուցահանդես–վաճառք կկազմակերպվեն, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ոսկերիչների և ադամանդագործների ասոցիացիայի նախագահ, «Գնոմոն» երևանյան ոսկերչական գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանը։Հայաստանում ոսկերչական իրերի արտադրության ծավալը հունվար–հոկտեմբերին ավելացել է 21,8 տոկոսով` հասնելով 15,1 մլրդ դրամի
Հայաստանում 2013 թ.–ի հունվար–հոկտեմբերին ոսկերչական իրերի արտադրության ծավալը կազմել է 15,1 մլրդ դրամ` 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 21,8 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։Հայաստանի հնարավոր մուտքը ՄՄ կդյուրացնի ռուսական շուկայում ոսկերչական արտադրանքի առաջխաղացումը. փոխնախարար
Հայաստանի մուտքը Մաքսային միություն առավելություններ կտրամադրի հայ ոսկերիչներին և թույլ կտա հայկական ոսկերչական արտադրանքն առաջ մղել ռուսական շուկայում, կարծում է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը։Ոսկերչական ոլորտում ԱԱԳ–ի ստեղծումը կնպաստի Հայաստանում այդ ճյուղի զարգացմանը. CIBJO ղեկավար
Հայաստանում ոսկե զարդերի արտադրության համար Ազատ առևտրի գոտու ստեղծումը կնպաստի երկրում այդ ճյուղի ավելի շատ զարգացմանը, երեքշաբթի հայտարարել է Համաշխարհային ոսկերչական համադաշնության (CIBJO) նախագահ Գաետանո Կավալիերին։Հայաստանում ոսկյա զարդերի արտադրության համար ազատ առևտրի գոտու գործունեության առաջին տարում շուրջ 600 աշխատատեղ կստեղծվի. AJA ղեկավար
Հայաստանում ոսկյա զարդերի արտադրության համար ազատ առևտրի գոտու գործունեության առաջին տարվա ընթացքում շուրջ 600 աշխատատեղ կստեղծվի, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը։Նորություններ 1 - 20 of 26
First | Prev. | 1 2 | Next | Last