Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+18

Հայաստանում ոսկյա զարդերի արտադրության համար ազատ առևտրի գոտու գործունեության առաջին տարում շուրջ 600 աշխատատեղ կստեղծվի. AJA ղեկավար

28.10.2013, 18:55
Հայաստանում ոսկյա զարդերի արտադրության համար ազատ առևտրի գոտու գործունեության առաջին տարվա ընթացքում շուրջ 600 աշխատատեղ կստեղծվի, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը։
Հայաստանում ոսկյա զարդերի արտադրության համար ազատ առևտրի գոտու գործունեության առաջին տարում շուրջ 600 աշխատատեղ կստեղծվի. AJA ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկյա զարդերի արտադրության համար ազատ առևտրի գոտու գործունեության առաջին տարվա ընթացքում շուրջ 600 աշխատատեղ կստեղծվի, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը։

Ոսկյա զարդերի արտադրության համար ազատ առևտրի գոտին Հայաստանում հավանաբար կգործի 2014թ.–ի գարնանից։

«Մենք արդեն մի քանի տարի է` խոսում ենք ԱԱԳ ստեղծելու մասին, սակայն մինչև այսօր որոշ օրենսդրական խոչընդոտներ կային, որոնք հաջողությամբ լուծվեցին։ Մենք արդեն տարածք են ձեռք բերել, որտեղ գործելու է ԱԱԳ–ն և ենթադրաբար այն կսկսի գործել արդեն հաջորդ տարվա գարնանը»,– հոկտեմբերի 20–30–ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգասրահում անցկացվող  «Yerevan Show-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց Գևորգյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր AJA փոխնախագահ Արտակ Ուդումյանը, ԱԱԳ–ն կգործի Երևանի «Ավիակոմպլեքս» նախկին ձեռնարկության տարածքում։

Գևորգյանը նշեց, որ ԱԱԳ–ն առաջին հերթին կնպաստի Հայաստանում ոսկերչական գործի բարգավաճմանը։

«ԱԱԳ–ն թույլ կտա մեր հայրենակից ոսկերիչներին, ովքեր աշխարհի տարբեր երկրներում ընկերություններ են բացում, բիզնեսը սկսել հայրենիքում` Հայաստանում, քանի որ երկրի կառավարությունն անում է հնարավորինը` Հայաստանում գործարար ոսկերիչների գործունեության համար պայմաններ ստեղծելու համար»,– ասաց AJA ղեկավրաը։

Նա ավելացրեց նաև, որ «Yerevan Show-2013» ցուցահանդեսի մասնակիցների շուրջ 20 տոկոսը պատրաստ են բիզնես սկսել Հայաստանում։

AJA–ի կազմակերպած և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող ցուցահանդեսին ներկայացվել են թանկարժեք և կիսաթանկարժեք ոսկերչական իրեր, մարգարտե զարդեր, ժամացույցներ, բիժուտերիա, ինչպես նաև ոսկերչական գործի սարքավորումներ և գործիքներ։ -0-