Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Սեփական անձի մեջ ներդրում կատարելու չորս պատճառ

31.10.2023, 13:00
Ներդրումների գաղափարը սովորաբար կապում են նյութական ակտիվների, արժեթղթերի և բանկային պրոդուկտների հետ: Այս ցուցակը ճիշտ է, բայց այստեղ բացակայում է մի շատ կարևոր կետ՝ ներդրում սեփական անձի զարգացման մեջ: Այս գործոնն է որոշում մարդու հաջողությունը ցանկացած գործունեության ընթացքում
Սեփական անձի մեջ ներդրում կատարելու չորս պատճառ

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ներդրումների գաղափարը սովորաբար կապում են նյութական ակտիվների, արժեթղթերի և բանկային պրոդուկտների հետ: Այս ցուցակը ճիշտ է, բայց այստեղ բացակայում է մի շատ կարևոր կետ՝ ներդրում սեփական անձի զարգացման մեջ: Այս գործոնն է որոշում մարդու հաջողությունը ցանկացած գործունեության ընթացքում:

Ներդրումը սեփական անձի մեջ հետաքրքիր և առանձնահատուկ տեսակ է: Մի կողմից այն գտնվում են ձեր վերահսկողության տակ և չի ենթադրում լուրջ ռիսկեր, մյուս կողմից՝ սեփական հնարավորությունների և նպատակների ոչ համարժեք գնահատականը կհանգեցնի ժամանակի և միջոցների վատնման։ Սա, իհարկե, ամենևին էլ այն չէ, ինչին ձգտում ենք։

Սեփական անձի մեջ ներդրումներ կատարելու հիմնական նպատակը, ինչպես մյուս ակտիվների դեպքում, շահույթ ստանալն է: Խոսում ենք այն առավելությունների մասին, որոնք կարող են ի հայտ գալ սեփական անձի զարգացման մեջ ներդրումներ կատարելու արդյունքում:

1. Նոր հնարավորությունների և փորձի ձեռքբերում

фридом финанс 1-я статья

Տարբեր ոլորտներում հնարավորությունների ընդլայնման ճանապարհը կարելի է հարթել նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերման միջոցով: Այստեղ կառանձնացնենք մի քանի ուղղություն սեփական անձի մեջ ներդրում կատարելու համար։

1) Լրացուցիչ կրթություն

Եթե ​​ նոր պաշտոն ստանալու կամ, օրինակ, այլ վայր տեղափոխվելու համար ձեզ հարկավոր են որոշակի հմտություններ և գիտելիքներ, ապա սեփական կրթության մեջ ներդրումներ կատարելն անհրաժեշտ քայլ է: Այստեղ չափազանց կարևոր է ընտրել ճիշտ մեթոդներ, չմոլորվել առցանց հարթակների և համալսարանների կողմից առաջարկվող դասընթացների ու ծրագրերի բազմազանության մեջ։ Ուշադրություն դարձրեք կազմակերպությունների մասին հրապարակված մեկնաբանություններին, վարկանիշերին, իմացեք ընկերների և գործընկերների փորձի մասին, փորձեք չտրվել մարքեթինգային հնարքներին:

Լրացուցիչ կրթության գործընթացը կարող եք ամբողջությամբ հարմարեցնել ձեր նպատակներին և խնդիրներին՝ հիմնվելով սեփական առանձնահատկությունների ըմբռնման վրա: Ընտրեք հարմար ձև և ժամանակացույց: Դա կարող են լինել անհատական ​​դասեր կրկնուսույցի հետ, խմբակային դասեր, նույնիսկ համալսարանական դասընթաց: Վերլուծեք, թե որքան հարմարավետ է փոխգործակցել ուսուցիչների հետ: Ուսուցման արդյունավետությունը որոշում է ներդրումներից ստացված առավելությունները: Ամեն ինչ ձեր ձեռքում է:

2) Soft Skills-ի զարգացում

Soft Skills–ը (փափուկ հմտություններ) հմտություններ են, որոնք անմիջականորեն կապված չեն մասնագիտական ​​առաջադրանքների կատարման հետ, բայց ծառայում են որպես հավելում, որը թույլ է տալիս ավելի հաջող փոխգործակցել գործընկերների հետ և հասնել կարիերայի նպատակներին: Դրանք բարձրացնում են սպասարկման մակարդակը և մասնագետի պահանջարկը շուկայում։ Soft Skills –ին վերաբերում են, օրինակ, ժամանակի գրագետ կառավարումը, թիմում աշխատելու կարողությունը, հրապարակային ելույթների հմտությունը, խնդիրներ լուծելու և կոնտեքստն ընկալելու կարողությունը:

Փորձեք սեփական անձը դիտել որպես «ապրանք», որը պետք է ներկայացնել և «վաճառել»: Հարցրեք ինքներդ ձեզ, թե ձեր ո՞ր կողմերն են լավ զարգացած և թույլ են տալիս հասնել հաջողության, և ինչն է հաճախ պակասում: Ստացված պատասխանի հիման վրա կարելի է որոշել ներդրումների ուղղությունները։ Նպատակը՝ ուժեղացնել դրական որակները և նվազեցնել բացասականների ազդեցությունը: Հոգեբանության և հաղորդակցության վերաբերյալ գրքերը, հատուկ դասախոսությունները, կոնկրետ ուսուցիչների հետ աշխատանքն (բեմական խոսք, առոգանության բարելավում) օգնում են զարգացնել Soft Skills–ը։

3) Չվճարվող ստաժավորում և կամավորություն

Ներդնելով ժամանակը և սեփական աշխատանքը փորձ ձեռք բերելու համար՝ դուք կարող եք բարելավել սեփական մասնագիտական ​​հմտությունները, իրականացնել սեփական նախագծերը, ընդլայնել շփման և ընկերների շրջանակը, ովքեր պատրաստ են խորհուրդներ տալ: Հիմա շատ տարածված է մտավոր կամավորության պրակտիկան. բարեգործական հիմնադրամներին և ոչ առևտրային կազմակերպություններին անհրաժեշտ են մարդիկ, ովքեր կկատարեն տարբեր ոլորտների խնդիրներ, որոնց թվում են առաջխաղացումը, տեխնիկական ապահովումը, հովանավորների հետ շփման հաստատումը: Դուք կարող եք միանալ կոնկրետ նախագծի և իրական օգնություն ցուցաբերել այլ մարդկանց:

Ուշադրություն դարձրեք նաև ուսումնական հարթակների կողմից առաջարկվող գիտաժողովներին և բաց դասերին, որոնց շնորհիվ կվերլուծեք հետաքրքիր դեպքեր ու իրավիճակներ։

Նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելը կդառնա ինքնատիպ ցատկահարթակ հաջող սոցիալական փոխազդեցության և կարիերայի աճի համար: Սա մի տեսակ հաղթահարում է, որը կօգնի հավատալ ինքներդ ձեզ և փոխել վերաբերմունքը կյանքի նկատմամբ։ Զգալով, որ կարող եք կատարել տարբեր առաջադրանքներ՝ դուք ավելի քիչ կվախենաք աշխատանքը կորցնելուց, ավելի արագ կհարմարվեք անսպասելի իրավիճակներին և անծանոթ հանգամանքներին։

2․ Առողջության բարելավում

фридом финанс 1-я статья

Առողջության մեջ ներդրում կատարելու ուղղությունները բազմազան են.

- բժշկական հետազոտություններ, քրոնիկ խնդիրների լուծում, խորհրդատվություն սննդաբանի հետ;

- բաժանորդագրություններ, զբաղմունք սիրած սպորտաձևով կամ նորերի տիրապետում;

- խորհրդատվություն հոգեթերապևտի հետ:

Սա հատկապես հետաքրքիր կետ է։ Ոմանք ընդհանրապես չեն ընդունում հոգեբանական խնդիրների առկայությունը, ոմանք էլ դրանք կապում են բացառապես լուրջ հիվանդությունների հետ, որոնց ախտանիշերը վառ արտահայտված են։ Շատերը կարծում են, որ ինքնուրույն «ախտորոշումը» և մտերիմների հետ զրույցն ամենաարդյունավետ լուծումն են։ Մակերեսային վերաբերմունքը մտավոր բարեկեցության նկատմամբ, ի դեպ, կարող է դառնալ կյանքի և կարիերայի հետ կապված անհաջողությունների հիմքը: Սեփական անձին չհասկանալը խոչընդոտում է այլ մարդկանց հետ փոխգործակցությանը, թույլ չի տալիս ադեկվատ ձևակերպել նպատակներն ու զարգանալ: Շատ դժվար է գրագետ աշխատել հոգեվիճակի վրա, և մասնագետին դիմելը հիմնավոր քայլ է։

Եթե ​​կասկածում եք առողջության մեջ ներդրում կատարելու առավելություններում, փոխեք տեսակետը և մտածեք պոտենցիալ ծախսերի մասին: Մշտապես փոխարինելով բուժումը ախտանիշերը վերացնելով՝ դուք ռիսկի եք գնում բախվել մի իրավիճակի, երբ կուտակված խնդիրները կհարվածեն միաժամանակ: Այդ դեպքում հնարավոր է անհրաժեշտ լինի հոսպիտալացում, բազմափուլ ախտորոշում կամ վիրահատություն։ Սա ամենաանցանկալի սցենարն է։ Առաջին հերթին դա սպառնալիք է առողջ ու երջանիկ կյանքին։ Այն մարդուն դուրս է մղում սահմանված կարգից, զրկում եկամուտներից և հանգեցնում լուրջ ծախսերի։

Ականջ դրեք սեփական օրգանիզմին՝ չփորձելով բացահայտել տարատեսակ հիվանդություններ, այլ հետևեք, թե ինչպես է փոխվում ինքնազգացողությունը ու արդյունավետությունը: Նույնիսկ առանց նյութական միջոցների կարելի է ներդրումներ կատարել առողջության մեջ՝ փոխելով ապրելակերպը: Մարզվեք տանը և դրսում, կամ գոնե ավելացրեք ամենօրյա ֆիզիկական ակտիվությունը, անցեք բալանսավորված սննդակարգի: Նման խորհուրդներն ակնհայտ են, բայց դա չի նվազեցնում նրանց արժեքը:

3․ Բիզնեսի զարգացում

фридом финанс 1-я статья

Այստեղ խոսքը սեփական գործում ներդրումներ կատարելու մասին է: Եթե ​​դուք ինքներդ եք մատուցում ծառայություններ և տրամադրում պրոդուկտներ կամ նախատեսում եք զբաղվել դրանով, ապա պետք է ուշադրություն դարձնել առաջխաղացմանը և որակի շարունակական բարելավմանը: Մարքեթինգային օբյեկտը չի հաղթահարի մրցակցությունն առանց գրագետ դիրքավորման, շուկայի համապատասխան պահանջարկի և թիրախային լսարանի: Վերլուծության գործիքներ ընտրելու և ռազմավարություն մշակելու համար անհրաժեշտ կլինեն գիտելիքներ: Կարող եք ներդրում կատարել սեփական կրթության մեջ կամ մասնագետներ վարձել՝ ըստ կոնկրետ խնդիրների: 

4․ Հարմարավետ միջավայրի ստեղծում

фридом финанс 1-я статья

Սեփական անձի մեջ ներդրում կատարելու նպատակը կարող է լինել ոչ միայն նյութական բոնուսներ ստանալը, այլև զգացմունքային բարեկեցության հասնելը։ Օրինակ, երբ ամեն օր աշխատավայր հասնելու ճանապարհը կապված է բազմաթիվ անհարմարությունների հետ կամ սեփական բնակարանում տիրող իրավիճակը նյարդայնացնող է, ռիսկ կա, որ դուք կսկսեք բախվել մշտական լարվածության հետ: Այս վիճակում անհնար է «վերալիցքավորվել», ոգեշնչվել նոր գաղափարներով և արդյունավետ գործել: Եթե զգում եք, որ նման իրավիճակում եք, մի վախեցեք փոփոխություններից։ Տեղափոխությունը կամ վերանորոգումը հեշտ ոոշում չէ, այն պահանջում է ժամանակ և լրացուցիչ ծախսեր: Բայց, ի վերջո, դրանք փոխհատուցվում են բավարարվածությամբ և հարմարավետության զգացումով: Մի′ փորձեք անընդհատ խնայել սննդի որակի վրա և խուսափել ծախսերից աշխատանքի համար անհրաժեշտ սարքեր գնելու համար։ Արժանապատիվ և հետաքրքիր հանգստի, ճամփորդությունների, մտերիմների համար նվերների ծախսերը ևս բնական են և չեն հարվածի բյուջեին՝ պլանավորման դեպքում:

Ամփոփենք արդյունքները

Ինքնազարգացման մեջ ներդնելը բացառիկ գործիք է, որն օգտագործելով՝ դուք միաժամանակ դառնում եք ներդրող և ակտիվ: Սա միջոց է ազդելու ոչ միայն ֆինանսական վիճակի վրա, այլև փոխելու աշխարհի պատկերն ու սեփական տեսլականը դրա մեջ։

Նյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության և Freedom Broker Armenia–ի «Ֆինանսական ինքնակրթման տարի» համատեղ նախագծի շրջանակում:–0–