Ընկերության վերլուծություն. հրահանգներ ներդրողների համար

Ընկերության վերլուծություն. հրահանգներ ներդրողների համար

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. Ցանկացած նոր բիզնեսում մեկնարկային փուլը բարդ է և հետաքրքիր։ Հենց այս կետում է անհրաժեշտ պարզաբանել որքան հնարավոր է շատ մանրամասներ, նույնիսկ՝ «պարզ» և «ակնհայտ», ու սահմանել ուղենիշեր։ Սկսնակ ներդրողի առաջին կարևորագույն քայլերից է պորտֆելի ձևավորումը։ Շուկայում թողարկողների և արժեթղթերի քանակը թվում է անսահման, ինչը մի կողմից բարդացնում է ընտրությունը, մյուս կողմից՝ բազմաթիվ հնարավորություններ ընձեռում։

Այդ պահին կարևոր է հիմնվել սեփական կարգավորումների վրա և, դրա հետ միասին, չգերագնահատել ունեցած ռեսուրսները՝ գիտելիք, ժամանակ, միջոցներ։ Փորձեք գործել երկու ուղղությամբ՝ խորհրդակցել մասնագետների հետ և ինքնուրույն վերլուծություն կատարել։

Հոդվածում պատմում ենք, թե ինչպես ներդրողները կարող են ուսումնասիրել շուկան և գտնել ընկերություն, որը համապատասխանում է իրենց ծրագրերին և խնդիրներին։

Թողարկողի գործունեություն

Կարևոր է ընդհանուր պատկերացում կազմել ընկերության պատմության, ղեկավարների և բիզնես ուղղությունների մասին։ Չնայած ներդրումներում առաջին հերթին կարևոր է ռացիոնալ մոտեցում, ընտրեք կազմակերպություն, որի ապրանքը և քաղաքականությունը ձեզ հարազատ են և հասկանալի։ Որոշելով բիզնեսի առանձնահատկությունները՝ ավելի հստակ կտեսնեք, թե դերակատարներն շուկայի ինչ պահանջների և միտումների պետք է համապատասխանեն։

Արտաքին գործոններ

Մոտ ապագայում ընկերության հեռանկարների մասին պատկերացում կազմելու համար գնահատեք մակրոտնտեսական ցուցանիշները՝ ՀՆԱ-ի դինամիկան, որը զարգացման տեմպերի կարևոր ցուցիչներից է, գործազրկության մակարդակը, տոկոսադրույքները, վարկավորման պահանջարկը, փոխարժեքները և այլն։ Ուշադրություն դարձրեք հիմնական կարգավորչի և Ֆինանսների նախարարության, ինչպես նաև օտարերկրյա վարկանիշային գործակալությունների կանխատեսումներին, որոնք վերլուծում են երկրների ռիսկերը: 

Երկարաժամկետ ներդրումների համար՝ 10 տարուց սկսած, բիզնեսի հարաբերակցությունը շուկայի աճի և անկման հետ չի համարվում առանցքային ցուցանիշ: Այս դեպքում բաժնետոմսերը հաղթահարում են մի քանի փուլ, և անկայունությունը հարթվում է:

«Գնիր և պահիր» ռազմավարության դեպքում կարևոր է ընտրել թողարկողների, որոնք հետագայում կպահպանեն մրցունակությունը։ Ընդ որում՝ կարևոր է կենտրոնանալ ընկերության ցուցանիշների և ոլորտի ներդրումային գրավչության վրա։

фридом

Ոլորտի ընտրություն

Ուշադրություն դարձրեք տեղական բորսաների կայքերին, թե որ ոլորտներում են աշխատում ինդեքսների առաջատարները։ Օրինակ, S&P 500-ի հիմնական աճն այս պահին ապահովվում է առողջապահության և տեխնոլոգիական ոլորտներից:

Գնահատեք, թե որքան է կախյալ ոլորտը, որում աշխատում է ընկերությունը՝ օրենսդրական փոփոխություններից և ինչ ռիսկեր են նրան բնորոշ։ Դրա մասին գրում են անկախ վերլուծական հրատարակությունները, ներդրողների համար նախատեսված պորտալները, խոշոր բանկերը։

Ֆինանսական ցուցանիշներ

Մանրակրկիտ գնահատման համար ընկերություններն օգտագործում են ահռելի թվով գործակիցներ՝ կապված բիզնեսի տարբեր կողմերի հետ: Նկարագրենք այն հիմնական պարամետրերը, որոնք ներդրողը կարող է ինքնուրույն ուսումնասիրել թողարկող ընտրելիս:

Հասույթ - բոլոր միջոցները, որոնք կազմակերպությունը ստացել է իր գործունեությունից

Շահույթ – ընկերության եկամուտները, այդ թվում՝ ծախսերը։ 00Ի տարբերություն հասույթի, որի նվազագույն չափը սահմանափակվում է զրոյով, շահույթը կարող է բացասական լինել։

EBITDA (Net Income, Taxes, Interest Expense, Depreciation & Amortization) - շահույթ մինչև հարկերը, վարկերի տոկոսները և սարքավորումների մաշվածության հետ կապված ծախսերը: Այսպիսի ցուցանիշն անհրաժեշտ է միջազգային մակարդակում ընկերությունները համեմատելու համար, քանի որ յուրաքանչյուր պետություն սահմանում է հարկման սեփական կանոնները և վարկային տոկոսադրույքը։

Շուկայական կապիտալիզացիա- ընկերության արժեքը ֆոնդային բորսայում: Այն հաշվարկվում է մեկ բաժնետոմսի արժեքը բազմապատկելով շրջանառության մեջ գտնվող արժեթղթերի քանակով։

Պարտք – ընկերության վարկերը և փոխառությունները։ Պետք է ուշադրություն դարձնել կարճաժամկետ, երկարաժամկետ և զուտ պարտքին։ Վերջին ցուցանիշը հաշվարկվում է որպես ընդհանուր պարտքի և դրամական միջոցների տարբերություն, այդ թվում՝ իրացվելի ակտիվների վաճառքից ստացված պոտենցիալ վաստակած միջոցները։

Ընկերության արժեք (Enterprise Value) - կապիտալիզացիայի և զուտ պարտքի գումար։

Տարբեր թողարկողների ներդրումային պոտենցիալը համեմատելով՝ պետք է շեղվել մասշտաբից։ Օրինակ, մի ընկերություն կարող է մյուսից ցածր արժենալ, բայց բերել համարժեք շահույթ, հետևաբար՝ գործել արդյունավետ։

Մուլտիպլիկատորներ 

Թողարկողներին միասնական սանդղակով գնահատելու համար օգտագործվում են մուլտիպլիկատորներ՝ ցուցիչներ, որոնք արտացոլում են տարբեր գործոնների հարաբերակցությունը։

P/E (price to earnings) – շուկայական կապիտալիզացիան տարեկան զուտ շահույթի նկատմամբ: Թույլ է տալիս որոշել, թե քանի տարում ընկերությունը կհանի իր ծախսերը: Մուլտիպլիկատորի բացասական արժեքը ցույց է տալիս, որ բիզնեսը ոչ եկամտաբեր է: Զրոն գերազանցող ցուցանիշներով ընկերությունները համեմատելիս ավելի հաջողակ են համարվում այն ​​ընկերությունները, որոնց P/E-ն ավելի ցածր է:

P/S (price to sales) - բաժնետոմսի շուկայական արժեքը՝դրա վաճառքից ստացված հասույթի հարաբերակցությամբ: Մուլտիպլիկատորը թույլ է տալիս տեսնել ընկերության հեռանկարները, նույնիսկ եթե այն դեռ շահույթ չի ստանում, օրինակ՝ գործարկման հետ կապված մեծ ծախսերի պատճառով: Քանի որ շահույթը չի կարող բացասական լինել, P/S-ը կիրառելի է ցանկացած թողարկողի գնահատման դեպքում:

P/BV (price to book value) – ցուցիչ, որը ցույց է տալիս, թե որքան է ընկերության սեփականությունը մեկ բաժնետոմսի համար: Այն թույլ է տալիս որոշել հասույթը բոլոր ակտիվների վաճառքի և պարտքերի մարման դեպքում: Մեկից ավելի P/BV–ն նշանակում է, որ սնանկության դեպքում թողարկողը չի կարողանա վճարել պարտքերը բոլոր բաժնետերերին:

Պարտք/EBITDA – մուլտիպլիկատոր, որը ցույց է տալիս, թե քանի տարի կպահանջվի ընկերությանն իր շահույթից բոլոր պարտքերը մարելու: Որքան ցածր է դրա արժեքը, այնքան ավելի լավ:

EV/EBITDA – ընկերության արժեքի հարաբերակցությունը մինչև հարկումը ստացված շահույթի նկատմամբ։ Մուլտիպլիկատորը թույլ է տալիս համեմատել տարբեր պարտքային և հարկային բեռ ունեցող թողարկողների: Այն արտացոլում է ավելի շատ մանրամասներ, քան P/E–ն, քանի որ այն վերաբերում է իրական շուկայական արժեքին, ոչ թե կապիտալիզացմանը: Ցուցանիշի ցածր արժեքը ցույց է տալիս, որ ներդրողի ներդրումները համեմատաբար արագ են վերականգնվում։

DPR – վճարված շահաբաժինների և զուտ շահույթի հարաբերակցությունը։ Բարձր DPR–ը նշանակում է, որ բաժնետերերը լավ վճարումներ են ստանում:

Շահութաբաժինների քաղաքականությունը կախված է ընկերության գործունեությունից և արժեթղթերի տեսակից: Այսպես, տեխնոլոգիական ստարտափերը, որոնք թողարկում են աճող բաժնետոմսեր, նախընտրում են շահույթը ներդնել զարգացման մեջ, այլ ոչ թե կիսել դրանք ներդրողների հետ:

Ընդհակառակը, կայուն ոլորտների ընկերությունների բաժնետոմսերը հաճախ շահաբաժիններ են վճարում: Նրանք խուսափում են լուրջ անկումներից, բայց պակաս հեռանկարային են:

Կապիտալի շահութաբերությունը (ROE) այն բանի ցուցիչն է, թե որքան արդյունավետ են օգտագործվում ընկերությունում ներդրված միջոցները: Եթե ​​այն չի գերազանցում առանց ռիսկի դրույքաչափը, բիզնեսը չի կարելի հաջողակ անվանել։ ROE-ն հաշվարկվում է որպես զուտ շահույթի հարաբերակցություն ընկերության կապիտալի նկատմամբ։

фридом

Վերլուծության և գնահատման աղբյուրներ

Ներդրողը կարող է գտնել հիմնական և հարակից պարամետրերը մի քանի աղբյուրներում․

·       Ընկերության պաշտոնական կայք՝ գործունեության, կառուցվածքի և ռազմավարութան նկարագրություն, հաշվետվություններ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ (հասույթ, զուտ շահույթ, EBITDA, կապիտալ), շահաբաժինների պատմություն

·       Բորսաների կայքեր՝ ինդեքսների դինամիկա, փոխարժեքներ, բաժնետոմսերի գնանշումներ, առուվաճառքի արդյունքներ

·       Ֆինանսական ցուցանիշների վերլուծության ծառայություններ. հիմնական պարամետրերը և մուլտիպլիկատորները ներկայացված են մասնագիտացված կայքերում և բրոքերի հավելվածում:

·       ԶԼՄ–ներ․ տվյալներ տնտեսության և արդյունաբերության իրավիճակի մասին, խոշոր ընկերությունների գնահատում, միտումների բացահայտում, նորություններ շուկայի մասին:

·       Վերլուծական և վարկանիշային հրատարակություններ. բաժնետոմսերի աճի և անկման կանխատեսումներ, թողարկողների ընթացիկ և հնարավոր դիրքերը շուկայում:

Եզրափակելով՝ նկարագրենք այն նրբությունները, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել՝ առաջարկվող պլանի համաձայն ընկերությունները վերլուծելիս.

·       Համադրեց կոնկրետ կազմակերպության ցուցանիշները ոլորտի միջին ցուցանիշների հետ

·       Դիտարկեք որքան հնարավոր է շատ պարամետրեր՝ շահույթ, հասույթ, կապիտալացում, պարտքեր և այլն

·       Մուլտիպլիկատորների կիրառումն առավել արդյունավետ է՝ միևնույն ոլորտի ընկերությունները համեմատելիս

·       Մեկնաբանեք գործակիցները՝ հաշվի առնելով ընկերության տարիքն ու նրա գործունեության ուղղությունը։

Նյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության և Freedom Broker Armenia–ի «Ֆինանսական ինքնակրթման տարի» համատեղ նախագծի շրջանակում:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:00 12.09.2024




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×