Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+24

«Կանաչ պորտֆել». էթիկական և շահավետ ներդրումներ

02.10.2024, 10:00
Վերլուծում ենք շուկայի միտումները և սեփական պորտֆելը գրագետ «կանաչապատելու» ուղիները
«Կանաչ պորտֆել». էթիկական և շահավետ ներդրումներ

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Շրջակա միջավայրի վատթարացող վիճակի պատճառով ընկերությունները, կառավարությունները և շուկայի ինստիտուցիոնալ դերակատարները կենտրոնանում են կայուն զարգացման սկզբունքների վրա: Ամբողջ աշխարհի պետությունները զարգացնում են վերականգնվող էներգետիկան, որպեսզի նվազեցնեն վնասակար արտանետումների ազդեցությունը: Աճում է նաև բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը, ինչն արտացոլվում է նրանց պահանջների վրա։

Բնապահպանական բարեկեցության միտումով պայմանավորված՝ «կանաչ» ընկերությունների մասնաբաժինը և նշանակությունը շուկայում մեծանում է։ Սա պետք է իրենց ռազմավարության մեջ հաշվի առնեն նաև այն ներդրողները, որոնց համար բիզնեսի էթիկական կողմն առաջնային չէ։ Մեր հոդվածում վերլուծում ենք շուկայի միտումները և սեփական պորտֆելը գրագետ «կանաչապատելու» ուղիները: 

Ի՞նչ է «կանաչ ներդրումը»

«Կանաչ» ներդրումը էկոլոգիական նախագծերում ներդրումն է, որը ESG հայեցակարգի ասպեկտներից մեկն է։ Այն նախատեսում է աջակցություն բնության և հասարակության վիճակը բարելավող բիզնեսին։ Հիմնական սկզբունքները «կոդավորված» են հապավումով՝ E – Environmental (հոգատարություն շրջակա միջավայրի մասին), S – Social (հասարակության զարգացում), G – Governance (էթիկական կառավարում, սխեմաների թափանցիկություն, հարգանք աշխատողների նկատմամբ):

«Կանաչ» ներդրումը համարվում է ոչ միայն սոցիալապես պատասխանատու, այլև պոտենցիալ շահավետ։ Առաջինը, էկոլոգիական ընկերությունները, որպես կանոն, աշխատում են խոշորագույն ոլորտներում՝ գյուղատնտեսություն, տեխնոլոգիա, արդյունաբերություն։ Երկրորդ՝ աշխարհի առաջատար տնտեսությունները սուբսիդիաներով և հարկային արտոնություններով խրախուսում են կանաչ բիզնեսը, դրա համար նրա ճանաչումն ու շահութաբերությունն աճում են:

Այսպիսով, էկոլոգիական ընկերություններ ընտրելիս դուք ներդրում եք կատարում արագ զարգացող և հեռանկարային ոլորտում։

Kanach_portfel_etikakan_ev_shahavet_nerdrumner - рис.1

Այսօր «կանաչ» շուկայում առկա միտումները

1. Էներգիայի վերականգնվող աղբյուրներ

Զարգացող երկրների խոշոր շուկաները (Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա) շարժվում են դեպի վերականգնվող էներգիա։ Կառուցվում են հատուկ կայաններ, մեծանում է տեխնոլոգիաների և սարքավորումների կարիքը, ի հայտ են գալիս նոր աշխատատեղեր և աճում է տնտեսական ակտիվությունը։

Գլխավոր վերականգնվող աղբյուրներն են արևի և քամու էներգիան։ International Energy Agency-ի կանխատեսմամբ՝ 2022 թվականի համեմատ՝ նրանց ծավալը գրեթե կրկնակի ավելացել է։

Այլ կարևոր ուղղություն է բիոէներգետիկան։ 2023 թվականին վերականգնվող էներգիայի 50%-ը ստացվել է բուսական նյութերից և մնացորդներից։ Ինչպես կանխատեսում է International Energy Agency-ն, 2026 թվականին ճանաչում ձեռք կբերի նաև երկրաջերմային էներգիան։

Մինչև 2021 թվականը համաշխարհային էներգիայի մատակարարման ավելի քան 17%-ն ապահովվում էր հիդրոէներգիան։ Այնուհետև աճի տեմպերը դանդաղացան, բայց ոլորտը պահպանեց մեծ ներուժ՝ շարունակելով զարգանալ նորարարությունների և աշխարհի տարբեր տարածաշրջաններ տարածվելու հաշվին։

2. Էլեկտրամոբիլներ

Համաշխարհային ավտոմոբիլային արդյունաբերությունը հրաժարվում է ավանդական գազի այրման շարժիչներից և կենտրոնանում է էլեկտրական մեքենաների վրա: Այսպես, Volvo-ն և GM-ը հայտարարել են, որ 2030-ականների կեսերից ծրագրում են արտադրել միայն էլեկտրական մոդելներ։

2023 թվականին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ նպատակ ունի մինչև տասնամյակի վերջ հասնել ջերմոցային գազերի 55%-ով կրճատման։

BloombergNEF-ը կանխատեսում է, որ 2040 թվականին էլեկտրոմոբիլներին բաժին կհասնի ուղևորատար ավտոմեքենաների համաշխարհային վաճառքի 58%–ը։

3. CCUS՝ տեխնոլոգիա, որը թույլ է տալիս կառավարել ածխածնի արտանետումները՝ բռնել, վերամշակել, օգտագործել և պահպանել:

Kanach_portfel_etikakan_ev_shahavet_nerdrumner - рис.2

Կոնկրետ ո՞ր ապրանքներին պետք է ուշադրություն դարձնել

Արևային ու քամու էներգիային անցում կատարելու համար անհրաժեշտ են հատուկ մարտկոցներ։ BloombergNEF-ի կանխատեսումների համաձայն՝ մարտկոցների համաշխարհային շուկան 2020-ից մինչև 2030 թվականը վեց անգամ կաճի։ Այս ոլորտում կարևորագույն նորարարությունը պինդ վիճակի մարտկոցներն են (olid-state battery), որոնք առանձնանում են անվտանգության բարձր մակարդակով և այլընտրանքային քիմիական բաղադրությամբ։ 

Կարևոր դեր են խաղում նաև էլեկտրական ցանցերի արդիականացմանն ուղղված մշակումները՝ հաշվառման կատարելագործված համակարգը, ծանրաբեռնվածության դինամիկ կառավարումը:

Հիդրոէներգետիկայի ոլորտում պահանջված են տեխնոլոգիաները, որոնք նախատեսված են ամբարտակների հզորության ավելացման, ցածր ճնշման ու պտտման փոփոխական արագությամբ տուրբինների արտադրության համար։

Ինչպե՞ս ձևավորել «էկոլոգիական պորտֆել»

Դրա համար կա մի քանի միջոց․

– ուղղակիորեն ներդրումներ կատարել կանաչ ընկերությունների բաժնետոմսերում, օրինակ՝ վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաներ արտադրող կամ էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերություններում.

– գնել պարտատոմսեր, որոնք նախատեսված են էկոլոգիական նախագծերի ֆինանսավորման համար

– ներդրում կատարել կանաչ ընկերության տոկենում։ Դա թվային միավոր է, որը փոխարինում է արժեթղթերին և նույն կերպ ֆիքսում է ներդրողի՝ շահույթի մի մասի իրավունքը

– գնել մասնաբաժին ETF ֆոնդում, որն ընտրում է ESG բարձր ցուցանիշով թողարկողների, այսինքն նրանց, որոնք հավատարիմ են կայուն զարգացման սկզբունքներին։ Նման ֆոնդի օրինակ է Global ESG Select Stock Fund–ը։ (VEIGX)

«Կանաչ» ներդրումների պարադոքսները

Միաժամանակ «կանաչ» ներդրումները տարբերվում են մի շարք նրբություններով․

– ESG ֆոնդերի կառավարիչներն ընտրում են ընկերությունների բաժնետոմսեր, որոնք կապված չեն էկոլոգիական տեխնոլոգիաների հետ: Նախապատվությունը տրվում է ՏՏ խոշոր կորպորացիաներին և դեղագործական ընկերություններին։ Նրանց բարձր ESG-ն հիմնականում հիմնված է կառավարման սկզբունքների վրա: ՏՏ և դեղագործական ընկերություններում ֆիզիկական աշխատանքի մասնաբաժինը շատ փոքր է։ Ըստ այդմ, արդյունաբերական ոլորտի համեմատ ավելի քիչ են դեպքերը, երբ խախտվում են աշխատողների իրավունքները։ 

– Չկա միասնական մոտեցում էկոլոգիականությունը գնահատելու համար։ Երկրի կարգավորող մարմինները կարող են մշակել սերտիֆիկացման սեփական համակարգը կամ հենվել միջազգային ասոցիացիաների սկզբունքների վրա (նրանց թվում են International Capital Market Association–ը և Climate Bonds Initiative–ը)։

Վարկանիշային և վերլուծական գործակալությունները կազմում են ESG վարկանիշեր, բայց հաճախ տարբերվում են չափանիշների և վերջնական գնահատականների հարցում։

– Էկոլոգիական մոտեցման մասին հայտարարող ոչ բոլոր ընկերություններն են իրականացնում արդյունավետ աշխատանք շրջակա միջավայրի պահպանման համար: Նրանք խոստանում են, օրինակ, մշակել էներգիայի վերականգնվող աղբյուրներ կամ նվազեցնել արտանետումները նոր տեխնոլոգիաների միջոցով, սակայն այս ուղղությամբ իրականացնում են կասկածելի սխեմաներ։

Kanach_portfel_etikakan_ev_shahavet_nerdrumner - рис.3

Եվ վերջում առանձնացնենք գլխավորը․

«Կանաչ ներդրումները» ներդրումներ են ընկերությունների մեջ, որոնք ուղղակիորեն և անուղղակի պայքարում են էկոլոգիական խնդիրների դեմ։

«Կանաչ» բիզնեսն ուղղված է բնական ռեսուրսների պահպանմանն ու խելամիտ սպառմանը։ Ամենամեծ ներդրումային ներուժն այնպիսի ոլորտներում է, ինչպիսիք են էներգիայի այլընտրանքային աղբյուրների և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների արտադրությունը:

Էկոլոգիականությունը գնահատելու միասնական սկզբունք գոյություն չունի: Հետևաբար, թողարկողներին ընտրելիս պետք է ուշադիր ուսումնասիրել ընկերությունները՝ հենվելով տարբեր աղբյուրների վրա՝ ESG ֆոնդերի ցուցակներ, փորձագիտական ​​կարծիքներ, ազգային բորսաների գնահատականներ:

Նյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության և Freedom Broker Armenia–ի «Ֆինանսական ինքնակրթման տարի» համատեղ նախագծի շրջանակում: