Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Թոփ 7 ֆիլմեր, որոնք պետք է դիտի յուրաքանչյուր պոտենցիալ ներդրող

19.12.2023, 10:30
«ԱՌԿԱ» գործակալությունը Freedom Broker Armenia-ի հետ համատեղ հատուկ նախագծի շրջանակում ներկայացնում է լավագույն 7 ֆիլմերը, որոնք կհետաքրքրեն ինչպես սկսնակներին, այնպես էլ փորձառու ներդրողներին
Թոփ 7 ֆիլմեր, որոնք պետք է դիտի յուրաքանչյուր պոտենցիալ ներդրող
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ցանկանու՞մ եք ունենալ լրացուցիչ եկամտի աղբյուր, որը թույլ կտա ապրել ավելի հարմարավետ կյանքով։

«ԱՌԿԱ» գործակալությունը Freedom Broker Armenia-ի հետ համատեղ հատուկ նախագծի շրջանակում ներկայացնում է լավագույն 7 ֆիլմերը, որոնք կհետաքրքրեն ինչպես սկսնակներին, այնպես էլ փորձառու ներդրողներին։

Ֆիլմերը, որոնցում մեծանուն ռեժիսորները նկարահանել են կինոաստղերի, օգնում են պատկերացում կազմել ֆինանսների աշխարհի մասին, ներկայացնում են ռիսկերը, մոտիվացնում, ցույց են տալիս, թե ինչպես կարելի է փող «ստեղծել» և ինչ ընդհանրապես չի կարելի անել։

1․ Ինսայդերները

фридом 8

Արտադրության տարեթիվ՝ 2010

Երկիր՝ ԱՄՆ

Ռեժիսոր՝ Չարլզ Ֆերգյուսոն

Գլխավոր դերերում՝ Մեթ Դեյմոն, Գիլֆի Զոգա, Անդրի Սնայր Մագնասոն, Սիգրիդուր Բենեդիկտսդոտիր, Փոլ Ուոլքեր

Համաշխարհային տնտեսական անկումը, որի հետևանքով առաջացած վնասը գնահատվում է 20 տրիլիոն դոլար, հանգեցրեց միլիոնավոր մարդկանց աշխատանքի և տների կորստի։ Ֆինանսական աշխարհի առաջատար դեմքերի, քաղաքական գործիչների և լրագրողների հետ լայնածավալ հետազոտությունների և հարցազրույցների միջոցով ֆիլմը բացահայտում է սարսափելի ճշմարտություն քրեական ինդուստրիայի և դրա ցանցերի ծագման մասին, որոնք թույլ են տվել կաշառել քաղաքական գործիչներին, տնտեսությունը կարգավորող մարմիններին և գիտական աշխարհին:

2․ Ուոլ սթրիթ․ փողերը չեն քնում

фридом 8

Արտադրության տարեթիվ՝ 2010

Երկիր՝ ԱՄՆ

Ռեժիսոր՝ Օլիվեր Սթոուն

Գլխավոր դերերում՝ Մայքլ Դուգլաս, Շիա ԼաԲաֆ, Ջոշ Բրոլին, Քերի Մալիգան, Ֆրենկ Լանջելլա

Բանտից ազատված նախկին կորպորատիվ ռեյդեր Գորդոն Գեկկոն հայտնվում է ամբողջովին նոր աշխարհում, որը կանգնած է ֆինանսական ճգնաժամի շեմին: Նա դինոզավր է, որի մեթոդները վաղուց հնացած են, իսկ համբավը՝ փչացած։ Բայց հենց նրան է ընտրում որպես գործընկեր երիտասարդ թրեյդեր Ջեյքոբ Մուրը, ով Գեկկոյին առաջարկում է գործարք. նա օգնում է ծերունու կարգավորել հարաբերությունները դստեր հետ, ով տասնմեկ տարի չի շփվում նրա հետ և մեղադրում է Գորդոնին եղբոր ինքնասպանության մեջ, իսկ նա աղջկան սիրահետող Ջեյքոբին օգնում է հայտնվել ֆինանսական սանդուղքի գագաթին։

3․ Չափազանց մեծ ձախողման համար (Too Big to Fail)

фридом 8

Արտադրության տարեթիվ՝ 2011

Երկիր՝ ԱՄՆ

Ռեժիսոր՝ Քյորթիս Հենսոն

Գլխավոր դերերում՝ Ուիլյամ Հերթ, Էդվարդ Էսներ, Բիլի Քրուդափ, Փոլ Ջամաթի, Թոֆեր Գրեյս

Իրական պատմության վրա հիմնված ֆիլմի իրադարձությունները զարգանում են 2008 թվականին խոշոր ֆինանսական ճգնաժամի ժամանակ, որը հանգեցրեց աղետալի հետևանքների ԱՄՆ-ում։ Մինչդեռ երկրի տնտեսությունը շարունակում է թուլանալ՝ հասնելով կրիտիկական նշաձողի, ֆինանսների նախարար Հենրի Փոլսոնը հայտնվում է անհավասար պայքարի մեջ Ուոլ Սթրիթի հիմնական խաղացողների միջև: Քաղաքական գործչի և ֆինանսիստների պայքարը սրվում է, իսկ երկիրը մոտենում է իրական փլուզման, առաջին պլանում են հայտնվում մասնագետներ, ովքեր կարող են փրկել տնտեսությունը։

4․ Ուոլ Սթրիթի գայլը

фридом 8

Արտադրության տարեթիվ՝ 2013

Երկիր՝ ԱՄՆ

Ռեժիսոր՝ Մարտին Սկորսեզե

Գլխավոր դերերում՝ Լեոնարդո ԴիԿապրիո, Ջոնա Հիլ, Մարգո Ռոբի, Քայլ Չանդլեր, Ռոբ Ռայներ

1987 թ․–ին Ջորդան Բելֆորտը դառնում է հաջողակ ներդրումային բանկի բրոքեր: Բանկը շուտով փակվում է Dow Jones-ի հանկարծակի փլուզումից հետո: Կնոջ՝ Թերեզայի խորհրդով Ջորդանը աշխատանքի է տեղավորվում մի փոքր ձեռնարկությունում, որը զբաղվում է մանր բաժնետոմսերով: Հաճախորդների հետ շփվելու նրա համառ ոճը և բնածին խարիզման արագ արդյունք են տալիս: Նա ծանոթանում է հարևան Դոնիի հետ, ով վաճառական էր։ Վերջինս անմիջապես ընդհանուր լեզու է գտնում Ջորդանի հետ և որոշում նրա հետ բացել սեփական ընկերությունը։ Բայց գալիս է մի պահ, երբ ՀԴԲ-ն սկսում է հետաքրքրվել Բելֆորտի արագ հարստացմամբ։

5․ Իջեցման խաղ

фридом 8

Արտադրության տարեթիվ՝ 2015

Երկիր՝ ԱՄՆ

Ռեժիսոր՝ Ադամ ՄաքՔեյ

Գլխավոր դերերում՝ Քրիստիան Բեյլ, Սթիվ Քարըլ, Ռայան Գոսլինգ, Բրեդ Փիթ, Մելիսա Լեո

2005 թվական, ուսումնասիրելով՝ հիփոթեքային վարկերի վերաբերյալ երկրի տվյալները՝ ֆինանսական հանճար և Scion Capital հեջ-ֆոնդի կառավարիչ Մայքլ Բյուրրին ուշադրություն է դարձնում մի նրբության վրա և հասկանում, որ ԱՄՆ հիփոթեքային շուկան շուտով կարող է պայթել։ Եվ նա ապահովագրում է իր հաճախորդների մոտ մեկ միլիարդ դոլարը վարկային դեֆոլտի սվոպի միջոցով։ Շուտով այս տարօրինակ ակտիվությունը նկատում են Ուոլ Սթրիթի մի քանի ֆինանսիստներ։ Նրանք հասկանում են, որ Բյուրրիի մտահոգությունները հիմնավոր են: Ավելին, իջեցման խաղ խաղալով՝ կարելի է միլիոններ վաստակել։

6․ Ոսկի

фридом 8

Արտադրության տարեթիվ՝ 2016

Երկիր՝ ԱՄՆ

Ռեժիսոր՝ Սթիվեն Գեյգան

Գլխավոր դերերում՝ Մեթյու Մաքքոնահի, Էդգար Ռամիրես, Բրայս Դալլաս Հովարդ, Քորի Սթոլլ, Թոբի Քեբել

Սցենարը հիմնված է իրական պատմության վրա, երբ Ինդոնեզիայի ջունգլիներում հսկայական ոսկու հանքավայր է իբր հայտնաբերվում: Դրանով հնարավոր է դառնում ներգրավել մեծ բանկային ֆինանսավորում Ուոլ Սթրիթից և իրականացնել IPO: Հետո առաջարկ է ստացվում գնել հանքի մի մասը, բայց ամեն ինչ այդքան էլ հարթ չէ։ «Ոսկու» ներդրողին կհիշեցնեն, որ նույնիսկ անհնարինը հնարավոր է, գլխավորը դրան հավատալն ու նպատակին անընդհատ ձգտելն է։

7․ Դեֆոլտ

фридом 8

Արտադրության տարեթիվ՝ 2018

Երկիր՝ Հարավային Կորեա

Ռեժիսոր՝ Չխվե Գուկ–խի

Գլխավոր դերերում՝ Կիմ Հյե Սու, Յու Ահ Ին, Հեո Ջուն Հո, Չո Վու Ջին, Վենսան Կասել։

1997 թվականին Հարավային Կորեայի կառավարությունը վստահ էր, որ տնտեսությունը վերելք է ապրում, և երկրին սպասվում է կայուն բարգավաճում: Սակայն Կորեայի Բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի ղեկավարի հաշվարկների համաձայն՝ մեկ շաբաթվա ընթացքում երկիրը կբախվի ֆինանսական ճգնաժամի։ Կինն առաջարկում է իրազեկել բնակչությանը, սակայն կան այնպիսիք, որոնց շահերից է բխում լռել սպասվող դեֆոլտի մասին և շահույթ ստանալ ստեղծված իրավիճակից։

Նյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության և Freedom Broker Armenia–ի «Ֆինանսական ինքնակրթման տարի» համատեղ նախագծի շրջանակում:–0