Թրեյդերական բառարան նրանց համար, ով ուզում է «գլուխ հանել» ներդրումների աշխարհից
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ներդրողը, անկախ ընտրված ռազմավարությունից, միշտ պետք է հետևի շուկայի միտումներին, ուսումնասիրի տարբեր աղբյուրներ՝ ոչ միայն տվյալներ և վերլուծություն ներկայացնող լրատվական պորտալներ։ Օգտակար և հետաքրքիր է ծանոթանալ սոցցանցերին, չատերին, որտեղ շփվում են շուկայի փորձառու մասնակիցները։ Նման ալիքներում պրոֆեսիոնալների լեզուն հաճախ ոչ պաշտոնական է, այն կենդանի է և փոխաբերական, երբեմն այն պետք է վերծանել։
Կպատմենք տարածված արտահայտությունների մասին, որոնք կօգնեն ավելի հեշտ կողմնորոշվել ֆոնդային բորսայի բառապաշարում։
Գործարքներ
Buy the dip (գնիր ձախողումները) – բաժնետոմսերի գնում դրանց արժեքի կտրուկ անկման պահին։
Dividend gap – իրավիճակ, երբ բաժնետոմսերի գինը կտրուկ նվազում է։ Բացատրենք, թե որ պահին և ինչու է դա տեղի ունենում։ Ընկերությունը հայտարարում է հատուկ օր կամ վերջնաժամկետ, որից հետո արժեթղթերի առուվաճառքն արդեն իրականացվում է առանց դիվիդենտների։ Եթե ներդրողը գնում է բաժնետոմսերն այդ ամսաթվից ոչ ուշ, քան երկու օր առաջ, ապա ներառվում է ռեեստրում և ստանում վճարներ։ Հետևաբար, վերջին շաբաթներում արժեթղթերի պահանջարկն ավելանում է։ Դրանից հետո բազմաթիվ ներդրողներ վաճառում են բաժնետոմսերը, քանի որ արդեն հայտնվել են ռեեստրում և կարող են գումար վաստակել ակտիվի աճի հաշվին։ Սակայն գնորդներն արդեն պատրաստ չեն վճարել նախկին գումարը, և գինը կտրուկ նվազում է։
Margin Call (Николай, Колян, Дядя Коля) – հաշիվը համալրելու ծանուցում, որը թրեյդերը ստանում է բրոքերից։ Եթե ներդրողը, որը պարտքով լրացուցիչ միջոցներ է վերցրել միջնորդ ընկերությունրից, կրիտիկական վնասներ է կրում, նա պետք է դրանք փոխհատուցի։ Հակառակ դեպքում բրոքերն ինքնուրույն կտնօրինի ակտիվները՝ պարտքի վերադարձն ապահովելու համար։ «Margin» նշանակում է «մարժա», այսինքն ներդրողի սեփական միջոցներն առևտրային հաշվում, որոնք հանդես են գալիս որպես գրավ։ Իսկ «call» (զանգ) բառը եկել է այն ժամանակներից, երբ գործարքներն իրականացվում էին հեռախոսով։
«Закупиться на всю котлету» – «կոտլետը» բրոքերական հաշվի բոլոր միջոցներն են։ «Закупиться на всю котлету» արտահայտությունը նշանակում է ներդրում կատարել միակ ակտիվում՝ անտեսելով դիվերսիֆիկացման սկզբունքը։
Затариваться (պաշար հավաքել) – գնել մեծ թվով ակտիվներ՝ սպասելով աճի։
«Ловить падающий нож» – գնել նվազող ակտիվներ՝ այն հաշվարկով, որ շուտով անկումը կդադարի և կսկսվի աճ։ Սա ռիսկային որոշում է, քանի որ դրական սցենար երաշխավորված չէ։
Panic buy – արժեթղթերի իմպուլսիվ գնում կտրուկ անկման պահին
Loss (կորուստ, Лось) – «Зарезать лося» արտահայտությունը նկարագրում է մի իրավիճակ, երբ ներդրողը փակում է անհաջող գործարքն ու ֆիքսում կորուստները։
Close (Клоза կամ клоуз) – գործարքի փակման գին
Իրավիճակը շուկայում
Бензопила (пила, սղոց) – գների չափազանց ուժեղ տատանում օրվա ընթացքում։ Գրաֆիկով փոփոխությունները գծագրելիս գծերը վիզուալ հիշեցնում են սղոցի ատամներ։
Отскок (անդրադարձ) – ակտիվի գնի փոփոխություն՝ ըստ սխեմայի՝ կտրուկ անկում մինչև հնարավոր նվազագույն մակարդակ և վերադարձ դեպի աճ: Կա նաև «отскок дохлой кошки» արտահայտություն։ Դա նշանակում է, որ արժեթղթի ուժեղ անկումից հետո գրանցվում է մի փոքր աճ, բայց հետո այն ավելի է էժանանում։
Пробой (կոտրում) – գնի կողմից այն մակարդակի հաղթահարում, որը խանգարում է շարժվել որոշակի ուղղությամբ:
Пролив – գնանշումների անկում արժեթղթերի զանգվածային վաճառքի պատճառով։
Ракета (հրթիռ) – գների սրընթաց աճ։ Այսպես կարող են անվանել նաև բաժնետոմսը, որից գնային ցատկ են ակնկալում։ «Сесть на ракету», այսինքն ներդրում կատարել այդ ակտիվում, այն միշտ չէ, որ ենթադրում է դրական սցենար։ Բաժնետոմսերի աճը կարող է բացատրվել pumping–ով, որի մասին կպատմենք ստորև։
Хай (անգլերեն՝ high) – շուկայում ակտիվների առավել բարձր գին։ Истхай նշանակում է պատմական առավելագույն։ Лой/лоу (անգլերեն՝ low) եզրույթ է, որը նշանակում է հակառակ իրավիճակ, այսինքն՝ նվազագույն գին։
Новогоднее/рождественское ралли, կամ ралли Санта Клаус –գների աճ ֆոնդային շուկայում կաթոլիկ Սուրբ Ծննդի և Ամանորի ժամանակահատվածում։ Կա նման միտման մի քանի պատճառ։ Օրինակ․
– Ներդրողները վաճառում և գնում են պորտֆելի թույլ դիրքեր, որպեսզի փոխհատուցեն կապիտալի աճի հարկը։ Դա առաջացնում է ուժեղ արժեթղթերի աճ։
– Շուկայի մասնակիցները ձևավորում են պորտֆել առաջիկա տարվա համար, հաճախ փնտրում են գնով արժանի բաժնետոմսեր, որոնց գինը պահանջարկի պատճառով աճում է։
– Ամանորյա ռալլիի համընդհանուր սպասումը կապված է այդ ֆենոմենի երկար պատմության հետ, բացի այդ ներդրողները պատրաստ են կատարել գործարքներ։
«Ռալլին» չունի կայուն սցենար, ամեն տարին ունի իր ինտենսիվությունը։
Շուկայի մասնակիցներ
«Голубые фишки» - խոշոր և հուսալի թողարկողներ՝ մեծ կապիտալիզացմամբ, որոնք շուկայի առաջատարներն են։
Кукловоды (куклы) – շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցներ, որոնք կարողանում են կառավարել գների շարժը և ձևավորել միտումներ բարձր կարգավիճակի և ինսայդերական տեղեկատվության շնորհիվ։ Նման դերակատարներից են․
– խոշոր բանկերը և ներդրումային ընկերությունները, որոնց հաշիվների և ենթակառուցվածքի միջոցով մյուսները կատարում են առուվաճառք
– ինստիտուցիոնալ ներդրողները (հիմնադրամներ, մասնավոր բանկեր, ապահովագրական կազմակերպություններ և այլն), այսինքն ընկերությունները, որոնք միջոցներ են ներգրավում և կուտակում ավելի մանր մասնակիցներից՝ տարբեր ակտիվներում ներդրում կատարելու համար
– սպեկուլյանտներ, որոնք գրագետ ձևով հաշվարկում են շուկա դուրս գալու պահը, արագ են արձագանքում միտումներին
Лонгуст – ներդրող, որը գնում է արժեթղթեր և սպասում է, թե երբ դրանց գինը կբարձրանա։ Եզրույթը բացատրվում է նրանով, որ գործարքի նման տեսակն անգլերեն կոչվում է long position («երկար դիրք»)։ Ներդրողին նաև անվանում են «ցուլ»։ Այն հիմնված է ասոցիացիայի վրա։ Ցուլը մրցակցին բարձրացնում է եղջյուրների վրա, իսկ շուկայի դերակատարները գները բսրձրացնում են վեր։
Медведи (շորթիսթներ) – ներդրողներ են, որոնք բացում են կարճ դիրքեր (short position), այսինքն․
1․ բրոքերից գրավի դիմաց «պարտքով» ակտիվներ են վերցնում
2․ դրանք վաճառում են բարձր գնով
3․ սպասում են գնանշումների անկման, կրկին գնում են արժեթղթեր և վերադարձնում դրանք բրոքերին
4․ գնման և վաճառքի միջև եղած տարբերությունը ստանում են որպես շահույթ
Բացի այդ, գործարքները պետք է փակել կարճ ժամկետում։ Նման խաղացողներին անվանում են «արջեր», քանի որ նրանք նվազեցնում են գները բորսայում արջերի նման, ովքեր իրենց մրցակցին թաթով հարվածում են վերևից ներքև։
Хомяк (лемминг) – անփորձ ներդրող, որը հետևում է շուկայի մյուս մասնակիցներին։ Նա հաճախ գործում է էմոցիաներով և չի գնահատում իրավիճակը։
Զոմբի – նախասնանկ վիճակում գտնվող ընկերություն։ Նրա արժեթղթերի գները միշտ փոխվում են, այդ պատճառով դառնում են գրավիչ ակտիվ։
Ճուտիկ – ներդրող, ով փորձում է խուսափել տարբեր ռիսկերից և ներդրումներ է կատարում առավել հուսալի ակտիվներում, որոնք ունեն կանխատեսելի եկամտաբերություն, օրինակ՝ պետական պարտատոմսերը։
Գործիքներ
Կազինո (երբեմն օգտագործվում է «կատաղած բաժնետոմսեր» արտահայտությունը) – շուկայում առաջատար դիրքեր չզբաղեցնող ընկերությունների արժեթղթեր, որոնք ունեն բարձր փոփոխականություն։
Папира (անգլերեն՝ paper) – բաժնետոմս, այսինքն՝ արժեթուղթ
Дивы (կրճատ «դիվիդենտներ» բառից) – այսպես են անվանում բաժնետերերին տրամադրվող վճարները, որոնք ձևավորվում են ընկերության շահույթից։ Դրանց պարբերականությունն ու չափը կախված է կազմակերպության վարած քաղաքականությունից։ Ոչ բոլոր ընկերություններն են բաժնետերերին ապահովում դիվիդենտներով։
Префы – արտոնյալ բաժնետոմսեր։ Նրանք սովորականներից տարբերվում են նրանով, որ դիվիդենտները ֆիքսված են կանոնադրության մեջ և վճարվում են սեփականատերերին արտոնյալ կարգով, ձայնի իրավունք չեն տալիս կորպորատիվ ժողովների ժամանակ, ենթակա են ավելի քիչ գնային տատանումների։
Дивитикер – բաժնետոմս , որն ապահովված է կայուն, բարձր դիվիդենտներով։
Биток – բիթքոյն
Ռազմավարություններ
Pump և dump – ակտիվի գինը մանիպուլյացիայի ենթարկելու ռազմավարություն։ Նկարագրենք մեխանիզմը․ փորձառու թրեյդերները զանգվածաբար գնում են բաժնետոմսեր, տեղի է ունենում ֆինանսական ցուցանիշներով չհիմնավորված աճ։ Շուկայի անփորձ նորեկները հետևում են միտմանը, և pump–երները բաժնետոմսերը վաճառում են նրանց բարձր գնով։ Դրանից հետո ակտիվներն էժանանում են, և դրանք գնած ներդրողները կրում են վնասներ։
Scalping – առուվաճառքի ռազմավարություն, որի դեպքում շուկայի մասնակիցները կատարում են շատ գործարքներ կարճ ժամակահատվածում, երբեմն նույնիսկ մեկ րոպեում։ Sscalper–ը պետք է շատ արագ վերլուծի ընթացիկ իրավիճակն ու գործի հստակ՝ գների տատանման հաշվին գումար աշխատելու համար։
Лесенка – ներդրում կատարելու ռազմավարություն, որի դեպքում արժեթղթերը գնվում են ոչ թե միաժամանակ, այլ աստիճանաբար։ Դա թույլ է տալիս նվազեցնել ակտիվների միջին գինն ու փոփոխականության ռիսկը։ Հիմնական սկզբունքը ներդրումների կանոնավորությունն է։
Сидеть на заборе – ներդրողը որոշում է սպասել, որպեսզի շուկայում տիրող անորոշությունն անցնի, փակում է դիրքերն ու որոշ ժամանակով հրաժարվում է գործարքներից։
Նյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության և Freedom Broker Armenia–ի «Ֆինանսական ինքնակրթման տարի» համատեղ նախագծի շրջանակում:–0–