Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Թոփ 5 ոլորտներ 2024թ․–ին ներդրումներ կատարելու համար

25.07.2024, 10:00
Դիտարկենք իրավիճակը գնահատելու գործոնները և գտնենք զարգացման հեռանկարային ոլորտները
Թոփ 5 ոլորտներ 2024թ․–ին ներդրումներ կատարելու համար

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ֆինանսական շուկան դինամիկ միջավայր է, որը ենթակա է ներքին և արտաքին գործընթացների ազդեցության: Սա բարդացնում է ներդրումների համար ոլորտ ընտրելու խնդիրը և միևնույն ժամանակ նյութ է տալիս վերլուծության համար: Դիտարկենք իրավիճակը գնահատելու գործոնները և գտնենք զարգացման հեռանկարային ոլորտները։

Ներդրումային գրավչության գնահատման չափորոշիչները

Ընկերության արժեթղթերի հեռանկարները տարբեր ժամանակահատվածներում տարբեր են: Ոլորտների ներդրումային գրավչությունն ինքնուրույն գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել շուկայական միտումները՝ հիմնվելով մի քանի չափանիշների վրա.

  • Կայուն աճ կամ մոտ ապագայում տեխնոլոգիական առաջընթաց գրանցելու կարողություն։ Նման ոլորտները հետաքրքիր կլինեն գլոբալ շուկայի համար
  •  Օրենսդրության մեջ նախատեսվող փոփոխություններ
  •   Համաշխարհային պահանջարկ։ Ներդրումների համար հեռանկարային են այն ոլորտները, որոնք կապված են գլոբալ պահանջների բավարարման հետ, որտեղ պահանջարկն առաջ է անցնում առաջարկից, ինչպես նաև աճի պոտենցիալ խթաններն ավելի շատ են, քան առաջարկի համա
  • Ժողովրդագրական միտումներ
  •  Ռեցեսիային դիմակայելու կարողություն։ Ծառայությունների և ապրանքների արտադրության հետ կապված ընկերությունները, որոնք կախված չեն (կամ քիչ են կախված) տնտեսական պայմաններից
  •     Վերջին մշակումները, տեխնոլոգիական ձեռքբերումները
  •   Սպառողական վարքագծի դինամիկան
  •    Պետության տնտեսական և քաղաքական վիճակը, որի շուկայում ներկայացված են ոլորտները։ Այսպես, բյուջեի պակասուրդի դեպքում իշխանությունները փնտրում են եկամտի աղբյուր, ինչը կարող է վերածվել մեծ հարկային բեռի ընկերությունների համար։ Պատժամիջոցների պայմանները հաճախ շեշտը տեղափոխում են ներմուծման փոխարինման և արտադրության ընդլայնման վրա 

Այս գործոնների ուսումնասիրությունը կարևոր է ինչպես ընթացիկ իրավիճակի գնահատման, այնպես էլ կանխատեսումների համար։

Բարձր ներդրումային ներուժ ունեցող ոլորտներ 

2024 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ կարելի է առանձնացնել ներդրումների համար շուկայական հինգ առավել գրավիչ ոլորտները։

1․ Տեխնոլոգիաներ

Աճի ներուժը, նորարարությունը, բիզնես ներգրավվածությունը առօրյա կյանքում տեխնոլոգիական ոլորտը դարձնում են ներդրումային օպտիմալ ուղղություն։

Տեխնոլոգիական ոլորտին են վերաբերում ընկերություններ, որոնք աշխատում են ծրագրային և ապարատային ապահովմամբ, էլեկտրոնային, ինտերնետային և այլ ծառայություններով։

Բարձր ակտուալությամբ է առանձնանում բլոքչեյնի ոլորտը։ Բլոքչեյնը ապակենտրոն ցանցերի միջոցով տվյալների պահպանման, ստուգման և փոխանակման տեխնոլոգիա է։

Զգալի մասնաբաժին է զբաղեցնում ռոբոտաշինությունը` 3D մոդելավորումը, սենսորները, 5G–ին, ամպային հաշվարկները և մեքենայական տեսողությունը (մեթոդ, որը թույլ է տսլիս սարքավորմանը տեսնել արտադրական գործընթացը, վերլուծություն կատարել և որոշում ընդունել)։

Քվանտային հաշվարկը նորագույն ուղղություններից է։ Այն խնդիրները լուծում է ատոմների, մոլեկուլների և այլ կառուցվածքների միջոցով, որը թույլ է տալիս սինթեզավորել նոր նյութեր և դեղամիջոցներ։

Հսկայական պահանջարկ ունեն ամպային ռեսուրսները և կիբերանվտանգությունը։ Համաճարակը հանգեցրեց թվային լուծումների սրընթաց աճի, որոնք դարձան առօրյա և գործարար կյանքի մի մասը, այդ թվում` կոմերցիոն և կրթական գործընթացների հիմքը։ Ճգնաժամը նաև հանդես եկավ որպես ցուցիչ, որը բացահայտեց ոլորտի հարմարվողականությունն ու կայունությունը։

Վերջին տարիներին սրընթաց առաջընթաց է գրանցվում արհեստական բանականության և մեքենայական կրթության զարգացման ուղղությամբ։ Մշակվող պրոդուկտներն ու ծառայությունները լայնորեն կիրառվում են տարբեր ոլորտներում՝ առողջապահությունից մինչև ինքնուրույն ղեկավարվող տրանսպորտի արտադրություն։

Կարելի է ուշադրություն դարձնել նաև տան համար անհրաժեշտ տեխնոլոգիաների շուկային։ «Խելացի» մեխանիզմները, ավտոմատացումը, էներգախնայող սարքերը և անվտանգության համակարգերը լայնորեն կիրառվում են սպառողների շրջանում, քանի որ հեշտացնում են կենցաղային գործընթացները և համապատասխանում են էկոլոգիական սկզբունքներին։

Տեխնոլոգիական ընկերությունների գործունեության համընդհանուր պահանջարկը բարձրացնող գործոն է դառնում նրանց մասնակցությունը գլոբալ խնդիրների լուծման հարցում։ Նորարարությունները կլիմայական վնասակար փոփոխությունների կանխարգելման և էկոլոգիապես մաքուր գործիքների ստեղծման ճանապարհ են բացոււմ։

Հնարավոր ռիսկեր 

Տեխնոլոգիաների զարգացման նկատմամբ միջազգային հետաքրքրությունը հանգեցնում է ոչ միայն բացահայտումների, այլև կանոնակարգման խստացման: Կարգավորող մարմիններնս օրենսդրական ճնշում են գործադրում խոշոր տեխնոլոգիական ընկերությունների վրա՝ խստացնելով պահանջները տվյալների պահպանման և գաղտնիության ապահովման նկատմամբ: Կարևոր է նաև հիշել, որ կոնկրետ երկրում ոլորտի զարգացմանը կարող է խոչընդոտել լարված աշխարհաքաղաքական իրավիճակը:

Տեխնոլոգիական ընկերությունների նորարարական մոտեցումը միաժամանակ կապված է հնարավոր առաջընթացի և անկանխատեսելիության հետ: Սակայն նույնիսկ բավականին բարձր անկայունության դեպքում նրանց բաժնետոմսերը համարվում են ամենահեռանկարային ակտիվներից մեկը շուկայում: Շատ ներդրողներ պատրաստ են ռիսկի դիմել՝ ակնկալելով մեծ շահույթ:

Financial Times-ը գրել է արհեստական ​​բանականության բումի մասին և մեջբերել գրաֆիկական պրոցեսորներ մշակող Nvidia ընկերության ցուցանիշները: Ընկերությունն ավելացրել է ավելի քան 1 տրիլիոն դոլարի կապիտալիզացիա 2024 թվականի առաջին երեք ամսվա ընթացքում: Սա եռամսյակի ընթացքում համաշխարհային ֆոնդային շուկաների ընդհանուր աճի մոտ մեկ հինգերորդն է: Իսկ 2024 թվականի հունիսին ընկերության կապիտալիզացիան գերազանցել է 3,34 տրիլիոն դոլարը։ Հատկանշական է նաև, որ գլոբալ հարթակներում առաջատար են կիսահաղորդիչների ոլորտի հետ կապված ճապոնական բաժնետոմսերը։ National Topix ազգային ինդեքսը 2024 թվականին աճել է 16,2%-ով։

фридом

2․ Առողջապահություն 

Ոլորտը ներառում է դեղագործական և կենսատեխնոլոգիական ընկերություններ, բժշկական ծառայությունների մատակարարներ, սարքավորումների արտադրողներ:

Վերջին տարիներին արդյունավետ են թվային բժշկության անհատականացված մեթոդներն ու գործիքները։ Համաճարակի ընթացքում լրջորեն զարգացել են բժշկի և հիվանդի միջև հեռավար փոխգործակցության ծառայություններն ու գաջեթները՝ ցուցանիշների հեռահար մոնիթորինգի համար։ Նաև մեծ ուշադրություն է դարձվում հոգեկան առողջությանը և ծերացման խնդիրներին, ինչը լրացուցիչ հնարավորություններ է բացում նոր ծառայությունների առաջացման և ոլորտի զարգացման համար:

Ամերիկյան Global Market Insights խորհրդատվական ընկերության կանխատեսումների համաձայն՝ մինչև 2025 թվական բիոտեխնոլոգիայի համաշխարհային շուկան կգերազանցի 729 միլիարդ դոլարը, իսկ նրա աճի ընդհանուր միջին տարեկան տեմպը կկազմի 8,3 տոկոս։

Հնարավոր ռիսկեր

Առողջապահական խնդիրների առաջնահերթությունն ու գլոբալ բնույթը պատճառ են հանդիսանում իշխանությունների և կարգավորող մարմինների ակտիվ ներգրավվածության համար, ուստի ներդրողը պետք է հետևի, թե ինչպես են օրենսդրության փոփոխություններն ազդում ընկերությունների աշխատանքի վրա: Կարևոր է նաև աշխարհաքաղաքական իրավիճակի գործոնը, քանի որ մատակարարումները հաճախ կազմակերպվում են միջազգային մակարդակով։ Վերջապես, բժշկության շրջադարձը դեպի առաջադեմ տեխնոլոգիաներ՝ արհեստական ​​բանականություն, գեների խմբագրում, կապված է էթիկ ասպեկտի հետ, որը կարող է ազդել ընկերությունների գործունեության վրա:

Շուկայի մասնակիցները, որոնք աշխատում են նորարարությունների վրա բժշկության ոլորտում, մեծ ուշադրություն են գրավում և կշարունակեն ճանաչում ձեռք բերել, այդ պատճառով դրանք դառնում են ներդրումների ակտուալ և հեռանկարային ուղղություն։

фридом

3․ Ֆինտեխ

Շուկայի սեգմենտը ներառում է ընկերություններ, որոնք զբաղվում են ֆինանսական ոլորտում տեխնոլոգիաների մշակմամբ և կիրառմամբ: Դրանք ներառում են թվային վճարումները, հաշիվների ավտոմատացված կառավարումը, peer-to-peer վարկավորումը. սա վարկերի տրամադրման ծառայություն է, որում որպես վարկատու են հանդես գալիս ոչ միայն բանկերը, այլև ֆիզիկական անձինք։

Ֆինանսական տեխնոլոգիաներն օգնում են կառավարել ռիսկերը և բացահայտել խարդախ սխեմաները, բարելավել միջոցների փոխանցման համակարգերը և արագացնել բիզնես գործարքները: Դա մեծացնում է հաճախորդների վստահությունը և ծառայությունների նկատմամբ պահանջարկը և հետևաբար հանգեցնում է ընկերությունների ու ներդրողների հաջողությանը։

Հնարավոր ռիսկեր 

Օգտատերերի շրջանում ոլորտի պրոդուկտների տարածումը կարող է հանգեցնել արժեթղթերի վերագնահատման՝ առաջացնելով «բում» շուկայում, իսկ հետո գրանցել սրընթաց անկում: Բացի այդ, ֆինտեխ կարգավորման կանոնները մնում են անկայուն և անհասկանալի, ինչը սպառնում է նվազեցնել ընկերությունների աշխատանքը և նույնիսկ արգելափակել գործունեությունը:

фридом

4․ Գյուղատնտեսություն 

Ոլորտը ներառում է բուսաբուծությունը և անասնաբուծությունը, հումքի մատակարարումը սննդամթերքի արտադրության համար։ Այս ոլորտի գործընթացները ապահովում են պարենային անվտանգությունն ամբողջ աշխարհում, ուստի ներգրավված ընկերությունները մշտական ​​պահանջարկ ունեն:

Գյուղատնտեսությունը զարգանում է GPS համակարգերի, արբանյակային պատկերների, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների և CRISPR-ի (ԴՆԹ-ի մասնիկները փոխելու մեթոդ) ներդրման շնորհիվ: Դա օգնում է կանխել կլիմայական գործոնների բացասական ազդեցությունը և գործել սահմանափակ ռեսուրսներով:

Ընկերությունների տեխնոլոգիական առաջընթացը գրավում է ներդրողներին, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել առաջադեմ ոլորտներում: Բացի այդ, բուսական դիետաների, այլընտրանքային սպիտակուցների և մշակաբույսերի որոնումների միտումը հնարավորություններ է բացում շուկայի նոր ուղղությունների զարգացման համար:           

Հնարավոր ռիսկեր

Ոլորտում գործող ընկերությունների ցուցանիշները մեծապես կախված են սեզոնային գործոններից: Ցածր բերքատվության պատճառով արտադրության ծավալները նվազում են, բարձրի պատճռով՝ գները նվազում են և մրցակցությունը մեծանում է. Բացի այդ, ընկերությունները պետք է հետամուտ լինեն տեխնոլոգիական և էկոլոգիական մոտեցմանը՝ արտադրողականությունը բարելավելու, օրենսդրության, հաճախորդների և գործընկերների պահանջներին համապատասխանելու համար։ Հետևաբար, նրանք պետք է մշտապես մեծ միջոցներ հատկացնեն սարքավորումները թարմացնելու և այլընտրանքային մեթոդներ մշակելու համար։

фридом

5․ Հեռահաղորդակցություն 

Ոլորտի ներկայացուցիչները ենթակառուցվածք են ստեղծում ամբողջ աշխարհում ինտերնետի և հեռախոսի միջոցով տվյալների փոխանակման համար։ Ոլորտը ներառում է արբանյակային և մալուխային ընկերություններ, կապի անլար օպերատորներ և ինտերնետ փրովայդերներ, համապատասխան սարքավորումներ արտադրողներ:

Հեռահաղորդակցական շուկայի կայուն աճը կապված է հեռավար ծառայություններ մատուցող սարքերի և ծառայությունների տարածման հետ: Այն համարվում է անվտանգ ներդրումների համար, քանի որ տվյալների անլար ուղարկման պահանջարկը պահպանվում է նույնիսկ տնտեսական անկումների ժամանակ:

Հնարավոր ռիսկեր 

Սպառողների ավելացող ակնկալիքներն ու տեխնոլոգիաների զարգացումն ընկերություններից պահանջում են մշտապես մեծ գումար ներդնել պրոդուկտների ադապտացման և կատարելագործման համար։ Բացի այդ, ծախսերն ավելանում են ավելի էկոլոգիական նյութերի անցնելու դեպքում, օրինակ՝ ոլորտի առաջատար ներկայացուցիչները հրաժարվում են կապարային մալուխներից։ Դա կարող է հանգեցնել արդյունավետության նվազմանը, շահույթի կորստի և բաժնետոմսերի վաճառքի։

фридом

Ամփոփում 

Ինչպես պարզ է դառնում հոդվածից, ներդրումների համար ոլորտ ընտրելիս անհրաժեշտ է կողմնորոշվել ընկերությունների հարցում, որոնք աշխատում են տեխնոլոգիաների արտադրության, առողջապահության, հեռահաղորդակցության, գյուղատնտեսության ոլորտներում։

Միաժամանակ ոլորտի գնահատման հիմնական չափանիշներն են․

  •   գլոբալ պահանջարկը
  •   համապատասխանությունը միտումներին
  •    նորարարությունը
  •   կայունությունը։
Նյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության և Freedom Broker Armenia–ի «Ֆինանսական ինքնակրթման տարի» համատեղ նախագծի շրջանակում: