ԱՄՓՈՓՈՒՄ. #ElectricYerevan. հանգուցալուծման սպասելիս
30.06.2015,
12:00
Ամբողջ Հայաստանը և, գուցե, ողջ աշխարհն այս րոպեներին շունչը պահած սպասում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Երևանում արդեն ութերորդ օրը շարունակվող բողոքի ցույցերի հանգուցալուծմանը։ Կարծես` վերջնական հանգուցալուծումը մոտ է, և շուտով պարզ կլինի, թե ինչի են հասել ակցիաների մասնակիցները, ովքեր հասցրել են բաժանվել երկու ճամբարի։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Ամբողջ Հայաստանը և, գուցե, ողջ աշխարհն այս րոպեներին շունչը պահած սպասում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Երևանում արդեն ութերորդ օրը շարունակվող բողոքի ցույցերի հանգուցալուծմանը։ Կարծես` վերջնական հանգուցալուծումը մոտ է, և շուտով պարզ կլինի, թե ինչի են հասել ակցիաների մասնակիցները, ովքեր հասցրել են բաժանվել երկու ճամբարի։
Սկիզբ
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17–ին հայտարարել էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, որի համաձայն` օգոստոսի 1–ից սակագինը կթանկանա 6.93 դրամով (մոտ 16,7%–ով) մեկ կՎտ ժամի դիմաց։ Ընդ որում, «Հայաստանի էլեկտրացանցեր» բաշխիչ ընկերությունը ՀԾԿՀ–ի իր հայտում առաջարկում էր բարձրացնել սակագինը 40.8 տոկոսով։
ՀԾԿՀ–ի նման որոշումը դժգոհության և վրդովմունքի ալիք բարձրացրեց բնակչության շրջանում։ Եվ արդեն հունիսի 19–ին «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին Երևանի Ազատության հրապարակում եռօրյա նստացույցի անցկացման մասին` նախազգուշացնելով, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում հունիսի 22–ին իրենք կուղղվեն նախագահի նստավայր։ Հաշվի առնելով ակցիայի խաղաղ բնույթը` ոստիկանությունը թույլ տվեց ցուցարարներին շարունակել այն գիշերը` կազմակերպիչներից պահանջելով հանրային կարգի կանոնների առավելագույն պահպանում և սպառնալով հակառակ դեպքում ցրել ցույցը։
Երեք օր անց` նախորդ երկուշաբթի երեկոյան, երբ լրացավ ցուցարարների հայտարարած ժամկետը, ակցիայի մասնակիցներն ուղղվեցին դեպի Հայաստանի նախագահի նստավայր` Բաղրամյանի պողոտա։ Դեռևս Ազատության հրապարակում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նախազգուշացրեց ակտիվիստներին, որ իրավապահ մարմինները նրանց թույլ չեն տա անցնել դեպի նախագահական նստավայր։ Ոստիկանները շարասյուներ կազմեցին և ջրցան մեքենաներ տեղադրեցին նախագահի նստավայրի շենքի հարյուր մետր հեռավորության վրա։
Ի պատասխան` բողոքի ակցիայի մասնակիցները նստացույց հայտարարեցին պողոտայի ամենասկզբում։ Այնուհետև նախագահական նստավայրից հայտնեցին, որ պետության ղեկավար Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել 3-4 մարդուց բաղկացած խումբ, սակայն ակցիայի մասնակիցները մերժեցին այդ առաջարկը` այն պարզապես համարելով խնդիրը կոծկելու տարբերակ։
Այդ ժամանակ ոստիկանությունը պատրաստվեց ցրել ակցիայի մասնակիցներին, սակայն լրագրողների խումբը պատնեշ ստեղծեց ոստիկանների և ցուցարարների միջև։ Ոստիկանները խնդրեցին նրանց լքել պողոտան` հասարակական կարգը վերականգնելու նպատակով, բայց ԶԼՄ–ների մի մասը, այնուամենայնիվ, մնաց տեղում։ Ուշ երեկոյան ցուցարարներն ու ոստիկանությունը սպասողական դիրք զբաղեցրին, կարծես` մթնոլորտը մի փոքր լիցքաթափվեց։ Սակայն կողմերից ոչ մեկը չէր պատրաստվում զիջումների գնալ։ Ցուցարարները կոչ էին անում զերծ մնալ իրավապահների հետ շփումից և միասին լինել սադրանքներից խուսափելու համար։ Ցուցարարները մնացին Բաղրամյան պողոտայում մինչև առավոտ։
Ցրում
Երեքշաբթի` հունիսի 23–ի լուսաբացին, ոստիկաններն անցան ակտիվ գործողությունների` սկսելով ցրել ցույցի մասնակիցներին։ Ճիշտ է, նախքան ցրելը Երևանի փոխոստիկանապետ Օսիպյանը ցուցարարներից պահանջեց լքել պողոտան, չխոչընդոտել քաղաքային տրանսպորտի երթևեկությանը և վերադառնալ Ազատության հրապարակ։ Այդ պահանջները կատարելու համար տրվեց տասը րոպե։ Օսիպյանը նաև կոչ արեց լրագրողներին` չխանգարել ոստիկանության աշխատանքը։ Սակայն ցուցարարները տեղից չշարժվեցին, և ժամկետը լրանալուց հետո ոստիկանները ջրցան մեքենաներ կիրառեցին` այդ կերպ մաքրելով պողոտան ցուցարարներից հաշված րոպեներում։ Ցուցարարների մի մասն ուղղվեց դեպի Ազատության հրապարակ։ Սակայն, իրավապահ ուժերը շրջապատեցին մարդկանց, իսկ այնուհետև մնացածներին դուրս մղեցին Ազատության հրապարակից։
Երեքշաբթի առավոտյան Հրապարակում և Բաղրամյանի պողոտայում ոչ ոք չկար, բացի մի քանի ոստիկաններից։ Կոմունալ ծառայությունները կարգի էին բերում պողոտան և դրան հարակից փողոցները։ Ոստիկանական բաժիններ, ոստիկանության տվյալներով, բերման ենթարկվեց ավելի քան 250 մարդ, տասնյակ քաղաքացիներ և ոստիկաններ վնասվածքներ ստացան։
Հակառակ էֆեկտ
Ոստիկանության գործողությունները, ի հակառակ նրանց ակնկալիքների, հակառակ էֆեկտ ունեցան։ Երեքշաբթի երեկոյան մի քանի հազար մարդ հավաքվեց Ազատության հրապարակում` շարժվելով կրկին դեպի Բաղրամյան պողոտա։ Իրավապահների ներկայացուցիչները վաղ առավոտից գտնվում էին հասարակայնության, պատգամավորների և միջազգային ԶԼՄ–ների ուշադրության ներքո, և այս անգամ ֆիզիկական ուժ չկիրառվեց։ Նույն գիշերը Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորի նախաձեռնությամբ «կենդանի վահան» կազմվեց ոստիկանության և ցուցարարների միջև։ «Կենդանի վահանի» գաղափարն այն էր, որպեսզի իրավապահ մարմինների և ցուցարարների միջև հավաքված քաղաքական գործիչները, պատգամավորները, շոու բիզնեսի ներկայացուցիչները թույլ չտային ուժի կիրառում։ Ցուցարարներն իրենց հերթին աղբամաններից բարիկադներ կառուցեցին։ Այդպես սկսվեց մեկշաբաթյա շուրջօրյա բողոքի ցույցը, որի հետևանքով արգելափակվեց Երևանի կենտրոնական պողոտաներից մեկը։
Փոխզիջում
Ուրբաթ` հունիսի 26–ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար, տնտեսական համագործակցության հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ փորձագետներն անկախ աուդիտ կիրականացնեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում։
Հաջորդ օրը նախագահը տնտեսական ոլորտի պատասխանատու անձանց հետո խորհրդակցության ընթացքում հայտարարեց, որ կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված ողջ բեռը։
«Համոզված եմ՝ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Անշու՛շտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից: Իհարկե, մեր անվտանգության խնդիրները հեռու են լուծված լինելուց, և սա մեղմ ասած, բայց կասկածամտության ու անվստահության այն մթնոլորտը, որ այսօր կա, ես նույնպես անվտանգության խնդիր եմ համարում և շատ կարևոր խնդիր: Դա լուծել է պետք»,- ընդգծեց պետության ղեկավարը:
Սարգսյանն ավելացրեց, որ եթե եզրակացությունը ցույց տա սակագնի բարձրացման հիմնավոր լինելը, ապա սպառողներն առանց որևէ կասկածի կսկսեն վճարել։ Բայց եթե բարձրացումն անհիմն է, ապա կառավարությունը կվերադարձնի հավելյալ վճարված գումարները և պատասխանատվության կենթարկի պաշտոնատար անձանց։
Այնուամենայնիվ, պետության ղեկավարի խոսքով, էլեկտրաէներգիայի թանկացումն արդարացված էր։ «Համոզված եմ, որ եթե սակագինը չբարձրացնենք, ապա էներգետիկ համակարգը դոմինոյի էֆեկտով փլուզման վտանգի առաջ կկանգնի»,– ասաց նախագահը։ Նա նաև կոչ արեց ցուցարարներին` ազատել Բաղրամյան պողոտան և միասին սպասել աուդիտի արդյունքներին։
Պառակտում
«Ոչ թալանին» համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը կիրակի օրը պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ Բաղրամյան պողոտայում` նշելով, որ բողոքի ակցիայի կազմակերպիչները մտադիր են հանրային քննարկումներ անցկացնել հետագա քայլերը որոշելու համար և պատրաստ են ենթարկվել մեծամասնության որոշմանը։ Շուշանյանն առաջարկեց կիսվել խմբերի քննարկումների համար և մոտ 40 րոպեում ընդհանուր կարծիք մշակել։ «Մենք ֆիզիկապես պատրաստ չենք ցրմանը։ Պետք է գիտակցել պատասխանատվությունը և չենթարկվել սադրանքների»,– ընդգծեց նա։
Մեկ ժամ անց ակցիայի մասնակիցների մի մասը Բաղրամյան պողոտայից ուղղվեց Ազատության հրապարակ, իսկ մյուս ցուցարարները մնացին պողոտայում` ոստիկանական շարասյան առջև։
Միաժամանակ իրավապահ ուժերը սկսեցին հատուկ տեխնիկա բերել ցույցի անցկացման վայր։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտնեց լրագրողներին, որ Բաղրամյան պողոտան կմաքրվի այն ցուցարարներից, ովքեր կմնան ակցիան շարունակելու։ Լրագրողների այն հարցին, թե կկիրառվե՞ն, արդյոք, այն նույն միջոցները, որոնք օգտագործվել էին հունիսի 23–ի նստացույցի ցրման ժամանակ, Գասպարյանը նշեց, որ «գործելու ենք ավելի կոշտ»։ Ոստիկանապետը մեկ ժամ տվեց ցուցարարներին ցրվելու համար։
Այսպիսով` Բաղրամյանի պողոտայում մնացած ցուցարարները հայտնվեցին իրավապահների շղթայման մեջ։ Ժամը 21։00–ի սահմաններում իրավիճակը չափազանց թեժացավ, և արդեն բոլորը սպասում էին ցրման։ Սակայն շուտով Ազատության հրապարակ գնացածների մի մասը սկսեց վերադառնալ, և ոստիկանությունը ստիպված էր թողնել նրանց։ Կեսգիշերին Բաղրամյանի պողոտայում հավաքվածների թիվը հասավ շուրջ երեք հազարի, իսկ դրանից հետո ոստիկանությունը հանեց շարասյուները։
Հանգուցալուծման սպասելիս
Ողջ գիշեր ցուցարարները վեր էին թռչում ամենափոքր աղմուկից` սպասելով ցրման, բայց ոստիկանությունն այդպես էլ չսկսեց օպերացիան։
Ներկայում բոլորը սպասում են հանգուցալուծման։ Ազատության հրապարակում հավաքվածները հիմնականում գնացին տուն։ Միաժամանակ, Բաղրամյանի պողոտայում մնացածները մնացին առանց առաջնորդների և համակարգողների, և առայժմ պարզ չէ` կկարողանա՞ն նրանք ինքնակազմակերպվել։ Ըստ էության` դրանից է կախված այդ ակցիայի ճակատագիրը։ -0-
Գագիկ Բատիկյան` հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար