Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Նոյեմբերի 14-ին նախատեսված միջոցառումների ծանուցում

13.11.2012, 13:00
Գինեսի ռեկորդների գրքի` մարմնամարզության եռակի ռեկորդակիր, Երևանի պետական լեզվաբանական համալսարանի դասախոս Դավիթ Ֆահրադյանը կպատմի իր հաջողությունների և վերջին ռեկորդների մասին:
11:00 «Պոստսկրիպտում» – Գինեսի ռեկորդների գրքի` մարմնամարզության եռակի ռեկորդակիր, Երևանի պետական լեզվաբանական համալսարանի դասախոս Դավիթ Ֆահրադյանը կպատմի իր հաջողությունների և վերջին ռեկորդների մասին:

11:00 «Էրեբունի Պլազա» հյուրանոցում (9-րդ հարկ) կկայանա UITE գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի մամուլի ասուլիսը «Պետական ՏՀՏ  կարիքների համար իրականացվող գնումների ոլորտում առկա խնդիրները և դրանց վերաբերյալ ԻՏՁՄ կողմից պատրաստված առաջարկությունները» թեմայով:

12:00 «Ուրբաթ» – ՀՅԴ ուսանողական միության կենտրոկան վարչության նախագահ Գերասիմ Վարդանյան և Կենտրոնական վարչության անդամ Մհեր Ղազարյան: Թեմա՝ ««Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նոյեմբերի 15-ին երթ է կազմակերպում: Երիտասարդության խնդիրները»:

12:00 «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում կանցկացվի «Հիմնական քոնսալթինգային հմտությունները և մասնագիտական էթիկա» հավաստագրերի հանձնման արարողությունը:

13:00 ԵՊԼՀ-ում կանցակցվի «Չկան երեխաներ, կան մարդիկ՝ Յանուշ Կորչակը և նրա ժառանգությունը» թեմայով սեմինար՝ նվիրված Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությանը: Բացմանը խոսքով հանդես կգա Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, կմասնակցեն Օմբուդսմենի գրասենյակի և World Vision Armenia-ի ներկայացուցիչներ:

19:00 Հայաստան-Լիտվա ֆուտբոլային հանդիպում։—0-