Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հոկտեմբերի 24-ի հիմնական միջոցառումների ծանուցում

23.10.2012, 19:09
Հոկտեմբերի 24-ի հիմնական միջոցառումների ծանուցում
11:00 – Սփյուռքի նախարարություն: Մայրենի լեզվի և հայագիտության ինտերնետային կենտրոնի գործունեությանը նվիրված մամուլի ասուլիս:

11:00 – Ուրբաթ: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևա:

11:00 – Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում տեղի կունենա ասուլիս՝ «Սիբիրախտ հիվանդության նկատմամբ կատարված անասնահամաճարակային միջոցառումները և վերահսկողական աշխատանքները» թեմայով:

11:00 – Հենարան: Անհատական թե միասնական թեկնածուներ գալիք ընտրություններին. Սոցիոմետր սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյան:
   
11:00 - Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/1) տեղի կունենա Հայաստանի հմտություններ ազգային մրցույթի բացման արարողությունը, որին կմասնակցի ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:

11:00 – Տեսակետ: Ազգային ժողովի Պաշտպանության և Անվտանգության հանձնաժողովի նախկին նախագահ Հրայր Կարապետյան: Թեման` Մասնավոր Պահնորդական գործունեություն իրականացնող պահնորդներ և թիկնապահներ ուսուցանող կազմակերպությունների միության կողմից բարձրացվող հարցերը

12:00 – Տեսակետ: Արտակարգ և Լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար Արման Նավասարդյան, Երաժշտագետ, հեռուստալրագրող Մարգարիտ Թախտաջյան, հրապարակախոս Կարինե Հակոբյան և հասարակական գործիչ Շողիկ Ամիրխանյան: Թեման` Սիրիական պատերազմը, Սիրիայում բնակվող հայերին Հայաստանի կողմից աջակցման ուղիները:
12:00 – Զարկերակ:  Հույսի կամուրջ ՀԿ ղեկավար Սուսաննա Թադևոսյանի և Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի ասուլիսը, Ներառական կրթական համակարգը Հայաստանում: Ինչպես է իրականացվում ծրագիրը Երևանում և մարզերում թեմաներով:

13:00 – Սուքիաս Ավետիսյանի ասուլիսը: Ներքաղաքական գործընթացները նախագահական ընտրությունների նախաշեմին:

14:00 – ԵՊՀ եվրասիական հետազոտությունների կենտրոն: ԵՄ խորհրդատուների խմբի դասախոսությունը:

17:00 – Կոնգրես հյուրանոց: USAID-ի փոքր բիզնեսի ֆինանսավորման ծրագրի շնորհանդեսը:--0--