ՀՀ ԿԲ–ին անհանգստացնում են ռիսկերը կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման հարցում
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԿԲ–ն մշակում է օրինագիծ, որը վերաբերում է կրիպտոակտիվների կարգավորմանը, բայց հաշվի է առնում այն, որ այս ոլորտն իր մեջ ռիսկեր է պարունակում, ասաց ՀՀ ԿԲ փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը։
Նա տեղեկացրեց, որ ԿԲ–ի ներսում քննարկումների և կառավարության գործընկերների հետ խորհրդատվությունների հիման վրա մշակվել է վիտուալ ակտիվների կարգավորման օրենքի համապարփակ նախագիծ։
«Նեղ շրջանակում ընթանում են խորհրդատվություններ, հավաքվում են ոլորտի մարդկանց հարցերը, կկազմակերպվեն առանձին քննարկումներ ֆինանսական հատվածի հետ, հետո նախագիծը կներկայացվի հասարակությանը», – ասաց նա նախօրեին Cbonds–ի կողմից կազմակերպված Capital Markets Armenia II կոնֆերանսի ընթացքում։
Խաչատրյանը պարզաբանեց, որ նախագծում ամրագրված է «նույն ռիսկը, նույնը կարգավորումը» (same risk, same regulation) սկզբունքը։
«Թեման շատ զգայուն է, ռիսկային։ Ես չէի ասի, թե աշխարհը շուռ կգա, եթե ԿԲ–ն Հայաստանում արգելի կամ բացի։ Բայց այնտեղ կան ռիսկեր», – ընդգծեց նա։
Խաչատրյանը նաև ավելացրեց, որ մանրամասն խոսակցությունը հնարավոր է այն ժամանակ, երբ օրինագիծը կհանվի հանրային տարածք։
ՀՀ ԿԲ–ի նախաձեռնության մասին
ՀՀ ԿԲ–ն նախաձեռնել է վիրտուալ ակտիվների համապարփակ կարգավորման և վերահսկման արդյունավետ մոդելի մշակման և ներդրման միջոցառումներ։
Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, արդյունավետ կառավարման համար ԿԲ–ն որպես հիմք կընդունի «նույն գործունեությունը, նույն ռիսկը, նույն կարգավորումը» սկզբունքը, որի համաձայն՝ վիրտուալ ակտիվների ոլորտի ծառայությունների մատակարարները պետք է կարգավորվեն այնպես, ինչպես ավանդական ֆինանսական գործունեությունը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:27 15.03.2024