Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+18

ԿԲ–ն մտադիր է նախաձեռնել քննարկում կրիպտոակտիվների ոլորտում կարգավորման մոտեցումների շուրջ

16.02.2024, 16:06
ՀՀ ԿԲ–ն մտադիր է կրիպտոակտիվների ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների մասնակցությամբ կազմակերպել քննարկում կրիպտոակտիվների ոլորտում նախատեսվող կարգավորման մոտեցումների վերաբերյալ
ԿԲ–ն մտադիր է նախաձեռնել քննարկում կրիպտոակտիվների ոլորտում կարգավորման մոտեցումների շուրջ
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԿԲ–ն մտադիր է կրիպտոակտիվների ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների մասնակցությամբ կազմակերպել քննարկում կրիպտոակտիվների ոլորտում նախատեսվող կարգավորման մոտեցումների վերաբերյալ։

Ինչպես նշվում է ԿԲ–ի Facebook–յան էջում, քննարկման ընթացքում Կենտրոնական բանկը կներկայացնի ոլորտի կարգավորման ընդհանուր մոտեցումները, կլսի քննարկման մասնակիցների կարծիքներն ու առաջարկությունները:

Կենտրոնական բանկը միջոցներ է ձեռնարկել վիրտուալ ակտիվների համապարփակ կարգավորման և վերահսկման արդյունավետ մոդելի մշակման և ներդրման ուղղությամբ։

Արդյունավետ կարգավորման համար Կենտրոնական բանկը որպես հիմք կընդունի «նույն գործունեությունը, նույն ռիսկը, նույն կարգավորումը» սկզբունքը, ըստ որի ավանդական ֆինանսական գործունեությանը նման ծառայություններ առաջարկող՝ վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցողները պետք է կարգավորվեն նույն կերպ։

Կարգավորումը հնարավորություն կտա համարժեք արձագանքել վիրտուալ ակտիվների ոլորտում առկա և հնարավոր ռիսկերին՝ միաժամանակ ստեղծելով հստակ իրավական դաշտ վիրտուալ ակտիվների ոլորտում նորարարությունների և տեխնոլոգիաների զարգացման համար:

Ավելի վաղ կարգավորող մարմնի ղեկավար Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ Կենտրոնական բանկը մտադիր է ՀՀ խորհրդարան ներկայացնել կրիպտոարժույթների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն՝ հիմնված կարգավորման լավագույն փորձի վրա, որն այժմ ունեն եվրոպական երկրները։-0-