Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Շրջանառության մեջ գտնվող բոլոր բիթքոյնների կապիտալիզացիան գերազանցել է 1տրլն դոլարը

15.02.2024, 15:26
Արտարժույթը թարմացրել է առավելագույն ցուցանիշը 2021 թվականի դեկտեմբերից հետո
Շրջանառության մեջ գտնվող բոլոր բիթքոյնների կապիտալիզացիան գերազանցել է 1տրլն դոլարը
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Շրջանառության մեջ գտնվող բոլոր բիթքոյնների կապիտալիզացիան չորեքշաբթի առուվաճառքի ընթացքում գերազանցել է 1 տրիլիոն դոլարը, գրում է Финмаркет-ը՝ հղում անելով CNBC-ին։

Չորեքշաբթի բիթքոյնի փոխարժեքը բարձրանում է մոտ 3%-ով՝ հասնելով 51,229 հազար դոլարի՝ ըստ CoinDesk-ի տվյալների: Արտարժույթը թարմացրել է առավելագույն ցուցանիշը 2021 թվականի դեկտեմբերից հետո։

2023 թվականին բիթքոյնը թանկացել է 2,5 անգամ, 2024 թվականի սկզբից՝ 21 տոկոսով։

Բիթքոյնին աջակցում են առաջին ETF-ների գործարկումը, որոնք ուղղակիորեն ներդրում են կատարում բիթքոյնում, ինչպես նաև մեծ պահանջարկը սփոթ շուկայում:–0–