ՊԵԿ–ը ձեռք կբերի Chainalysis Reactor ամերիկյան ծրագրային ապահովումը կրիպտոարժույթով գործարքները վերահսկելու համար
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի․/ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմտեին կգնաի Chainalysis Reactor ամերիկյան ծրագրային ապահովումը կրիպտոարժույթով գործարքները վերահսկելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստի ժամանակ։
Ըստ հիմնավորման՝ Chainalysis Reactor տվյալների հարթակ է և էլեկտրոնային գործիք, որը կապ է հաստատում կրիպտոարժութային գործարքների և իրական աշխարհի սուբյեկտների միջև՝ արդյունքում հնարավորություն ընձեռելով ձեռք բերել համապատասխան տվյալներ և նույնականացնել տվյալ գործարքի իրական շահառուին։
Միևնույն ժամանակ ծրագիրը հնարավորություն է տալիս ուսումնասիրել հանցավոր գործունեությունները, ինչպիսիք են գողացված միջոցների տեղաշարժերը, ինչպես նաև օրինական գործունեությունները, օրինակ՝ արագ վարկերը և NFT փոխանցումները: Հաշվի առնելով կրիպտոարժութային գործարքների շուկայի զարգացումը, խիստ անհրաժեշտ է այդ ոլորտում հաստատել վերահսկողություն։
Արդյունքում նախատեսվում է՝ արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնում, մաքսային ձևակերպումների ժամանակի կրճատում, «Մեղրիի սահմանային անցակետի կառուցման ծրագրի» վճարումների շարունակականության ապահովում և այլն։
Ծրագրի գնման համար կհատկացվի 85մլն դրամ ($1 - 388.17 դրամ)։