Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+22

SEC–ը հավանություն է տվել առաջին սփոթային ETF–ների գործարկմանը, որոնք ներդրում են կատարում Ethereum–ում

24.07.2024, 13:37
SEC-ը նախորդ տարի հավանություն է տվել առաջին ETF–ների գործարկմանը, որոնք կատարում են ներդրում Ethereum–ի ֆյուչերսներում, իսկ այս տարվա հունվարին ամերիկյան կարգավորիչն հավանություն է տվել սփոթային բիթքոյն– ETF–ներին
SEC–ը հավանություն է տվել առաջին սփոթային ETF–ների գործարկմանը, որոնք ներդրում են կատարում Ethereum–ում

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովն (SEC) հավանություն է տվել առաջին ETF-ների գործարկմանը, որոնք ուղղակիորեն ներդրումներ են կատարում Ethereum կրիպտոարժույթում։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում կատարելով հիմնադրամի կազմակերպիչներին։

Ի թիվս այլոց՝ հաստատված են Grayscale Investments, BlackRock և Fidelity հիմնադրամները: Նրանց բաժնեմասերի առքուվաճառքը կսկսվի երեքշաբթի, նշում Է «Ինտերֆաքս»-ը:

Bloomberg Intelligence-ի տվյալներով` բոլոր հիմնադրամները, բացի մեկից, կունենան 0,25%-ից ցածր միջնորդավճար։ Միևնույն ժամանակ, առնվազն հինգ թողարկող չեն նախատեսում ներդրողներից միջնորդավճար գանձել սկզբնական փուլում։

SEC-ը նախորդ տարի հավանություն է տվել առաջին ETF–ների գործարկմանը, որոնք կատարում են ներդրում Ethereum–ի ֆյուչերսներում, իսկ այս տարվա հունվարին ամերիկյան կարգավորիչն հավանություն է տվել սփոթային բիթքոյն– ETF–ներին։

Ethereum-ը բիթքոյնից հետո երկրորդ ամենահայտնի կրիպտոարժույթն է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան կազմում է մոտ 415 միլիարդ դոլար: