Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

SSJ-100–ից «Արմավիայի» հրաժարվելը պայմանավորված է ավիաընկերության կառավարման խնդիրներով, այլ ոչ ինքնաթիռի բնութագրով. ՄԱԿ նախագահ

08.04.2013, 13:48
«Սուխոյ Սուպերջետ–100»–ից «Արմավիայի» հրաժարվելու պատճառը ավիաընկերության կառավարման խնդիրների հարթության վրա է, ոչ թե ինքնաթիռի բնութագրի վրա, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել է Միավորված ավիաշինարարական կորպորացիայի (ՄԱԿ) նախագահ Միխայիլ Պողոսյանը։
SSJ-100–ից «Արմավիայի» հրաժարվելը պայմանավորված է ավիաընկերության կառավարման խնդիրներով, այլ ոչ ինքնաթիռի բնութագրով. ՄԱԿ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Սուխոյ Սուպերջետ–100»–ից «Արմավիայի» հրաժարվելու պատճառը ավիաընկերության կառավարման խնդիրների հարթության վրա է, ոչ թե ինքնաթիռի բնութագրի վրա, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել է Միավորված ավիաշինարարական կորպորացիայի (ՄԱԿ) նախագահ Միխայիլ Պողոսյանը։

«Քանի դեռ ընկերությունը նորմալ իրականացնում էր իր գործունեությունը, այդ ընթացքում «Սուխոյ Սուպերջետ» առաջին ինքնաթիռով ավելի քան 2 հազար ժամ չվերթեր է իրականացրել։ Եվ օդաչուները, և տեխանձնակազմը շատ դրական են գնահատել այն արդյունքները, որոնք ձեռք են բերվել. այդ ժամկետում միջին օրական մեծ թռիչք են կատարել, և ինքնաթիռն իրեն լավ է դրսևորել»,– ասել է նա։

Պողոսյանը նշել է, որ այնուհետև օբյեկտիվ բարդություններ են առաջացել, «կապված ընկերության ոչ մեծ համաշխարհային չափանիշներով այդ բիզնեսի ընդհանուր կառավարման հետ»։

«Դա հանգեցրեց նրան, որ այնուհետև որոշումների մի ամբողջ շարք եղավ, որոնք, իմ կարծիքով, ոչ թե ինքնաթիռի բնութագրի գնահատականի, այլ ընկերության տնտեսական իրավիճակի հարթության վրա։ Նախորդ շաբաթ ավիաընկերությունը հայտնեց սնանկացման մասին, որը հաստատում է, որ խնդիրները ոչ թե ինքնաթիռի, այլ ընկերության կառավարման մեջ են»,– պարզաբանել է նա։

Պողոսյանը պարզաբանել է, որ ինքնաթիռի համար ամբողջությամբ չի վճարվել։

«Երբ մենք Վնեշէկոնոմբանկի հետ համատեղ ձևակերպեցինք «Արմավիայի»
վարկի ստացումը, որը թույլ կտար ամբողջովին վճարել առաջին և երկրորդ ինքնաթիռի դիմաց, այստեղ ընկերությունում արդեն իրական, լուրջ բարդություններ սկսվեցին, և ֆինանսավորման մեխանիզմը, որը մենք «Արմավիայի» համար
ստեղծեցինք, ամբողջովին չիրականացվեց»,– նշել է նա։--0--