Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

«Արմավիան» առաջիկայում կվերսկսի SSJ 100-ի շահագործումը

02.10.2012, 19:35
«Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» (ՍՔԻ) ՓԲԸ–ն և «Արմավիա» ավիաընկերությունը համաձայնեցրել են SSJ 100 ինքնաթիռի շահագործման պայմանները, այն կվերսկսվի առաջիկայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ՍՔԻ–ին։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկետմբերի. /ԱՌԿԱ/. «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» (ՍՔԻ) ՓԲԸ–ն և «Արմավիա» ավիաընկերությունը համաձայնեցրել են SSJ 100 ինքնաթիռի շահագործման պայմանները, այն կվերսկսվի առաջիկայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ՍՔԻ–ին։

«Կողմերը վարձակալության պայմանագիր են ստորագրել, որը գործողության մեջ կմտնի մաքսային պահանջները կատարելուց և ֆինանսական դժվարությունները  հանելուց հետո... Առաջիկայում Արմավիա ավիաընկերությունը կվերսկսի օդանավի շահագործումը»,– երեքշաբթի հայտնել են ՍՔԻ–ն։

Հաղորդագրության համաձայն՝ «Արմավիան» կմնա ինքնաթիռի շահագործողը, իսկ ՍՔԻ–ին վարձատուն կլինի։ Վարձակալության պայմանագիրը կգործի վեց ամիս, որից հետո կողմերը կրկին կհանդիպեն և կքննարկեն հետագա գործողությունները։ Ինքնաթիռը Երևան է հասել երեքշաբթի։

Միաժամանակ նշվում է, որ կողմերը շարունակում են երկրորդ ինքնաթիռի հարցի քննարկումը, որը ստեղծվել է «Արմավիայի» համար` ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակներում։

«Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին: 2005թ.–ին բաժնետոմսերի ամբողջ փաթեթը փոխանցվել է «ՄԻԿԱ Լիմիթեդի» նախագահ Միխայիլ Բաղդասարովին` Հայաստանի խոշորագույն ձեռներեցներից մեկին։ Այսօր «Արմավիա» ընկերությունը 40 ուղղություններով ավելի քան 100 չվերթ է իրականացնում դեպի 20 երկիր:--0-