«Արմավիայի» սեփականատերը հայտարարում է SSJ-100–ի դիմաց ՍՔԻ-ին ունեցած պարտքի բացակայության մասին
19.12.2012,
13:44
«Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարում է Sukhoi SuperJet 100 ինքնաթիռի դիմաց «Սուխովոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ– ին ունեցած պարտքի բացակայության մասին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարում է Sukhoi SuperJet 100 ինքնաթիռի դիմաց «Սուխովոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ– ին ունեցած պարտքի բացակայության մասին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։
«Ինքնաթիռը 20 մլն դոլար արժեր, մենք անմիջապես 16 մլն դոլար ենք վճարել, մնացել էր 4 մլն դոլար, սակայն այնուհետև մենք այն (ինքնաթիռը - խմբ.) վերադարձրեցինք։ Այդպիսով, մենք տեխնիկական սպասարկման համար ոչինչ պարտք չենք, նրանք կարծում են, որ մենք դեռ 1 միլիոն ենք պարտք ինքնաթիռը գրավից ազատելու համար»,– լրագրողներին ասել է նա` նշելով, որ ինքնաթիռը գրավից հանելու համար պետք է ՍՔԻ–ն վճարի։
Օգոստոսին ՍՔԻ–ն հայտարարեց, որ «Արմավիան» չի վճարել առաջին շահագործման հանձնված ինքնաթիռի դիմաց` շուրջ 4 մլն դոլար։ Ռուսական ընկերությունից նշեցին, որ «Արմավիան» չի կարող վերադարձնել ինքնաթիռը, քանի որ այն գտնվում է հայկական բանկերից մեկում գրավի տակ,և եթե նրանք հրաժարվեն ինքնաթիռից, ապա պետք է հանեն գրավից։
Բաղդասարովը նշեց, որ եթե արտադրողն ինքնաթիռի համար գնորդ ունենար, ապա ՍՔԻ–ն վաղուց արդեն ինքնը այն կհաներ գրավից։
«Նրանք չեն կարող այն վաճառել, եթե նրանք կարողանային, ապա կհանեին գրավից։ Բանն այն է, որ հաջորդ ինքնաթիռները որակով ավելի լավն են, քան այդ առաջին ինքնաթիռը»,– ավելացրեց նա։
Ըստ նրա` ընկերությունը ծախսեր է կրել տեխնիկական պատճառներով ինքնաթիռի հաճախակի անսարքությունների հետևանքով և պատճառներից մեկն է դարձել, որ «Արմավիան» հրաժարվեց երկու պատվիրած օդանավերից։
«Օրինակ`եթե ինչ–որ բան կոտրվում է, մենք չեն թռչում, ինքնաթիռը նոր է, պետք է փոխզիջման գնալ, մենք մեղավոր չենք, որ այն կոտրվում է։ Ինքնաթիռը լավն է, սակայն նրան ժամանակ է հարկավոր»,–պարզաբանեց Բաղդասարովը։
Նա հիշեցրեց, որ ընկերությունն արդեն վաղուց չի շահագործում SSJ-100–ը, իսկ ինքնաթիռը գտնվում է ՍՔԻ–ի մոտ։ Բաղդասարովն ավելացրեց նաև, որ ինքնաթիռներն ինքը չի վերցնի։ «Արմավիան» ընդամենը SSJ-100 երկու ինքնաթիռ է պատվիրել, սակայն երկրորդ ինքնաթիռն այդպես էլ չի մատակարարվել ավիաընկերությանը։
«Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին: 2005թ.-ին բաժնետոմսերի ամբողջական փաթեթը անցավ «Միկա Լիմիթեդ»-ի նախագահ Միխայիլ Բաղդասարովին: Այսօր «Արմավիա» ընկերությունը 40 ուղղություններով ավելի քան 100 չվերթ է իրականացնում դեպի 20 երկիր:--0-