Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին

25.12.2024, 18:19
Կոնվերս Բանկն ամփոփել է Visa քարտապանների համար արշավի արդյունքները. Card2Card փոխանցումների ծավալով 1-5 հորիզոնականները զբաղեցրած հաճախորդներին են փոխանցվել iPhone 16 սմարթֆոնները
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկն ամփոփել է Visa քարտապանների համար արշավի արդյունքները. Card2Card փոխանցումների ծավալով 1-5 հորիզոնականները զբաղեցրած հաճախորդներին են փոխանցվել iPhone 16 սմարթֆոնները, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Visa քարտապանների համար խրախուսման արշավը մեկնարկել էր 21.10.2024-ին և տևել մինչև 30.11.2024թթ.:

Նշված ժամանակահատվածում կատարելով Card2Card փոխանցումներ՝ Կոնվերս Բանկի Visa քարտապաններն օգտվել են փոխանցումների 0% միջնորդավճարից՝ գործող 1,5%-ի փոխարեն, իսկ ամենահաջողակ հինգ մասնակիցները նաև ժամանակակից սմարթֆոն են ստացել:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: