Рейтинг@Mail.ru
USD
369.28
EUR
434.49
RUB
4.9452
GEL
137.53
2026 թ. մայիսի 7, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

Արտաքին ներդրողների հետաքրքրության աճը պետական պարտատոմսերի նկատմամբ առաջին եռամսյակում դարձել է ՀՀ կապիտալի շուկայի հիմնական շարժիչ ուժը. Sirius Capital

06.04.2026, 17:05
Հայաստանի կապիտալի շուկայի հիմնական շարժիչ ուժը վերջին շրջանում դարձել է արտաքին ներդրողների կողմից պետական պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրության աճը, կարծում է փորձագետը
Արտաքին ներդրողների հետաքրքրության աճը պետական պարտատոմսերի նկատմամբ առաջին եռամսյակում դարձել է ՀՀ կապիտալի շուկայի հիմնական շարժիչ ուժը. Sirius Capital

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլ․/ԱՌԿԱ/․ Հայաստանի կապիտալի շուկայի հիմնական շարժիչ ուժը վերջին շրջանում դարձել է արտաքին ներդրողների կողմից պետական պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրության աճը:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանը։

«Հայաստանի կապիտալի շուկան առաջին հերթին պարտատոմսերի շուկա է: Մարտին, որպես արտաքին ֆոնի արտացոլում, մենք տեսանք եկամտաբերության փոքր աճ նաև տեղական շուկայում: Մինչ այդ երկար ժամանակ Հայաստանում նկատվում էր եկամտաբերության նվազման կառուցվածքային միտում», - ասել է նա։

Խոսելով Հայաստանի կապիտալի շուկայի 2026 թվականի առաջին եռամսյակի հիմնական արդյունքների մասին՝ Ղազարյանը նշել է, որ պետական հնգամյա պարտատոմսերի աճուրդում տոկոսադրույքը դրամով հասել է 7.5%-ի, ինչը վերջին մի քանի տարիների նվազագույնն է: Դա համարում ենք եռամսյակի հիմնական ձեռքբերումը:

Հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք գտնել այս հղումով։