Ozon-ը հայտնել է Հայաստանից ապրանքների առաքման դժվարությունների մասին. պատճառները և լուծումները
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանից ապրանքների առաքման ժամանակավոր դժվարություններ են առաջացել Ռուսաստան ներմուծման ժամանակ՝ մաքսային ձևակերպումների փոփոխությունների պատճառով, հայտնել է Հայաստանում Ozon-ի ղեկավար Հայկ Կարապետյանը:
«Որպեսզի գնորդները երկար առաքման պատճառով չչեղարկեն պատվերները, մենք որոշ ժամանակով թաքցրել ենք այդ ապրանքների քարտերը ՌԴ-ում բնակվող գնորդների համար»,- հայտնել է նա իր սոցիալական էջերում:
Միևնույն ժամանակ Կարապետյանը նշել է, որ հայ ձեռնարկատերերի բոլոր այն ապրանքները, որոնք գտնվում են Ռուսաստանում Ozon-ի պահեստներում, վաճառվում են առանց սահմանափակումների: Նրա խոսքով՝ նաև ամբողջ ծավալով շարունակվում են վաճառքները Հայաստանի ներսում. գնորդները տեսնում և կարող են սովորականի պես պատվիրել տեղական վաճառողների ցանկացած ապրանք:
«Մենք արդեն աշխատում ենք լոգիստիկ շղթաների վերականգնման ուղղությամբ և նախատեսում ենք մոտ ժամանակներս վերադարձնել ժամանակավորապես անհասանելի տեսականին»,- հավելել է նա:
Համաձայն այսօր ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հայտնված հրապարակումների՝ Wildberries-ում և Ozon-ում հայ արտադրողների արտադրանքի վաճառքը դադարեցվել էր: