Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
426.84
RUB
5.0357
GEL
138.76
2026 թ. հունիսի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+18

Երևանի կոյուղատար համակարգի խնդիրը նախատեսվում է ամբողջությամբ լուծել առաջիկա 5-6 տարում․ քաղաքապետարան

07.05.2026, 12:27
Արեյանը նշեց, որ չկոյուղացված թաղամասերի սպասարկման համար անհրաժեշտ է կառուցել շուրջ 93 կմ երկարությամբ նոր կոյուղատար համակարգ
Երևանի կոյուղատար համակարգի խնդիրը նախատեսվում է ամբողջությամբ լուծել առաջիկա 5-6 տարում․ քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/ԱՌԿԱ/․ Երևանի կոյուղատար համակարգի խնդիրը նախատեսվում է ամբողջությամբ լուծել առաջիկա 5-6 տարում, տեմպն արագացնելու դեպքում՝ ավելի շուտ, հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մենք գույքագրել ենք բոլոր խնդրահարույց հատվածները, կոյուղատար համակարգի այն տեղերը, որտեղ ունենք հիմնանորոգման կարիք և ունենք նորը կառուցելու կարիք», - ասաց Ավինյանը Ավագանու նիստի ժամանակ։ 

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշեց, որ չկոյուղացված թաղամասերի սպասարկման համար անհրաժեշտ է կառուցել շուրջ 93 կմ երկարությամբ նոր կոյուղատար համակարգ, ինչպես նաև 73 կմ ցանց՝ հիմնանորոգման առաջնահերթ կարիք ունեցողներ բազմաբնակարան շենքերի բակային տարածքների սպասարկման համար։ 

«Այս տարի ունենք շատ կոնկրետ հատվածներ, ամենախնդրահարույց 2 հատվածներում հեղեղատար համակարգի ամբողջապես վերափոխում և հիմնանորոգում է նախատեսվում», - նշեց քաղաքապետը։ 

Ավինյանի խոսքով՝ կառավարության հետ բանակցությունների և աշխատանքային տեմպի ավելացման արդյունքում հնարավոր կլինի էապես մոտեցնել խնդրի վերջնական լուծման ժամկետները։