Рейтинг@Mail.ru
USD
367.25
EUR
419.29
RUB
4.6995
GEL
139.52
2026 թ. հուլիսի 16, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+28

««Զվարթնոց» օդանավակայանը, կարճ ասած, չի հերիքում. պետք է ընդլայնվի հնարավորինս արագ տեմպերով․ Փաշինյան

11.06.2026, 15:23
Վարչապետը կարևորեց նաև ավիացիոն ոլորտի այնպիսի բարեփոխումների իրականացումը
««Զվարթնոց» օդանավակայանը, կարճ ասած, չի հերիքում. պետք է ընդլայնվի հնարավորինս արագ տեմպերով․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնումը Հայաստանի ավիացիոն ոլորտի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից է։

««Զվարթնոց» օդանավակայանը, կարճ ասած, չի հերիքում. պետք է ընդլայնվի հնարավորինս արագ տեմպերով», - ասաց Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։

Վարչապետը կարևորեց նաև ավիացիոն ոլորտի այնպիսի բարեփոխումների իրականացումը, որոնք թույլ կտան լիարժեք իրացնել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներուժը, ունենալ միջազգային ավիացիոն ստանդարտներ և դրանք անընդհատ թարմացնել։

«Ուզում եմ հիշեցնել, որ մենք օրակարգում ունենք «Սյունիք» օդանավակայանին միջազգային կարգավիճակ տալու հարցը։ Դա շատ մեծ տնային աշխատանք է պահանջելու մեզնից։ Եվ, իհարկե, «Շիրակ» օդանավակայանի հետագա զարգացման հետ կապված աշխատանքները, որոնք այս համատեքստում, իհարկե, կրկին դիտարկելի են» - նշեց Փաշինյանը։