Рейтинг@Mail.ru
USD
365.16
EUR
427.31
RUB
4.3711
GEL
139.82
2026 թ. օգոստոսի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

10 մլրդ դրամ կհատկացվի անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու համար

25.06.2026, 19:34
2026 թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում միջոցառման շահառուների թվի ամսական աճը կազմել է 6,7%
10 մլրդ դրամ կհատկացվի անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու համար

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/ԱՌԿԱ/․ Կառվարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ 2026 թ. պետբյուջեից լրացուցիչ 10 մլրդ դրամ հատկացնել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունն ապահովելու նպատակով։

2026 թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում միջոցառման շահառուների թվի ամսական աճը կազմել է 6,7 %, 1 շահառուի հաշվով հետվճարը փետրվար-ապրիլ ամիսների (հետվճարը 20 % -ով հաշվարկվել է փետրվար ամսից՝ կիրառվելով հունվարի կատարած անկանխիկ գնումների նկատմամբ) միջին ամսական աճը՝ 3 %։