Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
419.81
RUB
4.7315
GEL
139.08
2026 թ. հունիսի 29, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

Մինչև հուլիսի կեսերը կհայտարարվի Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակի արդիականացման մրցույթ

Այսօր, 18:37
Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակը կարդիականացվի
Մինչև հուլիսի կեսերը կհայտարարվի Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակի արդիականացման մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի․/ԱՌԿԱ/․ Պատրաստվում է Գարեգին Նժդեհի հրապարակի արդիականացման ներդրումային ծրագրի տեխիկատնտեսական իրագործելության և էսքիզային նախագծի մրցութային փաթեթ։

Այս մասին հայտնել է Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Անետա Բաբայանը։

«Մենք մարտին ստացել ենք Շենգավիթ վարչական շրջանից նման կարիք, որ Գարեգին Նժդեհի հրապարակն արդիականացման անհրաժեշտություն ունի՝ վերանորոգման տեսանկյունից», - ասաց Բաբայանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Նա հայտնեց, որ մրցույթը կհայտարարվի մինչև հուլիսի կես։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին ընդգծեց, որ այդ հատվածում կա նաև մետրոպոլիտենի կայարան։

«Սա նշանակում է, որ ինքը նաև պետք է ունենա բավականին մեծ քանակի ավտոկայանատեղիների համար նախատսված ենթակառուցվածք», - նշեց Ավինյանը։