Դատախազությունը պահանջում է Սևանում՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի ապօրինի տիրապետության ներքո գտնվող օբյեկտները վերադարձնել ՀՀ–ին
Այսօր,
12:43
Դատախազությունը պահանջում է Ծառուկյանի` Սևանի ափին գտնվող սեփականությունը վերադարձնել պետությանը
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Դատախազությունը պահանջում է Սևանի ափամերձ տարածքում՝ «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնակելի տներն ու շենք-շինությունները վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը, հայտնում են Գլխավոր դատախազությունից։
«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Բեղլու» ՓԲԸ-ի, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Գագիկ Ծառուկյանի, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ)՝ 1996 թվականի նոյեմբերի 29-ի N 111-2 պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին», - նշված է հաղորդագրության մեջ:
Որպես հետևանք՝ Գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել՝
- 1,21 հա մակերեսով հողատարածքի և 60 քմ մակերեսով N 7 փայտե տնակի մասով պայմանագրի հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը,
- 2000 թվականի սեպտեմբերի 8-ին «Բեղլու» ՓԲԸ-ի և Գագիկ Ծառուկյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը,
- Վերոնշյալ պայմանագիրը փոփոխելու մասին 2001 թվականի հունվարի 12-ի համաձայնագիրը,
- 2025 թվականի նոյեմբերի 25-ին գրանցամատյանի N 4462 համարի ներքո ՊՈԱԿ-ի և «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» ԿՈՆՑԵՌՆ ՍՊԸ-ի միջև կնքված վարձակալության պայմանագիրն ու 2025 թվականի նոյեմբերի 28-ին կատարված իրավունքի պետական գրանցումը:
Արդյունքում՝ «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի ապօրինի տիրապետությունից ՀՀ սեփականությանը վերադարձնել 0,29114 հա մակերեսով հողատարածքը, հողատարածքի վրա կառուցված շենքերը, շինությունները, այն է՝ 425,12 քմ մակերեսով բնակելի տները, 23,04 քմ մակերեսով նավակայանը, 100,8 քմ մակերեսով պարիսպը:
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջը. պատասխանողին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումի մեջ նշված գույքերի սեփականատիրոջ փոփոխությանը կամ դրանց փաստացի վիճակի փոփոխությանը:
Գագիկ Ծառուկյանի գործի մասին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործով ձերբակալվել է ևս մեկ անձ, ևս մեկը կալանավորվել է։
Ծառուկյանը ձերբակալվել էր հուլիսի 6-ին։ Քննության վարկածով՝ Ծառուկյանի կողմից կազմակերպված քաղաքացիների խումբը զբաղվել է առանձնապես խոշոր չափերի խարդախությամբ և դրամական միջոցների օրինականացմամբ (փողերի լվացմամբ)։ Գործի նյութերի համաձայն՝ նրանք 2022–2024 թվականներին, Իրանի հետ առևտրային կապերի զարգացման պատրվակով, հափշտակել են ավելի քան 8,1 մլրդ դրամի (մոտ 21 մլն դոլար) գույք և հետագայում օրինականացրել ստացված միջոցները։
Հուլիսի 7-ին դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։ Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, նա կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեղադրանքով։