ՀՀ-ում հունվար-մայիսին էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 9.7%-ով՝ հասնելով 4.4 մլրդ կՎտժ-ի
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/ԱՌԿԱ /․ Հայաստանում 2026 թ.-ի հունվար-մայիսին արտադրվել է 4,380.9 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 9.7%-ով ավելի է, քան 2025 թ.-ի հունվար-մայիսի ցուցանիշը։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Արտադրված էլեկտրաէներգիայի ամենամեծ տեսակարար կշիռը՝ 40.1%, բաժին է ընկնում ջերմային էլեկտրակայաններին (ՋԷԿ)՝ արտադրության ծավալը կազմել է 1,757.0 մլն կՎտժ՝ աճելով 58.1%-ով։ Հիդրոէլեկտրակայանների (ՀԷԿ) բաժինը կազմում է 23.4% (արտադրության ծավալը՝ 1,025.5 մլն կՎտժ, անկումը՝ 5.1%), իսկ Հայկական ԱԷԿ-ի բաժինը՝ 21.5% (ծավալը՝ 939.5 մլն կՎտժ, անկումը՝ 23.8%)։
Հաջորդում են արևային էլեկտրակայանները՝ 15.0% բաժնով և 658.4 մլն կՎտժ արտադրության ծավալով (աճը՝ 16.1%)։ Հողմային էլեկտրակայաններն արտադրել են 0.5 մլն կՎտժ էլեկտրաէներգիա՝ ցուցանիշն ավելացնելով 46.5%-ով. դրանց բաժինը կազմել է շուրջ 0.01%։
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները։